ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
(ՊՈԼԻՏԵԽՆԻԿ)
Ընդերքաբանության և մետալուրգիայի
ֆակուլտետ
Ընդերքաբանության և շրջակա
միջավայրի պահպանության ամբիոն
Ռ. Զ. Հակոբյան, Ե.Վ. Աբազյան, Ի.Ս. Ավանեսովա
ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ
ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
ՈՒսումնական ձեռնարկ
Մաս 2
ԵՐԵՎԱՆ
ՃԱՐՏԱՐԱԳԵՏ
2013
ՀՏԴ |
|
ԳՄԴ |
|
|
|
©Գրախոսներ` Ա.Հ. Հովհաննիսյան
Հ.Ս. Եզակյան
Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման տեխնոլոգիա:
Ուսումնական ձեռնարկ/ Ռ. Զ. Հակոբյան, Ե.Վ. Աբազյան, Ի.Ս. Ավանեսովա; ՀՊՃՀ.-Եր.: ճարտարագետ, 2013.- 149էջ:
Մաս 2
Ուսումնական ձեռնարկի երկրորդ մասում հակիրճ շարադրված են պինդ օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման երկրաբանահետախուզական հորատանցքերի հորատման տեխնիկական առանձնահատկությունները տարաբնույթ ապարքայքայիչ գործիքներով ու հորատանցքային մեխանիզմներով, հանովի հանուկընդունիչ արկերով, հանուկի հիդրո և պնևմոտրանսպորտային եղանակով` հիմանվորելով ռեժիմի պարամետրերը: Ձեռնարկում առանձնակի ուշադրություն է դարձված ուղղորդված և բազմահորատախորշային հորատմանը, հորատմանը ստորգետնյա լեռնային փորվածքներից և հորատանցքերում ծագող վթարների ու բարդությունների կանխմանն ու լիկվիդացմանը, նյութական նմուշարկման տեխնիկական միջոցներին ու տեխնոլոգիային, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությանը երկրաբանահետախուզական հորատանցքերի հորատման ժամանակ:
Ուսումնական ձեռնարկը նախատեսված է «Օգտակար հանածոների հետախուզում և մշակում» մասնագիտության ուսանողների, ինչպես նաև երկրաբանահետախուզական ծառայությունների ինժեներատեխնիկական աշխատակիցների համար:
Աղ. 10: Նկար 35: Գրակ. 7 անուն:
ՀՏԴ |
|
ԳՄԴ |
|
ISBN |
|
© ՃԱՐՏԱՐԱԳԵՏ 2013
© Հակոբյան Ռ. Զ. 2013
© Աբազյան Ե.Վ. 2013
©Ավանեսովա Ի.Ս. 2013
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1.ՈՉ ԽՈՐ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ՀՈՐԱՏՈՒՄ ՓԽՐՈՒՆ ԱՊԱՐՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՑ ԼՎԱՑՄԱՆ
1.1 Ձեռքի հարվածապտտական հորատում
1.2 Պտտական հորատում առանց ապարների մակերևույթ տեղափոխման (հորատում կարճ երթերով)
1.4 Շնեկային հորատման գործիքներ
1.5 Շնեկային հորատման տեխնոլոգիան
1.6 Շնեկային հորատում լվացումով
1.7 Վթարները շնեկային հորատման ժամանակ և նրանց վերացումը
1.8 Երկրաբանական փաստագրումը շնեկային հորատման ժամանակ
1.10 Վիբրատորի աշխատանքի սկզբունքը
1.11 Վիբրացիոն հորատման գործիք
1.12 Վիբրահորատման տեխնոլոգիան
1.13 Շրջապահ խողովակների տեղադրումը և դուրս հանումը վիբրատորներով
1.14 Վիբրոհորատման հիմնական վթարները և նրանց վերացումը
1.15 Հարվածաճոպանային հորատում խցկումային բաժակներով և գրունտատարերով
2.0 ՀՈՐԱՏՈՒՄՍՏՈՐԳԵՏՆՅԱԼԵԼՌՆԱՅԻՆ ՓՈՐՎԱԾՔՆԵՐԻՑ
2.1 Ստորգետնյա փորվածքներից հորատանցքերի հորատման տեխնոլոգիական առանձնահատկությունները
3.0 Հորատում հանովի հանուկընդունիչ արկերով
3.1 Ստանդարտ հանովի հանուկընդունիչ արկեր
3.2 ՈՒժեղացված հանովի հանուկընդունիչ արկեր
3.3 Հանովի հանուկընդունիչ արկերի հորատման խողովակները
3.4 ՀՀԱ-ի ալմաստային թագագլխիկներ
3.5 ՀՀԱ-ով հորատման տեխնոլոգիան
4.0 Հորատում հանուկի հիդրոտրանսպորտային արկերով
4.1 Հանուկի հիդրոտրանսպորտով հորատման տեխնոլոգիական գործընթաձջ առանձնահատկություններն
5.1 Հիդրոհարվածային մեքենաների նշանակությունն ու կառուցվածքը
5.2 Հիդրոհարվածային մեքենաներով հորատման տեխնոլոգիան
5.3 Հորատում պնևմոհարվածայային մեքենաներով:Պնևմոհարվածային մեքենաների նշանակությունն ու կառուցվածքը
5.4 Պնևմոհարվածային մեքենաներով հորատման տեխնոլոգիան
5.5 Հարվածապտտական հորատման վթարների կանխարգելումն ու վերացումը
6.0 Հետախուզական հորատանցքերի նյութական նմուշարկման տեխնոլոգիան և տեխնիկական միջոցները
6.1 Օգտակար հանածոների և ապարների դասակարգումը ըստ հանուկի ստացման
6.2 Հորատանցքերի նմուշարկման մեթոդները
6.3 Հանուկի ձևավորման գործընթացի վրա ազդող գործոնները
6.4 Հանուկի ելքի բարձրացման եղանակները ու միջոցները
6.6 Հանուկի դասավորումը և պահպանումը
6.8 Հանուկի և շլամի վերցնման եղանակները
7.1 Վթարների առաջացման պատճառներն և դասակարգումը
7.3 Նախազգուշական միջոցառումներ
7.4 Նախազգուշացում հորատարկի բռնումներից
7.5 Նախազգուշացում հորատարկի և օտար ռարկաների անկումից հորատանցք
7.6 Վթարների վերացման գործիքներ
7.7 Վթարների վերացման տեխնոլոգիան և եղանակները
7.8 Խզումների և հորատման գործիքի ետպարուրակման վերացումը
7.9 Չանջատված խողովակաշարի դեպքում բռնման վերացման առանձնահատկությունը
7.10 Բռնման վերացման տեխնոլոգիան հորատման խողովակների հետպտուտակումով
7.11 Հորատման խողովակների հետ տեղի ունեցած վթարների վերացումը
7.12 Սյունկային խողովակների հետ տեղի ունեցած վթարների վերացումը
7.13 Ապարքայքայիչ գործիքի հետ տեղի ունեցած վթարների վերացումը
7.14 Շրջապահ խողովակների հետ կապված վթարների վերացումը
7.15 Վերամբարձ ճոպանների հետ կապված վթարների վերացումը
7.16 Հորատարկի և կողմնակի իրերի անկում
8.0 Հորատման հիմնական ցուցանիշները: Նոր տեխնիկայի և հորատման առաջավոր եղանակների կիրառման շահավետության գնահատումը
8.1 Հորատանցքերի հորատման գործընթացի հիմնական ցուցանիշները պինդ օգտակար հանածոների հետախուզման ժամանակ
8.2 Հորատման իրական երկրաբանատեխնիկական պայմանները բնութագրող ցուցանիշները
8.6 Նոր տեխնիկայի կիրառման շահավետության գնահատումը
9.0 Հորատման աշխատանքների կազմակերպումը և տեխնիկական փաստագրումը
9.1 Հորատման կայանքի ընդունում
9.2 Հորատման աշխատանքների գրաֆիկի կազմում
9.3 Սարքավորումների ընտրությունը և հաստոցների անհրաժեշտ թվի հաշվարկը
9.4 Հորատման կայանքները ջրով և լվացող լուծույթներով մատակարարման կազմակերպումը
10.0 Շրջակա միջավայրի պահպանությունը երկրաբանահետա-խուզական հորատանցքերի հորատման ժամանակ
10.1 Հողային տեղամասերի մակերեսների նորմերը
10.2 Պահանջներ հողային տեղամասերի (տարածքների) պահպանության և վերականգնամ վերաբերյալ
1. ՈՉ ԽՈՐ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ՀՈՐԱՏՈՒՄ ՓԽՐՈՒՆ ԱՊԱՐՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՑ ԼՎԱՑՄԱՆ
Ոչ խորը՝ մինչև 100մ, հորատանցքերի հորատումը փխրուն և փափուկ ապարներում լայնորեն կիրառվում է երկրաբանական հանույթի և քարտեզագրման, հատուկ հանույթների, գունավոր, հազվագույտ և սև մետաղների, քիմիական հումքի, շինարարական նյութերի (կավ, ավազ, կոպճային խառնուրդներ),
սեյսմահետախուզության, երկրաֆիզիկական, հրապարակների և մայրուղիների ինժեներաերկրաբանական հետազոտություների, հիդրոերկրաբանական զոնդավորման, հետախուզման և ուսումնասիրությունների, ջրի շահագործական հորատանցքեր կառուցելիս, երկրաբանաորոնողական, ինչպես նաև ցրոնային հանքավայրեր հետախուզելիս և մի շարք այլ դեպքերում:
Վերը թվարկված աշխատանքները կատարվում են երկրակեղևի վերին շերտերում, որտեղ հիմնականում ցածր և միջին ամրության ապարներ են: Փխրուն նստվածքաշերտերը հաճախ ներկայացված են լինում չորրորդական, յուրայի և կավճի փոփոխվող շերտերով, նրբաշերտերով ոսպնյակաձև ներառուկներով, որոնք ունեն տարբեր կազմվածք, կառուցվածք ու ֆիզիկամեխանիկական հատկություններ: Հորատանցքի խորությունը հիմնականում մինչև 50 մ է, տրամագիծը` 280-400 մմ:
Վ.Գ. Կարդիշն առաջարկում է ապարները դասակարգել` հաշվի առնելով ապարում մասնիկների կառչման բնույթը, գրունտների ֆիզիկամեխանիկական հատկությունները, ապարների քայքայման տարբեր եղանակների կիրառման հնարավորությունը, ինչպես նաև հորատանցքի բաց փողի կայունությունը (Աղուսակ1):
Ոչ խորը հորատանցքերի բնորոշ առանձնահատկությունն է արագ անցումը և սարքավորման հաճախակի տեղափոխումը մի կետից մյուսը: Սկզբնական շրջանում աշխատանքները կատարում էին ձեռքով, պարզ սարքավորումներով: Հետագայում ստեղծվեցին փոխադրելի հատուկ սարքավորումներ, հաշվի առնելով, որ այդ հորատանցքերը հորատվում են քիչ յուրացված շրջաններում և հաճախակի տեղափոխվում են: Ձեռքի հորատում կատարում են այն վայրերում, երբ ուսումնասիրվող շրջանը հեռու է բազայից, ապարները փափուկ են, հորատանցքերն ունեն փոքր խորություն, աշխատանքի ծավալները փոքր են, և քանի որ գոյություն ունեցող սարքավորումները այնքան էլ տեղափոխելի չեն և թանկ են, սարքավորումների կատարելագործման ժամանակ մեծ նշանակություն ունի վերջին երկու գործոնը
Կախված հորատանցքերի նպատակային նշանակությունից` կիրառվում են հորատման տարբեր եղանակներ, սարքավորումներ և գործիքներ: Ոչ խոր հորատանցքերի հորատման երկրաբանատեխնիկական պայմանները բավականին տարաբնույթ են և հաճախ միևնույն շրջանի սահմաններում ռելիեֆի տարբեր կետերում տարբեր են, և ըստ այդմ, սարքավորումները լինում են ինքնաշարժ կամ շարժական:
Հորատման տարբեր եղանակներն ունեն հետախուզման խնդիրների լուծման տարբեր հնարավորություններ, ինչը պայմանավորված է ֆիզիկական գործընթացների բնույթով:
Ըստ հորատախորշում ապարների քայքայման բնույթի, ոչ խորը հորատանցքերի հորատման համար կարելի է առանձնացնել հորատման հետևյալ եղանակները՝
· հարվածային, խցկման բաժակների և գրունտատարերի օգնությամբ,
· պտտական` շնեկային, շնեկային փոխակրիչների օգնությամբ,
· համակցված (կոմբինացված),
· թրթռումային (վիբրացիոն),
· ճզմումային` փափուկ ապարներում հորատելիս:
Նշված եղանակներով հորատումը կատարվում է առանց լվացող հեղուկի, որը պարզեցնում է սարքավորումը և իջեցնում հորատման աշխատանքների արժեքը: Ոչ խորը հորատման սարքավորումները լինում են ինքնաշարժ կամ շարժական:
Համակցված հորատման ժամանակ մեկ հորատանցքը հորատում են մի քանի հորատման եղանակով:
Ոչ խոր հորատանցքերի հորատման ժամանակ կիրառվում են տարբեր տեսակի հորատման հաստոցներ, որոնք տարբերվում են մեկը մյուսից ապարների քայքայման եղանակով և կիրառվող հորատման տեխնոլոգիաներով:
1.1 Ձեռքի հարվածապտտական հորատում
Դժվարամատչելի շրջաններում, փափուկ ապարների գերակշըռման, քիչ քանակության, ոչ խորը (մինչև 50 մ) հորատանցքերի հորատման ժամանակ օգտագործում են ձեռքի հորատում: Տարածված են հարվածային, պտտական և համակցված եղանակները, և կախված ապարների բնութագրերից` քայքայումը կատարվում է կամ պտտական, կամ հարվածային եղանակով:
Պտտական եղանակով հորատում են փափուկ, բայց կապակցված
ապարներում (ավազակավ, կավավազ, կավ, կավիճ): Որպես ապարքայքայիչ գործիք (ԱԳ) հանդես են գալիս պարուրային և գդալայինհորատները:
Պարուրային հորատը (змеевик) (Նկ. 1 բ) օգտագործվում է փափուկ պլաստիկ ապարներում հորատելիսև ներկայացնում է պարուրային թիակ, որի ներքին ծայրերը սրված են:
Գդալայինհորատն (Նկ. 1 ա) օգտագործվում է փափուկ, ոչ մածուցիկ ապարներում: Գլանաձև իրանը ներքևի մասում ունի շերեփանման տեսք: ԱԳ-ները վերևի մասում ունեն վզիկ (шейка) բանալիներով բռնելու և պարուրակ` խողովակներին միացնելու համար: Հորատման էությունը հետևյալն է` փոխանցիկով խողովակներին միացված ԱԳ-ն իջեցվում է հորատանցք և խողովակին ամրացված հոդակապային անուրով պտտվում: Առանցքային բեռնվածության ազդեցության տակ ԱԳ-ն սուզվելով ապարի մեջ լցվում է, բարձրացնելով և մաքրելով ապարից նորից իջեցվում է հորատանցք:
Մածուցիկ ապարներում հորատելիս բռնումներից խուսափելու համար յուրաքանչյուր 2-3 պտույտը մեկ հորատարկը բարձրացվում է հորատախորշից 10-20 սմ:
Հարվածային եղանակով հորատումը կատարվում է միջին ամրության ապարներում` խիտ կավիճ, կրաքար, մերգել, կոնգլոմերատ:
Հորատարկը կազմված է դրից և հորատման խողովակներին միացված ծանրացված հարվածաձողից: Դրի հիմնական մասերն են թիակը, վզիկը և պարուրակը:
Խիտ ապարներում օգտագործվում է հարթ դուր: Միջին և ամուր ապարներում օգտագործվում է երկտավրային դուր: Խաչաձև դրերն օգտագործվում են ճեղքավորված և ոչ միատարր ապարներում, ինչպես նաև գլաքարերում: Բրգաձև դրերն օգտագործվում են` գլաքարերը և մեծ գետաքարերը փափուկ ապարներում մխրճելու համար:
Հորատարկը հորատանցք իջեցնելուց հետո այն պարբերաբար բարձրացվում է և բաց թողնվում հորատախորշի վրա: Հորատանցքին գլանական տեսք տալու համար յուրաքանչյուր բարձրացումից հետո դուրը թեքում են որոշ անկյան տակ: Քայքայելով 30-50 սմ ապարի շերտ` ԱԳ-ն բարձրացվում է վեր, որից հետո անհրաժեշտ է մաքրել հորատանցքը, որը կատարում են վերհան դույլի (желонка) միջոցով: Վերհան դույլ խողովակ է, որի ստորին մասում միացված է կափույրով ծայրակալ, իսկ վերևի ծայրին ունի պարուրակ կամ աղեղ` հորատման խողովակին կամ ճոպանին միանալու համար: Մաքրելուց հետո նորից իջեցնում են ԱԳ-ը:
Ապարի քայքայման և մաքրման արդյունավետությունը մեծացնելու համար հորատարկի յուրաքանչյուր իջեցումից առաջ հորատանցքը ջուր է լցվում: Փափուկ և սորուն ապարներ անցնելիս հորատումը կատարվում է վերհան դույլով` առանց հորատադրով նախնական քայքայման: Խիստ ջրատար ավազներ անցնելիս հորատվում է վերհան դույլով և կատարվում է շրջապահ խողովակների տեղադրում հորատախորշից առաջանցիկ եղանակով:
Փոքր խորության հորատանցքեր հորատելիս իջեցման-բարձրացման աշխատանքները (ԻԲԱ) կատարվում են ձեռքով, առանց վերնակի և բեռնամբարձ մեխանիզմների: Երբ հորատումը կատարվում է ծանր հորատարկով և 10 մ-ից ավել խորությամբ, օգտագործում են եռհենարանային վերնակ 6-9մ բարձրությամբ և ձեռքի կարապիկ: Ձեռքի հորատման ժամանակ ապարի նմուշը վերցվում է տվյալ ապարին ավելի բնորոշ հատվածից: Ապարի չքայքայված կառուցվածքը պահպանելու համար օգտագործում են մխրճվող բաժակներ և գրունտատարեր:
Աշխատող անձնակազմի վնասվածքներից խուսափելու համար պետք է պահպանել անվտանգության կանոնները: Եթե հորատումը կատարվում է առանց վերնակի և բեռնամբարձ սարքավորումների, խողովակաշարը բարձրացնելու ժամանակ յուրաքանչյուր խողովակ պետք է անջատվի: Օգտագործվող ճախարակները պետք է ունենան արգելանիվ, իսկ կարապիկը՝ արգելակ: ԻԲԱ-ի կատարման ժամանակ արգելվում է խողովակները բռնել բանալիներով: Պետք է օգտագործել տակդիր խրոց կամ հոդակապային անուր:
1.2 Պտտական հորատում առանց ապարների մակերևույթ տեղափոխման (հորատում կարճ երթերով)
Փափուկ և փխրուն ապարներում ոչ խոր հորատանցքերի հորատման հիմնական եղանակներից մեկը կարճ երթերով պտտական հորատումն է պարուրային և գդալային հորատներով: Այս եղանակով հորատվում են 70-1500 մմ տրամագծով մինչև 50-100 մ խորության հորատանցքեր:
Գդալային և պարուրային հորատները և ձեռքի դանդաղ պտտական հորատման կայանքի սխեման պատկերված է նկ.1-ում:
Պարուրային և գդալային հորատներով հորատումն իրագործվում է պտտման ցածր հաճախությամբ (5-10 պտ/րոպ), ինչը (կոչվում է նաև դանդաղ պտտական հորատում) հնարավորություն է տալիս օգտագործել ոչ մեծ շարժաբերային հզորության սարքավորումներ` ապահովելով ոլորող մոմենտի բարձր արժեքներ:
Պարուրային և գդալային հորատներով հորատման ժամանակ անհրաժեշտ առանցքային բեռնվածությունը (P) կարելի է որոշել հետևյալ բանաձևով`
որտեղ D-ն հորատանցքի տրամագիծն է, մմ, a-ն հորատի շեղբի լայնությունն է, որը կոնտակտվում է հորատախորշի հետ, մմ, s-ն ապարի դիմադրությունն է մխրճմանը, Ն/մմ2, m-ը կտրող շեղբերի քանակն է:
Այս հորատներով հորատման անհրաժեշտ ոլորող մոմենտը ապարների քայքայման աշխատանքի վրա ծախսվող մոմենտի (Mք) և շփման ուժի մոմենտի (M2) գումարն է որտեղ
D-ն հորատանցքի տրամագիծն է, h-ը` խորացումը մեկ պտույտի ընթացքում (0,5-2 սմ), s-ն ապարի դիմադրությունն է սահքին, m-ը` շեղբերի թիվը, f-ը` շփման գործակիցը:
Մեկ պտույտի ընթացքում 2սմ ավելի խորացման, ինչպես նաև 145-195 մմ տրամագծերից ավելիի դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել կողային շփման ուժի հաղթահարման վրա ծախսվող մոմենտը (Mկ.շ)`
որտեղ P-ն միջին տեսակարար ճնշումն է հորատի մակերևույթի վրա:
Դանդաղ պտտական հորատման դեպքում երթի ընթացքում ոլորող մոմենտը աշխատանքային լիսեռի վրա կազմում է 1,5-6 կՆ·մ, իսկ հզորության ծախսը` 5- 25 կՎտ:
1.3 Շնեկային հորատում
Փափուկ և փխրուն ապարներում, ոչ խոր հորատանցքերի անցման ժամանակ լայն կիրառում է ստացել պտտական եղանակների տարատեսակներից մեկը՝ պտտական շնեկային հորատումը: Շնեկային կոչվում է այն պտտական հորատումը, որի ժամանակ հորատախորշից քայքայված ապարները մակերևույթ են տեղափոխվում շնեկային փոխակրիչով` շնեկաշարով: Շնեկային փոխակրիչները միաժամանակ կատարում են հորատման խողովակաշարի դեր: Շնեկային հորատումը կիրառվում է ինժեներաերկրաբանական, սեյսմահետախուզական, պայթունային, հիդրոերկրաբանական, տեխնիկական հորատանցքներ հորատելիս, բացահանքային աշխատանքների, հիդրոերկրաբանական հետազոտությունների, երկրաբանական հանույթի, որոնման և քարտեզագրման, որոշ օգտակար հանածոների (շինարարական նյութեր, ծանր մետաղների ցրոնային հանքավայրերի, նիկելատար լատերիտներ և այլն) հետախուզման ժամանակ:
Շնեկային հորատման գործընթացը ներառում է ապարների քայքայում հորատախորշում, որը կախված դրանց ֆիզիկամեխանիկական հատկություններից` կարող է կատարվել կտրումով կամ փխրեցումով և քայքայված արգասիքների տեղափոխում դեպի հորաբերան շնեկային փոխակրիչներով: Շնեկային հորատումը հնարավորություն է տալիս համատեղել հորատման գործընթացը ապարների հեռացման գործընթացի հետ, առանց լվացման կամ ներփչման:
Հորատանցքի անցման բարձր արագությունը պայմանավորված է ապարների արագ քայքայմամբ և միաժամանակ նրանց բարձրացմամբ (Նկ. 2): Այս դեպքում քայքայված ապարները երկրորդական մանրացման չեն ենթարկվում: Հորատախորշից դեպի
հորաբերան շարժվող ապարների մի մասը շնեկների եզրային մասով սեղմվում են հորատանցքի պատերին՝ սվաղելով և ամրացնելով այն:
Շնեկային հորատման թերություններն են` հորատման համեմատաբար ոչ մեծ խորություն (մինչև 50 մ, երբեմն մինչև 80 մ), մեծ ամրությամբ ապարներում հորատման անհնարին լինելը, ստորգետնյա ջրերից ներքև, մածուցիկ և կպչուն կավային ապարներում հորատման դժվարությունը:
Շնեկային հորատման հիմնական թերությունը՝ բարձրացված ապարի խորության որոշման դժվարությունն է, քանի որ շնեկով տեղափոխման ժամանակ ապարի մասնիկները խառնվում են: Այս թերությունը մասամբ կարելի է վերացնել` կիրառելով հետևյալ տեխնոլոգիական միջոցառումը: Հորատմանորոշակի հավասար հատվածներից (օրինակ 1 մ) հետո հորատագործիքի մատուցումը դադարեցվում է մինչև տվյալ հատվածի ապարների ամբողջությամբ դուրս գալը մակերևույթ:
1.4. Շնեկային հորատման գործիքներ
Շնեկային հորատման գործիքը կազմված է շնեկային խողովակաշարից և հորատող ծայրակալից՝ հորատադրից: Գոյություն ունեն հորատադրերի և շնեկների բազմաթիվ տեսակներ:
Շնեկ: Շնեկը (Նկ. 3ա) 60-73 մմ տրամագծով և 1-3 մ երկարությամբ պողպատյա խողովակ է (3), որի վրա պարուրաձև փաթաթված և եռակցված է 4-6 մմ հաստությամբ պողպատյա ժապավեն (2) Ժապավենի լայնությունը համապատաս-խանում է հորատադրի աշխատանքային տրամագծին (շնեկի արտաքին տրամագիծը 15 մմ փոքր է հորատադրի տրամագծից), իսկ քայլի մեծությունը՝ շնեկի արտաքին տրամագծի 0,7-0,8 չափով: Մետաղաձող-շնեկների այդ շարասյունը ստեղծում է պտտական փոխակրիչ (транспортер):
Շնեկային խողովակաշարի տրամագիծը տատանվում է 60-ից 800 մմ սահմաններում: Խողովակի ծայրերին եռակցումով միացվում են տարբեր տիպի ծայրակալներ, շնեկները իրար հետ միացնելու համար: Շնեկների կառուցվածքները իրարից տարբերվում են գլխավորապես չափերով և միացման ձևերով: Ներկայումս կիրառվում են շնեկային միացման երկու հիմնական ձև՝ վեցակողմ և պարուրակային: Վեցակողմ միացումը կազմված է վեցանկյուն պոչամասից (1)(хвостовик), կցորդիչից և միացնող առանցքամատից (5)(палец): Երբ անհրաժեշտ է ստանալ ապարների չխախտված կառուցվածք` օգտագործում են սյունակային շնեկներ (Նկ. 3բ): Հանուկի ստացմամբ շնեկներն ունեն մեծ թողանցիկ անցքեր, ինչը թույլ է տալիս խողովակաշարի ներսում տեղադրել դուրս հանովի հանուկընդունիչ գրունտատար: Նմուշների կայունությունը պահպանելու համար օգտագործում են պարուրակային միացմամբ շնեկներ: Գոյություն ունեն շնեկներ, որոնց գալարները կարելի է փոխել: Սա հնարավորություն է տալիս երկարացնել շնեկի ծառայության ժամկետը, իսկ շնեկի մաշողականությունը բարձրացնելու համար գալարի աշխատանքային մասը պատում են կարծր համաձուլվածքով: Առանցքային բեռնվածությունը մեծացնելու համար, հատկապես ամուր մասնիկներ պարունակող ապարներում, օգտագործում են ծանրեցված շնեկներ, որոնց պռունկները (реборд) ունեն 8-10 մմ հաստություն:
Հորատադրեր: Ապարների քայքայումը կատարվում է հորատադրերով, որոնց կառուցվածքը կախված է օգտագործման պայմաններից: Քանի որ շնեկային հորատման ժամանակ մաքրող ագենտներ չեն օգտագործվում, և հորատադրի կտրիչները հովացվում են հորատվող ապարներով, ուստի հորատադրի կառուցվածքը պետք է ապահովի հորատման
բարձր արագություն, որպեսզի նրա կտրիչները անընդհատ հպման մեջ գտնվեն «թարմ» ապարների հետ: Այս եղանակը մեծ հաջողությամբ օգտագործվում է անջուր և հավերժական սառցի շրջաններում, ձմռանը՝ ցածր ջերմաստիճանի պայմաններում Շնեկային հորատադրերի կառուցվածքը բազմազան է: Առավել լայն տարածում ունեն աստիճանային կտրող եզրերով երկ և եռթիակավոր հորատադրերը, որոնք ամրանավորված են կարծր համաձուլվածքային կտրիչներով (Նկ 4): Հորատադրի ընտրությունը կատարվում է` կախված երկրաբանատեխնիկական պայմաններից և հորատանցքի նշանակությունից: Ապարքայքայիչ գործիքները ներկայացվում են երկու ձևով՝
1) փափուկ ապարների համար,
2) ամուր ապարների համար:
Ըստ կառուցվածքի տարբերում են` ա) համատարած հորատախորշով հորատման հորատադրեր, բ) սյունակային հորատման հորատադրեր: Բոլոր հորատադրերն ունեն այնպիսի կառուցվածք, որոնք թույլատրում են քայքայված ապարի փոխադրում շնեկային ժապավեն: Փափուկ ապարներում հորատելու համար տարածված են երկթիակավոր և եռթիակավոր հորատադրերը: Բոլոր ապարքայքայիչ գործիքներն ամրանավորված են կարծր համաձուլվածքներով: Փափուկ և փխրուն ապարներում հորատադուրը պետք է ապահովի ապարների քայքայումը դրանց կտրման ճանապարհով և հնարավորինս հորատախորշից արագ հեռացնի քայքայված ապարները: I-III կարգի ապարներում հորատադրի աշխատանքի ռեսուրսը հասնում է 1000-1500 մ: Ըստ կառուցվացքի հորատադրերը լինում են չորս տեսակի`
1. Երկթիակավոր և եռթիակավոր հորատադրեր (Նկ 5) կազմված են ձուլածո իրանից, որոնց աշխատանքային եզրերը ամրանավորված են BK-8 կարծր համաձուլվածքով: Թիակներից մեկին զոդված է գալար, որը միացվում է շնեկի գալարին: Երկթիակավոր դրերն օգտագործում են I-III, երբեմն IV կարգի փափուկ ապարներում, եռթիակավորները՝ IV-V երբեմն VI կարգի ապարներում:
2. Գալարախողովակային(змееви) հորատադուրըկազմված է պարուրակային կամ վեցակողմ կցորդիչով խողովակային իրանից և երկու կտրիչ թիակներից, որոնցից մեկը իրերկրաչափ ականպարամետր երովհամարվում է շնեկի գալարի շարունակությունը: ԿիրառվումենI-IVկարգիապարներում:
3. Հանովիթի ակներով հորատադրեր: Տարբերվում են նրանով, որկտրող թիակը իրանի հետ միանում է պարուրակով: Դահնարավորություն է տալիս մաշվելու դեպքում այն փոխարինելնորով: Աշխատանքային գործընթացը բարելավելու համար կտրող թիակին տրվում է աստիճանաձև տեսք և ամրանավորված է BK-8 կարծր համաձուլվածքի թիթեղներով:
4. Մատուցման արագության սահմանափակիչով հորատադուրը մնացածներից տարբերվում է կտրող թիակների տակ հորիզոնական հարթակի առկայությամբ, որը հնարավորություն է տալիս կարգավորել ու հանվող ապարի շերտի հաստությունը:
Կախված հորատադրի տեսակից` կարելի է առանձնացնել հորատախորշում ապարների քայքայման երկու եղանակ:
Հրատադուրը, որի թիակները հորատախորշի հետ կազմում են ուղիղ անկյուն, առանցքային բեռնվածության ազդեցության տակ մխրճվում են ապարների մեջ և պտտման հետևանքով կտրում կամ քայքայում են այն: Խոփաձև թիակներով հորատադրի (թիակները հորատախորշի հետ կազմում են 30-600) կիրառման դեպքում ապարները կտրվում են ու միանգամից սահումով անցնում շնեկային փոխակրիչի վրա (ի տարբերություն առաջին եղանակի` ինչի դեպքում հորատախորշում ապարները ենթարկվում են լրացուցիչ կոտորատման և մանրացման):
Այսպիսի հորատադուրերն արդյունավետ են պլաստիկ կավերի և նմանատիպ ապարների հորատման դեպքերում:
1.5 Շնեկային հորատման տեխնոլոգիան
Հորատման տեխնոլոգիական ռեժիմի հիմնական պարամետրերը համարվում են առանցքային բեռնվածությունը և հորատման խողովակաշարի պտտման հաճախությունը:
Անհրաժեշտ է, որ միշտ համապատասխանություն լինի միավոր ժամանակում քայքայված ապարի ծավալի և շնեկային փոխակրիչի արտադրողականության միջև: Փորձերի արդյունքները ցույց են տալիս, որ օպտիմալ պտուտաթվերի մեծությունը կախված է մի շարք գործոններից՝ապարների ֆիզիկամեխանիկական հատկություններից, հորատման խորությունից և հաստոցի հզորությունից:
Շնեկային հորատման ժամանակ ապարների քայքայման վրա ծախսվող հզորությունը տատանվում 3-6 կՎտ սահմաններում:
Հորատման արագության վրա ազդող հիմնական գործոններն են՝
ա) ապարի ֆիզիկամեխանիկական հատկությունները, որոնցից գլխավորը մածուցիկությունն է,
բ) ապարքայքայիչ գործիքի տեսակը, կառուցվածքը և ամրանավորման տեխնիկան և տեխնոլոգիան,
գ) հորատման տեխնոլոգիական ռեժիմը:
Շնեկներով հորատվող ապարները կարելի է բաժանել երկուխմբի ՝I-III կարգի փափուկ ապարներ և IV-VI կարգի համեմատական ամուր ապարներ:
Փափուկ ապարների հորատումը: Պտուտաթվերի օպտիմալ սահմանը 100-200 պտ/ր է, ընդ որում ներքևի սահմանը վերաբերում է մածուցիկ ապարներին: Վիբրացիան կատելիս անհրաժեշտ է փոքրացնել պտուտաթվերը: Երբեմն որոշ ապարներում, որոնք ունեն փլզվելու հակում, հորատումը զուգակցվում է ամրակապումով: Առանցքային բեռնվածությունը ստեղծվում է խողովակաշարի և պտտիչի քաշով, իսկ նախահորատման համար (մինչև 1 մ), անհրաժեշտ է ստեղծել լրացուցիչ առանցքային բեռնվածություն: Առանցքային բեռնվածության օպտիմալսահմանը 4-5 կՆէ:
Միջինամրության ապարների հորատումը: Այս դեպքում հորատմանգործիքին ներկայացվում է հետ և այլ պահանջները՝ապարների արդյունավետք այքայում և բարձր մաշակայունություն: Վերջինիս ապահովման համարկտրիչի եզրագծերը ամրանավորում են կարծր համաձուլվածքներով: Այստեղ նպատակահարմար է օգտագործել հանովիթի ակներով հորատադրեր: Այս ապարներում հորատելիս անհրաժեշտ է լրացուցիչ առանցքային բեռնվածության օպտիմալ սահմանները 8-10 կՆէ, իսկ պտտման հաճախությանը 80-130 պտ/ր: Փոքր հզորության ջրատարավազների շերտերումհորատում են մեծ պտուտաթվերով և առավելագույն մատուցմամբ: Մեծ հզորության տղմահողերում (плывун) և ջրատարավազների շերտերում հորատումը կատարվում է միաժամանակ շրջապահ խողովակներով պատերի ամրակապումով:
Նվազագույն պտուտաթվերը, որոնք ապահովում են ապարազանգվածի սեղմումը հորատանցքի պատերին և շփմանուժերի հաղթահարումը, որոշվում են հետ և այլ բանաձևով՝
որտեղ g-նազատանկման արագացումն է, α-ն շնեկի պտուտակային գծի բարձր ացման անկյունն է, f-ը շնեկի հետ ապարների շփման գործակիցն է և տատանվում է (0,.3-0,65) սահմաններում, f-ը հորատանցքի պատերի հետ ապարների շփման գործակիցն է` (0,8-1,0), R-ը պտտման առանցքից մինչև ապարի տվյալ մասնիկը եղած հեռավորությունն է:
70-100 մմ տրամագծի շնեկների նվազագույն պտտման հաճախությունը սովորաբար 160-200 պտ/րոպէ, իսկ առավելագույնը` 500-700 պտ/րոպ: Տրամագծի մեծացման հետ այս արժեքները փոքրանում են:
Շնեկային հորատումը մեծամասամբ իրականացվում է առանց հորատադրի վրալրացուցիչ բեռնվածության կիրառման: Լրացուցիչ առանցքային բեռնվածություն է կիրառվում հորատանցքի նախահորատման, ինչպես նաև հավերժական սառած ապարներում, չոր խիտ կավերում և ավազներում: Նշված դեպքերում այն կարող է հասնել 15-30 կՆ:
Գլաքարա-խճաքարային շերտախմբեր ու հորատելի սկիրառվում է հորատման սովորական ռեժիմ, եթե գլաքարի կամ խճի առանձին մասնիկների չափերը չեն գերազանցում 80 մմ: Խոշոր կարծր ներառուկները և խոշորաբեկորները կողմնատարվում կամ քայքայում են հարվածներով՝տարուբերելով ու պտտելով հորատարկը: Մեծագլաքարա-ճալաքարային շերտերում կիրառվում են ծանրացված շնեկներ 16 մմ-ոց պողպատյա թերթային պարույրով:
1.6. Շնեկային հորատում լվացումով
Մածուցիկ ապարներ հորատելիս շնեկի գալարների վրա առաջանում են խցանումներ: Այդ երևույթի դեմ պայքարելու համար շնեկները պտտում են մեծ պտուտաթվերով, հորատարկը պարբերաբար կտրում են հորատախորշից, փոքր ացնում են հորատարկի մատուցման մեծությունը: Սակայն շատ դեպքերում այս միջոցառումները բավարար արդյունավետ չեն: Փորձերով ապացուցվել է, որ հորաբերանից ջրի լցնումը բարելավում է ապարների տեղափոխումը: Ջուրը կատարում է քսուքի դեր, փոքրացնում է ապարների հետ շնեկի շփումը, ինչի շնորհիվ մեծանում է նրա բարձրացման արագությունը: Սակայն ջուրը հորաբերանից մատուցելու դեպքում նրա ազդեցության արդյունավետությունը հանդես է գալիս միայն հորատանցքի վերին հատվածներում և այդ արդյունավետությունը ցածրանում է հորատանցքի խորացման հետ մեկտեղ:
Շփումը փոքրացնելու համար ամենաարդյունավետ միջոցը համարվում է ջուրը անմիջապես հորատախորշ մատուցելը: Դրա համար օգտագործում են սնամեջ պարուրակային միացմամբ շնեկներ, անցքերով հորատադրեր և հատուկ կառուցվածքի դարձյակ-խցուկ: Կարևոր նշանակություն ունի մատուցվող ջրի քանակը: 130-180 մմ տրամագծով շնեկների համար օպտիմալ քանակությունը՝ 2-5 լ/րէ:
Շնեկային հորատման վրա ծախսվող հզորության փոքրացման նպատակով չոր և մածուցի կապարների հորատման ժամանակ հորատախորշ է մատուցվում ջրի որոշ քանակություն (2-5 լ/րոպկամ 8-20 լ 1մ խորացման դեպքում): Ջուրը կարող է լցվել արտախողովակային տարածություն կամ մղվել շնեկների միջով: Այս միջոցառման հետև անքով հորատման արագությունը մեծանում է 30 %, իսկ ծախսվող հզորությունը նվազումէ 20 %:
1.7 Վթարները շնեկային հորատման ժամանակ և դրանցվերացումը
Անվթար հորատման համար պետք է ապահովել հետևյալ պայմանները`
1. Հորատման սարքավորուները և գործիքները պետք է ընտրել հորատանցքի կառուցվածքին, հորատման երկրաբանական պայմաններին և նշանակությանը համապատասխան և պահպանվեն սարքին վիճակում:
2. Հորատումը պետք է կատարվի այնպիսի ռեժիմով, որը կհամապատասխանի երկրաբանական պայմաններին և ապարների ֆիզիկամեխանիկական հատկություններին:
3. Հորատող անձնակազմը պետք է լինի բավականին որակավորված:
Շնեկային հորատման ժամանակ վթարների հիմնական տեսակները համարվում են շնեկային հորատարկի բռնումները և շնեկների խզումները: Բռնումները տեղի են ունենում մածուցիկ և ջրահագեցած ապարներում հորատման տեխնոլոգիայի խախտման հետևանքով: Ջրահագեցած ապարներում հորատման ժամանակ չի կարելի դադարեցնե լհորատարկի պտույտները նույնիսկ կարճ ժամանակով: Ջրատար հորիզոնների անցումից հետո անհրաժեշտ է դուրս հանել հորատարկը՝պտտելով այն ամբողջ ջրատար շերտի հզորությամբ: Խցանումների առաջացումը կանխելու համար մածուցիկ ապարներում անհրաժեշտ է փոքրացնել մատուցման արագությունը և պարբերաբար կատարել հորատարկի բարձրացումներ: Բռնումներ կարող են ունենալ նաև այն դեպքերում, երբ կտրվածքում առկա են գլաքարեր, որոնք սեպվում են շնեկի գալարներում և արգելում հորատարկի բարձրացումը:
Շնեկների խզման պատճառ հանդիսանում են նաև քայքայված ապարի խցանումները և շարասյան բռնումները: Շնեկների խզմանը նպաստում է նաև հորատարկիվի բրացիան: Խզումներից խուսափելու հիմնական միջոցը համարվում էտեխնոլոգիական օպտիմալ ռեժիմի պահպանումը և հորատագործիքի վիճակի մշտական հսկումը:
1.8 Երկրաբանական փաստագրումը շնեկային հորատման ժամանակ
Երկրաբանական փաստագրումը շնեկային եղանակով հորատման ժամանակ կարող էիր ագործվել՝
1. Անմիջապես հորաբերանի մոտ ըստհանուկի, որը դուրս է հանվում շնեկներով հորատման ժամանակ
2. Հորատման շնեկների թիակներով մակերևույթ բարձրացվող նմուշներով,
3. Հատուկ գրունտատարերի միջոցով, որոնք նախատեսված են` հորատանցքից ապարինմուշ վերցնելու համար:
1.9 ՎԻԲՐԱՑԻՈՆ ՀՈՐԱՏՈՒՄ
Վիբրացիոն հորատումը օգտագործվել է 30-ականթթ-ից` շինարարության մեջ: Հետագայում այն կիրառվեց փափուկ ապարներում տարբեր տարրերի խցկման համար: Վիբրատորի օգնությամբ գրունտի մեջ խորասուզում են որևէ սնամեջ տարր (վիբրոզոնդ), որը գրունտից կտրում է հանուկ (ապարասյուն): Վիբրահորատումը լայն տարածում ունի ինժեներական, շինարարական, երկրաբանահետախուզական, ցրոնային հանքավայրերի հետախուզմանա շխատանքներում: Բացիդրանից, օգտագործում են շրջապահ խողովակաշարը իջեցնելու և դուրս հանելու, ինչպես նաև որոշ վթարների վերացման ժամանակ: Այս եղանակով հորատելիս աշխատանքների արտադրողականությունը բարձրանում է 2-3 անգամ, իսկ ինքնարժեքը իջնումէ 1.5 անգամ: Վիբրացիոն եղանակով հորատում են 60-219 մմ տրամագծով մինչև 50 մխորությամբ հորատանցքեր: Սակայն հիմնականում հորատվում են 10-20 մ խորությամբ 108-127 մմ տրամագծով հորատանցքեր:
Վիբրացիոն կոչվում է այն հորատումը, որի դեպքում ապարների քայքայման համար օգտագործվում են վիբրացիոն մեքենայով ստեղծված բարձրհաճախությամբ մեխանիկական տատանումներ և խողովակաշարով փոխանցվում են ապարքայքայիչ գործիքին: Տատանումները կարող են օգտագործվել երկու ձևով:
Առաջին դեպքում տատանումների աղբյուր ծառայում է վիբրատորը, որը խողովակաշարով կոշտ միացված է ապարքայքայիչ գործիքին և աշխատանքիը նթացքում փոխանցում է ետընթաց-առաջընթաց շարժում: Գործիքի տատանման բարձրհաճախության արդյունքում (1200-2000 հ/րոպ) փափուկ ապարներն անցնում են շարժուն վիճակի: Ապարի սահքի դիմադրությունը կտրուկը նկնում է, և գործիքը սեփական քաշի ազդեցությամբ ընկղմվում է ապարի մեջ: Այսպիսի հորատումը կոչվում է վիբրաընկղմային:
Երկրորդ` վիբրահարվածային, որը իրականացվում է վիբրոմուրճի օգնությամբ: Վիբրամուրճով խողովակաշարի միջոցով հորատախորշում սեղմվածԱԳ-ինփոխանցում են հարվածներ:
1.10 Վիբրատորի աշխատանքի սկզբունքը
Մեխանիկական և էլեկտրամեխանիկական վիբրացիոն մեքենաների աշխատանք իսկ զբունքը հիմնված է ապակենտրոն ձևով` տեղադրված տարրերի պտտման ժամանակառաջացած կենտրոնախույս ուժերի վրա:
Դիտարկենք վիբրահորատման սկզբունքային սխեման (Նկ. 6):
Վիբրահորատման էություննայն է, որ թրթռման հետևանքով կտրուկ փոքրանում է ապարների դիմադրությունը և հորատարկը սեփական քաշի շնորհիվ մխրճվում և քայքայում է ապարները:Հարվածաթռթռումային հորատման ժամանակ հորատարկը քայքայում է ապարները ի հաշիվ հորատասյան վերևում տեղադրված հարվածիչի: Ներկայումս հիմնականում օգտագործվում է այս եղանակը, քանի որ ապահովում է տարբեր շերտերի վերաբերյալորակյալ տեղեկատվություն: Վիբրահորատումը (թրթռահորատումն) իրագործվում է համեմատաբար փափուկ ապարներում արկի (խողովակճակատայինսուրծայրով) խորացմամբ առանցքային բեռնվածության և վիբրացիայի (թրթռման)` մեծհաճախության իմպուլսային բեռնվածության ազդեցության տակ, որն իրականացվում է մեխանիկական վիբրատորների միջոցով (Նկ. 6): Այս դեպքում կարող է ձևավորվել հորատահանուկ, իսկ քայքայված արգասիքները սեղմվում են հորատանցքի պատերի մեջ:
1.11 Վիբրացիոն հորատման գործիք
Կազմված է հորատման խողովակից և աշխատանքային ծայրակալից` գործիքից (բաժակ, զոնդ, վերհանդույլ, գրունտատար): Ապարքայքայիչ գործիքի տրամագծի և ձևի ընտրությունը կախված է հորատանցքի նշանակությունից և ապարների ֆիզիկամեխանիկական հատկություններից:
Չոր ավազներում և կապակցված կավերում հորատելիս օգտագործվում է վիբրազոնդ, որը բարակ պատերով, 1.5-3 մերկարությամբ խողովակ է, ներքևի մասում սրված ծայրակալով և կողային երկու անցքով, իսկ վերևում` փոխանցիկ հորատման խողովակներին միացման համար:
Անցքերը ծառայում են կուտակված ապարը դիտելու և վիբրազոնդը մաքրելու համար: Կան նաև բացովի վիբրոզոնդեր: Օգտագործում են 108; 127; 146; 168 մմ, իսկ երբեմն 89 և 219 մմ տրամագծով զոնդեր: Թույլ կապակցված և ջրային ապարները հորատում են վիբրավերհան դույլով:
Նմուշները վերցնելը առանց երկրաբանական կառուցվածքի խախտման կատարվում է խցկումային գրունտատարերով: Փափուկ ապարներում 5-6 մխորությամբ հորատանցքեր հորատելիս, երբ ապարը չի խցանվում անցնում են գրունտատարով` մեկերթով: Ավելի ամուր ապարներում, ինչպես նաև, երբ խորությունը գերազանցում է կայմի երկարությանը` հորատում են կրկնվող երթերով: Երթային առաջանցումը կախված է ապարի խտությունից և կազմում է 0.3-0.5 մ: Ցրոնային հանքավայրերհ ետախուզելիս, երբ անհրաժեշտ է մանրամասն նմուշահանում, հորատում կատարում են ընթացող շրջապահ խողովակշարով: Վիբրացիոն հորատման արտադրողականությունը 10 մ հորատանցքեր անցնելիս I կարգի ապարներում հասնում է 50-60 մ` հերթափոխում, IV–ում` 10-15 մ:
Որպես հորատման խողովակ կիրառում են 50 և 63.5 մմ (երբեմն 73 մմ) տրամագծով, կցորդիչաագուցային միացմամբ հորատման խողովակները:
Վիբրահորատման գործիքի հավաքածուի մեջ մտնում են նաև տարբեր փոխանցիկներ, հարմարանքներ` իջեցման և բարձրացման աշխատանքների համար, հարմարանքներ` զոնդը ապարների ցմաքրելու համար:
1.12 Վիբրահորատման տեխնոլոգիան
Կախված ապարների ֆիզիկամեխանիկական հատկություններից հորատման խորությունից և հորատման նպատակից` օգտագործում են վիբրահորատման հետևյալ եղանակները`
· մեկ երթով` ամբողջ խորությամբ,
· կրկնվող երթերով`առանց շրջապահ խողովակների,
· հորատում միաժամանակյա ամրակապումով:
Ապարների դատարկումը գրունտատարերից խլում է երկար ժամանակ, այդ պատճառով անհրաժեշտ է ունենալ նույն տրամագծի գործիքների երեք հավաքածու: Իջեցնելուց առաջ պետք է ստուգել միացումների ամրությունը, որպեսզի փոքրացվի տատանումների մարումը: Վիբրատորն աշխատանքի ժամանակ ճոճվելուց պահպա-նելու համար դրվում է ուղղորդներով:
Տատանման հաճախությունը և ամպլիտուդի մեծությունը որոշվում է` կախված ապարների ֆիզիկամեխանիկական հատկություններից: Խիտ կապակցված ապարներում հորատելիս, ամպլիտուդը մեծացվում է 4-4.5 մմ, իսկ քիչ կապակցված ապարներում` փոքրացվում: Վիբրահորատման ժամանակ ստացվող նմուշի որակը բարձր է: Խիտ կավերում հորատելիս հորատման ռեժիմին սահմանափակումներ պետք չեն, ջրահագեցած շերտերում պետք է սահմանափակվի, իսկ տատանման ամպլիտուդը 3 մմ-ից չպետք է անցնի:
Վիբրազոնդերի ընկղման պրոցեսը կատարվում է արագ, հատկապես` I-III կարգի ապարներում: Մեկ մետրն անցնում են մի քանի վայրկյանում, սակայն մնացած գործողություններն ընթանում են դանդաղ: Առաջին հերթին դա վերաբերում է ԻԲԱ-ին, որը կատարվում է կարապիկով, և միայն դժվար բարձրանալիս է օգտագործվում վիբրատորը:
ԻԲԱ-ի ժամանակ վիբրատորն օգտագործվում է ծայրահեղ դեպքերում և չպետք է մոռանալ, որ հնարավոր է հանուկի կորցնում կամ կառուցվածքի խախտում:
Վիբրահորատման արդյունավետությունը որոշող հիմնական պարամետրերը համարվում են` ապակենտրոնների մոմենտը, տատանումների հաճախությունը, վիբրահորատիչի քաշը, հարվածի արագությունը, հարվածային մասի քաշը, վիբրամուրճի հարվածների հաճախությունը, ինչպես նաև երթի երկարությունը, զոնդի տրամագիծը և անընդհատ վիբրացիայի տևողությունը:
Վիբրատորի զարգացրած առավելագույն ճիգը որոշվում է հետևյալ բանաձևով
որտեղ m-ը ապակենտրոնների գումարային զանգվածն է, w-ն դիսբալանսների պտտման անկյունային արագությունն է, e-ը ապակենտրոնների ծանրության կենտրոնի շեղումն է դիսբալանսների պտտման առանցքից:
1.13 Շրջապահ խողովակների տեղադրումը և դուրս հանումը վիբրատորներով
Շրջապահ խողովակների տեղադրումը և դուրս հանումը առավելագույնս հեշտանում է վիբրատորներ օգտագործելիս: Այս դեպքում կրճատվում է նաև աշխատանքների կատարման ժամանակը:
Շրջապահ խողովակի խցկումը վիբրատորի օգնությամբ կատարվում է այնպես, ինչպես և հորատման գործընթացը: Վիբրատորը միացվում է շրջապահ շարասյան վերջին կամ ողորկ մասին և կարճ ժամանակահատվածում խցկում են խողովակը մինչև պահանջվող խորությունը: Շրջապահ խողովակների դուրս հանումը հատկապես, երբ երկար ժամանակ գտնվել են գրունտում, բավականին դժվար է և երկարատև: Առավել դժվար է խողովակաշարը տեղից պոկելը, իսկ վիբրացիայի ազդեցությունը փոքրացնում է խողովակաշարի կողմային մակերևույթի վրա ազդող չոր և մածուցիկ շփման ուժերը: Գոյություն ունեն խորքային վիբրատորներ, որոնք օգտագործում են խոր հորատանցքերում բռնված խողովակաշարը ազատելու համար: Մակերևութային վիբրատորները ի վիճակի են վերացնելու վթարները 150-250 մ խորության վրա, իսկ խորքային վիբրատորները` տեսականորեն ցանկացած խորության վրա:
1.14 Վիբրոհորատման հիմնական վթարները և դրանց վերացումը
Վիբրատորների և վիբրամուրճերի հիմնական անսարքություններն են`
· էլեկտրաշարժիչի փաթույթների շարքից դուրս գալը,
· իրանի, առանցքակալների և զսպանակների ջարդումը,
· ապակենտրոնների հարվածային մասի խախտումը,
· հեղույսների և պնդօղակների ինքնաետպարուրակումը:
· Էլեկտրաշարժիչի փաթույթի ծառայության ժամկետը մեծացնելու համար պետք է կատարել հետևյալ միջոցառումները`
· օգտագործել հատուկ վիբրոհարվածակայուն էլեկտրաշարժիչներ,
· կատարել ստատորի փաթույթների մանրամասն և բազմակի յուղում,
· որպես ներծծվող նյութ օգտագործել հատուկ պոլիմերներ,
· ստատորի ակոսներում հաղորդալարերը ավելի խիտ տեղադրել,
· խստորեն հետևել բոլոր բացակներին և թույտվածքներին:
Վիբրատորի հաճախակի ջարդումը հետևանք է առանցքակալների շարքից դուրս գալուն: Իրանի վրա ճեղքերի առաջացման դեպքում անհրաժեշտ է անմիջապես ուղարկել կապիտալ վերանորոգման: Դաշտային պայմաններում իրանի եռակցում չի թույլատրվում: Աշխատանքների կատարման շրջանում անհրաժեշտ է ունենալ վերանորոգման մեխանիկական բազա, էլեկտրական սարքավորումների վերանորոգման արտադրամաս: Անհրաժեշտ է ունենալ բավական քանակի պահեստամասեր և գործիքներ:
Նշված պայմանների չապահովման դեպքում վիբրոհորատումը կդառնա տնտեսապես ոչ շահավետ:
1.15 Հարվածաճոպանային հորատում խցկումային բաժակներով և գրունտատարերով
Փխրուն և սորուն ապարներում ոչ խոր հորատանցքերի հորատումը մեծամասամբ իրականացվում է հարվածաճոպանային հորատման տարատեսակներից մեկով կիրառելով խցկումային բաժակներ, հարվածային պարկուճներ և վերհան դույլեր: Հորատման այս եղանակը ապահովում է հորատանցքի առաջացում օղակային հորատախորշով և հանուկային նմուշի ստացում կառուցվածքային թույլ խախտումներով: Հորատման այս եղանակը իրականացվում է թեթև հորատման կայանքներով, որոնց տրանսպորտային բազան թեթև վերնակէ մեկլարային ճախարակային ճոպանասարքով, մոլորակային կամ շփական կարապիկով և 4.4-5.9 կՎտ հզորությամբ կարբյուրատորային ներքին այրման շարժիչով:
Կայանքի Ընդհանուր կշիռը 0.3-1.3 է:
«Կարապիկով» հարվածախցկումային հորատման տեխնոլոգիայի էությունը հետևյալն է: Հորատարկը (Նկ. 8), ինչը բաղկացած է խցկումային բաժակից (1) և հարվածային ձողից (2), կախված է ճոպանի (3) վրա, իսկ վերջինս շրջանցելով կայմի (5) գագաթին գտնվող հոլովակը (4), միանում է կարապիկի (7) թմբուկին: Կարապիկը ղեկավարվում է լծակներով (8) և շարժման մեջ է դրվում շարժիչից (6):
Հարվածային ձողը բաժակի հետ մեկտեղ կարապիկի միջոցով բարձրացվում է վեր և բաց թողնվում (նետվում) հորատախորշի վրա, ինչով ապահովվում է բաժակի խցկումը ապարի մեջ (կտցման մեթոդ): Գործիքը փափուկ ապարներում հորատելիս բարձրացվում է մինչև 0.6 մ, իսկ ամուր ապարներում` մինչև 1.0 մ: Հարվածների թիվը 1րոպ 15-20 է: Փափուկ ապարներում հորատելիս օգտագործում են պարկուճներ կամ բաժակներ (Նկ. 9ա): Վերհանդույլերը (Նկ. 9բ), հաճախկիրառելովծանրացվածձողերի(Նկ. 9գ) հետ`հիմնականումօգտագործվում են ջրատարավազներումևթույլկավերում: Գրունտատարերը (Նկ. 9դ) նշվածենգրունտներից մոնոլիտ վերցնելուհամար:
Այս եղանակը ունի նաև այլ տարատեսակ, համաձայն որի գործիքը ապարի մեջ ներդրվում է առանց հորատախորշից կտրելու: Հարվածային բեռնվածությունը այս դեպքում ձևավորվում է այս տեսակի հարվածիչով (Նկ. 9ե):
Հարթ հորատադրերը (Նկ. 9զ) օգտագործումեն գլաքարերի ջարդմանևամուրենթաշերտիանցմանժամանակ:
Հորատումը վերհան դույլերով իրագործվում է շրջապահ խողովակներով հորատանցքի ամրակապման հետ մեկտեղ, պատերի փլզումներից խուսափելու համար: Վերհան դույլը բարձրացվում է 250-450 մմ, իսկ հարվածների թիվը 20-40 հար/րոպ:
Կոպճա-գլաքարային շերտախմբերում գործիքի բարձրացումը փոքրացվում է մինչև
50-100 մմ, իսկ հարվածների թիվը հասցվում է մինչև 40-60 հար/րոպ:
Խցկումային բաժակներով հորատումը հիմնված է բաժակի ծայրակալի սուր եզրով պլաստիկ ապարների կտրման և միաժամանակ հորատանցքի պատերի ու ապարի նմուշի խտացման վրա: Փխրուն ապարներում հիմնականում տեղի է ունենում կտրում:
2.0 Հորատում ստորգետնյա լեռնային փորվածքներից
Բարդ կառուցվածքի, հատկապես ցածր և հաճախ փոփոխվող պարունակությամբ օգտակար բաղադրիչներով հանքային մարմինների հետախուզումը սովորաբար իրագործվում է լեռնահետախուզական փորվածքներով: Վերջիններիս անցկացումը բավականին թանկ է` համեմատած հորատանցքերի հորատման հետ և պահանջում է ժամանակի մեծ ծախս: Ծախսերը, ինչպես նաև կատարվող աշխատանքների ժամանակը կրճատելու համար նպատակահարմար է հետախուզական փորվածքների անցումը փոխարինել հորատանցքերով` լեռնային փորվածքներից անցկացնել հորիզոնական և թեքության տարբեր անկյուններ ունեցող, ընդհուպ վերընթաց, հորատանցքեր:
Մակերևույթից հորատման համեմատ` ստորգետնյա լեռնային փորվածքներից հորատումը բնութագրվում է հետևյալ առանձնահատկություններով,
1. հատուկ կահավորանքով սարքավորված լեռնային փորվածքի առկայություն, վերնակի և շինության փոխարեն` խուց,
2. թեքման անկյան մեծ միջակայք` հորիզոնի նկատմամբ ցանկացած անկյան տակ,
3. որպես հորատման հաստոցի շարժաբերներ` օգտագործում են բացառապես էլեկտրա կամ պնևմաշարժիչներ,
4. հորատման տեխնոլոգիական և կազմակերպչական յուրահատկություն:
Ստորգետնյա լեռնային փորվածքներից հորատանցքերի կիրառման բնագավառը խիստ բազմազան է և ըստ նշանակության կարելի է ստորաբաժանել`
1. որոնողահետախուզական,
2. օգտակար հանքամարմնի եզրագծման,
3. ստորգետնյա ջրերի արդյունահանման,
4. պայթեցման,
5. գեոտեխնոլոգիական` օգտակար հանածոների ստորգետնյա լուծազատման նպատակով,
6. ջրահավաք,
7. ջրհեռացման` օգտակար հանածոների ստորգետնյա և բաց մշակման ժամանակ,
8. գազազերծման,
9. տարբեր ենթակառուցվածքների (կոմունիկացիոն) անցկացման նպատակով:
Գործնականում առավել լայն տարածում են ստացել երկրաբանահետախուզական և երկրաբանաորոնողական հորիզոնական և փոքր թեքության հորատանցքերը, որոնք հնարավորություն են տալիս կրճատել լեռնային աշխատանքների ծավալները: Ստորգետնյա լեռնային փորվածքներից հորատանցքերի կիրառումը հնարավորություն է տալիս փոխել հանքավայրի հետախուզման մեթոդիկան (Նկ. 10):
Լեռնային փորվածքներից հորատումը հիմնավորվում է հանքավայրի հետախուզման, կույր երակների, հանքավայրի խոր հորիզոնների հետախուզման, շահագործական հետախուզման, խզումների, շերտաշարժումների հետևանքով հանքամարմնում խառնված մասերի հայտնաբերման ժամանակ: Վերջինիս դեպքում ստորգետնյա հորատումն ավելի շահավետ է, իսկ տվյալները, ճշգրիտ:
Հորատանցքի կառուցվածքը նախագծելիս պետք է հաշվի առնել հորատանցքի նշանակությունը, խորությունը և թեքման անկյունը, ապարների հատկությունները, հորատանցքի անհրաժեշտ նվազագույն տրամագիծը:
Հորատանացքը բնութագրվում է նաև տարածության մեջ իր առանցքի դիրքով` բնութագրվում է կոորդինատներով և երկու հիմնական տարրերով` թեքման անկյամբ (h) կամ զենիթային անկյամբ (q) և ազիմուտային անկյամբ (a): Այս հատկանիշներով տարբերում են հորատանցքերի հետևյալ տեսակները (Նկ. 11):
Ստորգետնյա պայմաններում հաճախ հորատում են մեծ խմբավորումներով, այսինքն` հաստոցի միևնույն դիրքից բազմաթիվ հորատանցքեր (փնջային): Այս դեպքում հաճախ անհրաժեշտ է հորատանցքերը տեղադրել նվազագույն թույլատրելի հեռավորությամբ, որը կապահովի տեխնոլոգիական և երկրաբանական գործոնների չեզոքությունը: Թույլատրելի հեռավորությունը կարելի է որոշել` իմանալով գործոնների ազդեցության շառավիղը: Կախված ապարների ամրությունից` հեռավորությունն ընդունվում է հորատանցքի տրամագծի 4-6 չափով:
Ստորգետնյա հորատման խցեր նախագծելիս պետք է նախապես կատարել տեխնիկատնտեսական հաշվարկ` հաշվի առնելով խցի անկացման և կահավորման ամբողջ ծախսերը և բարդացումների հետ կապված 1մ ստորգետնյա հորատանցքի թանկացումը: Ստորգետնյա հորատման ավելի ռացիոնալ և քիչ աշխատատար է ալմաստային եղանակը, քանի որ օգտագործում են համեմատաբար թեթև սարքավորումներ, փոքրանում է տեխնոլոգիական և օժանդակ գործիքների քանակը և կշիռը:
Ստորգետնյա հորատում կազմակերպելիս, կախված աշխատանքների նախագծից, կազմում են խցի էսքիզը: Էսքիզը տրվում է լեռնային արտադրամասին, որն ամբողջությամբ պատրաստելով հանձնում է հորատման արտադրամասին, որից հետո կատարում են հորատման սարքավորման մոնտաժը:
Կախված հորատանցքի տեղադրման անկյունից` ստորգետնյա հորատման խցերը բաժանվում են չորս տեսակի`
ա) հորիզոնական և փոքր թեքության հորատանցքերի համար,
բ) ուղղաձիգ և ուղղաձիգին մոտ հորատանցքերի համար,
գ) թեքման մեծ անկյամբ հորատանցքերի համար,
դ) վերընթաց հորատանցքերի համար:
Առաջին տեսակի խցերը (Նկ. 12ա) ունեն պարզ կառուցվածք և կազմված են երկու տարրից` մոտեցման փորվածքից, ինչի օգնությամբ խուցը միանում է լեռնային փորվածքի ընդհանուր համակարգի հետ, և մեքենայական սրահից (машинный зал), որտեղ
տեղակայվում է հորատման կայանքը:
Հորիզոնական հորատանցքերի խցերը սովորաբար ունենում են ոչ մեծ չափեր` բարձրությունը ըստ լույսի 2 մ մակերես մինչև 10 մ2: Եթե հորատանցքերի ուղղությունը համընկնում է փորվածքի ուղղության հետ, մոմի երկարությունը կարող է հասնել 12 մ, որը կրճատում է ԻԲԱ-ի ժամանակը:
Երկրորդ և երրորդ տեսակի խցերը (Նկ. 12 բ,գ), բացի մոտեցման փորվածքից ու մեքենայական սրահից, ունեն` վրանաձև մաս (գենզեկ) (шатравой часть), որտեղ տեղակայում են կրոնբլոկը, ճախարակային բլոկը, հորատման խողովակները:
Այսպիսի խցերի յուրաքնչյուր մասի չափը որոշվում է համապատասխան դրա կոնկրետ նշանակությունից և հորատանցքի պարամետրերից:
Չորրորդ տեսակի խցերը (Նկ. 12դ) տարբերվում են մյուս երեքից հատակին շուրֆի առկայությամբ, ինչի մեջ են մտնում խցուկը և հորատման խողովակների ծայրերը, հորատագործիքը հորատանցքից դուրս հանելիս:
Բոլոր տեսակի տիպի խցերը պետք է ապահովեն հորատող սարքավորումների և աշխատողների անվտանգ աշխատանքը:
Տեխնոլոգիական գործոնները, հատկապես հորատման ռեժիմի պարամետրերը ուղղաձիգ և թեքման մեծ անկյամբ հորատանցքերում նույնն են, ինչ որ մակերևույթից հորատման դեպքում, իսկ հորիզոնական և վերընթաց հորատանցքերում էականորեն տարբեր են:
Վերընթաց, հորիզոնական և փոքր թեքության հորատանցքերի հորաբերանին տեղադրվում են հատուկ հարմարանքներ, լվացող հեղուկի հեռացման համար, ինչպես նաև ստորերկրյա ինքնահոս և ցայտող (շատրվանող) ջրերի համար: 600-ից մեծ անկյուն ունեցող վերընթացներ հորատելիս մոմի երկարությունը չպետք է գերազանցի 3 մ-ը, քանի որ առաջանում է շուրֆի խորացման անհրաժեշտություն, հետևաբար աշխատանքի անհարմարություն: ԻԲԱ-երը կատարվում են ստիպողաբար` հաստոցի մատուցման մեխանիզմի, պնևմատիկ կամ հիդրավլիկ էքստրակտորների (экстрактор) (մղիչների), կարապիկի և լրացուցիչ բլոկների համակարգով հարմարանքների օգնությամբ: ԱԳ-ն հորատախորշ հասցնելը և հանելը կատարվում է` ուժ գործադրելով: ԻԲԱ-ի, սեղմիչ կապիչի տեղափոխման ժամանակ խողովակները պահում են ձողաբռնիչներով, որը հատուկ պահանգներով (скоба) միացվում է հորաբերանին:
Հորիզոնական հորատանցքերում ԻԲԱ-ն կատարվում է էքստրակտորներով կամ հաստոցի կարապիկով, երբեմն փոքր խորության հորատանցքերում կատարվում է ձեռքով: Վերընթաց հորատանցքեր հորատելիս պետք է օգտագործել հանուկապոկիչ` հանուկը հորատախորշից պոկելու համար, իսկ սյունակային խողովակում հանուկը պահվում է սեփական կշռի հաշվին: Թույլ թեքված հորատանցքերում (8-250) նույնպես պետք է օգտագործել հանուկապոկիչ, քանի որ սեպիչ նյութերի օգտագործումը բարդանում է լվացող հեղուկի մատուցման անհուսալիության և անբավարարության պատճառով:Թույլ կապակցված և խիստ ճեղքավորված ապարներում հորատելիս հնարավոր է հորատարկի բռնում` պատի փլզման հետևանքով: Այս պատճառով պետք է հսկել անցնող ապարների վիճակը և ժամանակին կատարել անկայուն շերտի ցեմենտացում:
Վերընթաց հորատանցքեր հորատելիս հորատախորշի լվացման պայմանները տարբերվում են ուղղաձիգ և հորիզոնական հորատանցքերի հորատումից: Հորատախորշում գործնականում բացակայում է շլամը, ինչի հետևանքով թույլ աբրազիվ ապարների հորատման ժամանակ բացառում են ալմաստների հղկամաշումը: Հետևաբար, այս դեպքում առանձնահատուկ ուշադրությամբ պետք է ընտրել ալմաստային թագագլխիկը ըստ ալմաստների հատիկայնության և մատրիցայի կարծրության: Եթե հորիզոնական և ուղղաձիգ հորատանցքեր հորատելիս օգտագործում են մեծ ամրության մատրիցայով թագագլխիկներ, ապա նույն ապարներում վերընթաց հորատելիս նպատակահարմար է նորմալ ամրության մատրիցայով թագագլխիկների օգտագործում:
Վերընթաց հորատանցքերի ալմաստային հորատման շահավետությունը թույլ և միջին աբրազիվության ապարներում հիմնականում կախված է լվացող լուծույթի ծախսից: Թագագլխիկի շրջագծային արագության և լվացող լուծույթի տեսակարար ծախսի միջև գոյություն ունի հետևյալ համահարաբերակցական (корреляция) կապը՝ q=0,6v վերընթաց հորատանցքերի հորատման և q=1.56v` հորիզոնականների համար, որտեղ q-ն լվացող լուծույթի ծախսն է թագագլխիկի 1սմ2 վրա լ/րոպ, v-ն՝ թագագլխիկի շրջագծային արագությունը մ/վ:
Վերընթացներ հորատելիս լվացող հեղուկի ծախսը կարելի է փոքրացնել 2-2.5 անգամ: Հորատարկի շփումը պատերի հետ փոքրանում է թեքման անկյան մեծացման ժամանակ: Միաժամանակ մեծանում է նաև ծանրության ուժի ազդեցությունը հաստոցի շպինդելի վրա: Այս պատճառով անհրաժեշտ է հսկիչ-չափիչ սարքավորումներով որոշել լրացուցիչ բեռնվածությունը, որը պետք է չեզոքացվի անհրաժեշտ առանցքային բեռնվածություն ապահովելիս: Լրացուցիչ բեռնվածությունը որոշվում է փորձով, երբ հորատարկը գտնվում է հորատախորշից 1.0-1.5 մ հեռու, դանդաղ պտույտների ժամանակ: Վերընթաց և հորիզոնական հորատանցքերի հորատման ժամանակ, քանի որ հորատախորշում շլամ չի մնում, ուղղաձիգ և թեք հորատանցքերի համեմատ, երաշխավորվում է առանցքային բեռնվածությունը մեծացնել 20-40 %, ինչի դեպքում մեծանում է մեխանիկական արա-գությունը և փոքրանում ալմաստների ծախսը: Թեքման անկյունը մեծացնելիս մեծանում է հանուկի ելքի տոկոսը, քանի որ հանուկը սեփական կշռի հաշվին անցնում է սյունակային խողովակ: Անկյան մեծացման հետ փոքրանում է վերընթացների խորությունը, քանի որ փոքրանում է ԱԳ-ին փոխանցվող առանցքային բեռնվածությունը` կապված հորատասյան քաշի չեզոքացման հետ:
Առանցքային բեռնվածությունը հորիզոնական և փոքր թեքության հորատանցքերում խորացման հետ փոքրանում է կապված շփման ուժերի մեծացման հետ:
Մեծ խորությամբ հորիզոնական հորատանցքերի հորատումը կախված է մի շարք տեխնիկական, տեխնոլոգիական և կազմակերպչական գործոններից:
Վերընթաց և հորիզոնական հորատանցքերի հորատման ժամանակ հզորության ծախսերն աճում են` համեմատական հորատանցքի երկարությանը: Հորատման խողովակաշարն այս դեպքում ձգված մաս չունի, մշտապես ենթարկվում է սեղմման, ինչի հետևանքով ինտենսիվորեն փոխազդում է հորատանցքի պատերի հետ:
Հորատման սարքավորումների ռացիոնալ օգտագործման համար այս դեպքում առավել շահավետ և նպատակահարմար է օգտագործել թեթև համաձուլվածքային հորատման խողովակներ և հակավիբրացիոն յուղեր (КАВС): Նման դեպքում հնարավոր է մինչև 50% իջեցնել հզորության ծախսը: Մեծացնելով պտտման հաճախությունը` փոքրանում են առանցքային բեռնվածության կորուստները: Լվացող հեղուկի ծախսը մեծացնելով` սկզբում առանցքային բեռնվածության կորուստը փոքրանում է, այնուհետև մեծանում է: Հորիզոնական հորատանցքերի հորատման շահավետության բարձրացման ուղիներից է հորատարկի պտուտաթվերի ավելացումը, ինչը հնարավորություն է տալիս փոքրացնել առանցքային բեռնվածության կորուստները և կայունացնել հորատանցքերի հետագծերը: Պտտման հաճախության մեծացումը հանգեցնում է մեխանիկական արագության մեծացման ամուր ապարներում, իսկ ճեղքավորված ապարներում կարող է վթարների պատճառ հանդիսանալ:
Ժամանակակից բարձր մաշադիմացկուն ալմաստային թագագլխիկները հնարավորություն են տալիս հորատել տասնյակ և հարյուրավոր մետրեր: Սակայն սյունակային հորատման ժամանակ սյունակային խողովակը լցվելուց հետո անհրաժեշտ է այն բարձրացնելվեր, որը կրկնվում է բազմակի անգամ: ԻԲԱ-ը համարվում է ամենաաշխատատարգործողությունը և խորհորատանցքի հորատման ժամանակ երբեմն կազմում է աշխատանքային ժամանակի 50 %-ից ավելին: Հարատման մեխանիկական արագության մեծացման հետ ԻԲԱ-ների քանակը միավոր ժամանակում նույնպես մեծանում է, քանի որ փոքրանում է մաքուր հորատման ժամանակը:
Իջեցման բարձրացման աշխատանքների (ԻԲԱ) ժամանակի կրճատման կարևոր միջոց է հանովի հանուկ ընդունիչարկերի (ՀՀԱ) օգտագործումը (Նկ 13): Ամուր ապարներում ալմաստային հորատման համար սյունակային հանովի հանուկ ընդունիչ արկերը մշակվել են 1953 թ. «Longyear» ֆիրմայի (ԱՄՆ) կողմից: Հետագայում այլ ֆիրմաներ մշակեցին հավաքածուների իրենց կառուցվածքները և սկսեցին կիրառել հորատմանա շխատանքներում: Հանովիհանուկ ընդունիչ արկերի առաջին օրինակները թողարկվել են 1955թ.: Հետագայում և մինչև այժմ իրականացվում են աշխատանքներ` կառուցվածքների նորացման և կատարելագործման ուղղությամբ:
«Longyear» ֆիրմանպատրաստում է հանովի հանուկընդունիչ արկերի երկուհիմնական տեսակ` ստանդարտ և ուժեղացված, ինչը հիմնականում տարբերվում է հորատման խողովակաշարի ամրությամբ, թագագլխիկի ճակատի լայնությամբ և ստացվող հորատհանուկի տրամագծով: Ստանդարտտեսակին են պատկանում հորատարկերի հինգ տեսակաչափեր (AQ , BQ , NQ , HQևPQ), որոնց հորատման խողովակաշարերի միացությունը պատկանում է «խողովակըխողովակին» տեսակին, և երեք տեսակաչափեր (BCQ , NCQևHCQ), որոնց ծայրերը պատրաստված են ավելի ամուր պողպատներից, քան խողովակը և ամրացված են նրան պլազմային եռակցումով: Ստանդարտ արկերի սյունակային հավաքակազմերի բոլոր տարատեսակները կախված չեն հորատման խողովակաշարի կառուցվածքից:
«Longyear» ֆիրմայի հանովի հանուկ ընդունիչ արկերի հիմնական պարամետրերը ներկայացված են աղյուսակ 2-ում:
«Longyear» ֆիրմայի հանովի հանուկ ընդունիչ արկերի հիմնական տարատեսակները
Աղյուսակ 2
Ինչպես երևում է բերված տվյալներից, CHD սերիայի ուժեղացված հորատման խողովակները տարբերվում են Q և CQ ստանդարտ սերիաներից 16-37% պատի հաստության ավելացումով, ինչի հետևանքով մեծանում է դրանց ամրությունը: CHD սերիայի հորատման խողովակների միացումների ամրությունը էականորեն բարձր է, քան Q կամ CQ:
Հանովի հանուկընդունիչներով ուժեղացված արկերի պարուրակային միացությունների ամրացումն իրականացվում է դրա երկարության (44.5-ից երկարացնելով մինչև 50.8 մմ), քայլի, բարձրության և լայնության մեծացմամբ, ինչպես նաև կիրառելով ասիմետրիկ տեսքի սեղանաձև պարուրակ: Q տեսակի հավաքածուները պատրաստվում են երկու մոդիֆիկացիաներով` ուղղահայաց ու ուղղահայացին մոտ, հորիզոնական, թեք ու վերընթաց հորատանցքերի հորատման համար: Երկրորդ ձևի հավաքածուն նախատեսված է լեռնային փորվածքներից հորատանցքերի հորատման համար: Բարդ երկրաբանական պայմաններում հանուկի անհրաժեշտ որակ և քանակ ապահովելու համար թողարկվում է Q3 տեսակի ՀՀԱ-եր, ինչը թույլ է տալիս վերցնել նորմալ որակի հանուկ` կախված նմուշի ամրությունից: Q3 տեսակի հավաքածուն արտադրվում է 4 տեսակի` BQ , NQ , HQ և PQ:
ՀՀԱ-երը (ССК-снаряд со съемным керноприемником) սովորական սյունակային խողովակներից ունեն երկու հիմնական տարբերություն;
ա) հատուկ կարապիկով ներքին հանուկընդունիչ խողովակը հանուկի հետ միասին բարձրացվում է հորատման խողովակի միջով:
բ) երկսյունակային խողովակի տարատեսակ:
Հորատարկի բարձրացումը կատարվում է միայն մաշված ԱԳ-ն փոխելու ժամանակ: Եթե հաշվի առնենք ալմաստային թագագլխիկի աշխատանքային ռեսուրսը` 50 մ-ից ավել է, ապա երթային առաջանցումը կարելի է ընդունել մոտ այս մեծություններին:
ՀՀԱ օգտագործելիս մեծանում է հորատման սարքավորումների և գործիքների երկարակեցությունը, հորատանցքի պատերի կայունությունը, (որը քայքայվում է ԻԲԱ-ի ժամանակ), հորատման մեխանիկական արագությունը, հանուկի ելքի տոկոսը, բարելավվում են աշխատողների աշխատանքի պայմանները, կտրուկ կրճատվում է հորատման խողովակաշարի ԻԲԱ-ի քանակը և աշխատանքների վրա ծախսվող ժամանակը, օժանդակ գործողությունների վրա ծախսվող ժամանակը, որը հանգեցնում է օժանդակ գործիքի ուշ մաշվելուն (բանալիներ, խողովակներ և այլն), նվազում է հորատանցքի ինքնարժեքը:
Հանովի հանուկընդունիչով սյունակային հավաքածուների օգտագործման ոլորտը շարունակվում է ընդարձակվել` մեծանում է հորատման խորությունը, օգտագործվում է բոլոր տիպի ապարներում: Ներկայումս լայն տարածում են գտել նաև ռուսական արտադրության ССК-46; 59; 76 և КССК–76 (комплексснарядовсосъемнымкерноприемником)արկերը:
ՀՀԱ-ներով հորատման հիմնական առավելություններից առավել կարևորվում են`
1. ԻԲԱ-ի վրա ծախսվող ժամանակի կրճատման հաշվին հորատման գործընթացի արագացումը,
2. շնորհիվ չպտտվող հանուկընդունիչ խողովակի և վերջինիս ճոպանով սահուն բարձրացման` բարձր որակի հանուկանյութի ապահովումը,
3. հանուկը դուրս հանելու ժամանակ հորատախորշին թագագլխիկի բազմաթիվ հպումները բացառելու հաշվին ալմաստների ծախսի նվազումը,
4. քայքայված և թույլ կապակցված ապարներում հորատման արդյունավետությունը, որտեղ սովորական սյունակային հորատման ժամանակ պետք է փոքրացնել երթի երկարությունը և գործածել հատուկ սյունակային արկեր, ինչը նվազեցնում է հորատման հերթափոխային արագությունը և մեծացնում է աշխատանքների արժեքը,
5. հորատանցքի կառուցվածքի պարզեցում և նրա մետաղատարության նվազեցում, քանի որ հորատման խողովակը հազվադեպ է դուրս հանվում հորատանցքից և պահպանվում է նրա պատերի կայունությունը,
6. հնարավորություն իրականացնել ինկլինաչափական, որոշ երկրաֆիզիկական և այլ տիպի ուսումնասիրություններ` խողովակաշարը չբարձրացնելով հորատանցքից:
ՀՀԱ-երը արդյունավետ չեն օգտագործել, երբ թագագլխիկի կայունությունը 15 մ-ից քիչ է, ինչպես նաև ինտենսիվ շեղվող հորատանցքերում:
Լուրջ բարդություններ են հանդիպում նաև բարդ երկրաբանատեխնիկական պայմաններում հորատման ժամանակ, որը բնութագրվում է հորատանցքերի պատերի անկայունությամբ և լվացող հեղուկի կլանմամբ: Հորատանցքի պատերի փլզումները, խոռոչները, հորատման և սյունակային խողովակների արտաքին և ներքին մակերևույթների վրա խցուկների առաջացումը, կավային լուծույթի մղման ժամանակ արտախողովակային բացակում և սյունակային խողովակում բարձր հիդրավլիկական դիմադրությունը, հորատման խողովակաշարի և հանուկընդունիչի իջեցման-բարձրացման ժամանակ «մխոցային էֆեկտի» առաջացումը զգալիորեն նվազեցնում է հանովի հանուկընդունիչ արկերի կիրառման արդյունավետությունը: Ալմաստային թագագլխիկների անբավարար կայունության պատճառով ֆիրմաները չեն երաշխավորում ամուր և գերամուր ապարներում օգտագործել հանովի հանուկընդունիչ արկեր: Համարվում է, որ դրանք տնտեսապես արդյունավետ չեն:
Սակայն հորատման այս մեթոդի թվարկված առավելությունները հնարավորություն տվեցին այն կիրառել աշխարհի տարբեր երկրներում, պինդ օգտակար հանածոների հետախուզման ժամանակ, այդ թվում նաև` Հայաստանում: Հորատման այս մեթոդը կիրառվում է քարածխի, ոսկու, երկաթի, պղնձի, կիսամետաղական, նիկելի, քարաղի հետախուզման ժամանակ: Հորատումը կատարվում է ինչպես նստվածքային և մետամորֆիկ ապարներում (կրաքարեր, թերթաքարեր, մերգելներ, արգիլիտներ, դոլոմիտներ, ավազաքարեր), այնպես էլ հրաբխային ապարներում (գրանիտներ, գրանոդիորիտներ, դիորիտներ, գաբրո, պորֆիրներ, քվարցային պորֆիրներ, տուֆեր, բազալտներ և այլն):
Չնայած այս եղանակով հորատման մեծ ծավալներին` օտարերկրյա շատ մասնագետներ համարում են, որ բարձր տնտեսական արդյունավետություն կարելի է ստանալ միայն` այն ռացիոնալ ոլորտներում կիրառելով:
ՀՀԱ-ի տեխնիկական միջոցների հավաքածուի մեջ մտնում է`
1. Տեխնոլոգիական գործիքներ` հատուկ հանուկընդունիչով սյունյակային հավաքածու, հորատման խողովակներ, ապարքայքայիչ գործիքներ, լայնիչներ, լվացող խցուկ, հանովի հանուկընդունիչի և օվերշոտի իջեցման-բարձրացման համար կարապիկներ, որսիչ-օվերշոտ,
2. ԻԲ գործիքներ` խողովակաբռնիչներ, էլևատոր և այլն,
3. Օժանդակ գործիքներ,
4. Վթարային գործիքներ:
Հանուկընդունիչ խողովակները բարձրացնում են ճոպանով 1-3 մ/վրկ արագությամբ, իսկ իջեցումը կատարվում է սեփական կշռով կամ լվացող հեղուկի ճնշման տակ: ՀՀԱ-ն հանուկով լցվելիս բռնում և բարձրացնում են որսիչ-օվերշոտով, որն անցնում է խողովակների միջով և միացված է ճոպանին:
Նոր տիպի հաստոցներն ունեն հատուկ կարապիկներ, իսկ այլ հաստոցների դեպքում օգտագործում են առանձին կարապիկ անհատական շարժիչով (ЛГ-2000, BBS-18, BBS-25, BBS-46 և այլն):
Հանովի հանուկընդունիչ հավաքածուն բաղկացած է հետևյալ հիմնական մասերից` արտաքին խողովակից և հանովի հանուկընդունիչից: Արտաքին խողովակը միացված է թագագլխիկին և լայնիչին: Հանովի հանուկընդունիչն աշխատանքային վիճակում սևեռակելու համար ունի հենարանային օղ: Հանովի հանուկընդունիչի վերև տեղաշարժը պահվում է բռնիչներով: Հանովի հանուկընդունիչը բաղկացած է հանուկընդունիչ խողովակից, առանցքակալային սևեռակիչից և ավելի փոքր հանգույցներից ու դետալներից:
Երկրորդ տեսակի հանովի հանուկընդունիչները, որոնք նախատեսված են ստորգետնյա լեռնային փորվածքներից հորիզոնական, թեք ու վերընթաց հորատանցքերի հորատման համար հատուկ հերմետիկության շնորհիվ կարող են հարկադրական փոխանցումներ կատարել հորատող խողովակում լվացող հեղուկի ճնշման ազդեցության տակ:
Արտադրվող ՀՀԱ-ները ենթակա են ձևափոխման: Հնացած կառուցվածքները փոխարինում են համեմատաբար նորերով: Սա կարելի է տեսնել հիմնականում “Longyear” և “AtlasCopco” ֆիրմաների հանովի հանուկընդունիչ արկերում: Այժմ “Longyear” ֆիրման փորձարկել և տվել է սերիական արտադրության արդեն հինգերորդ դասի հանովի հանուկընդունիչ սյունակային հավաքածու: Մնացած ֆիրմաները զբաղվում են հանովի հանուկընդունիչով հորատանցքերի հորատման կառուցվածքի նոր տեխնոլոգիաների մշակմամբ:
Հանովի հանուկընդունիչ արկերով համալիրներն արտադրվում են երեք հիմնական տարատեսակով` ստանդարտ` առավել տարածված պայմանների համար, թեթևացված` թույլ է տալիս իրականացնել բարձր պտուտաթվերով հորատում, ուժեղացված` առավել բարդ պայմանների համար, որը պահանջում է հատուկ լվացող հեղուկների կիրառում: Ուժեղացված համալիրները տարբերվում են հորատման խողովակների հաստեցված պատերով, հիդրավլիկական բացակների չափերով, պարուրակային միացումների ամրությամբ:
3.1 Ստանդարտ հանովի հանուկընդունիչ արկեր
Հորատման արկերի տեխնոլոգիական հնարավորությունները, ինչպես նաև դրանց ամրության բնութագրերը որոշվում են հետևյալ հիմնական պարամետրերով` արտաքին և ներքին տրամագծերով, ապարքայքայիչ գործիքի ճակատի լայնությամբ, սյունակային խողովակների, հանովի հանուկընդունիչի արտաքին ու ներքին տրամագծերով և երկարությամբ, դրանց պատերի հաստությամբ, հորատման խողովակների կշռով, հորատման խողովակների և հորատանցքի պատերի միջև բացակի մեծությամբ, ինչպես նաև հորատման խողովակով, հորատման խողովակների և պարուրակային միացումների նյութի մեխանիկական հատկություններով: Արկի տեխնիկական վիճակը որոշվում է նաև այն տարրերի առկայությամբ, որոնք նպաստում են հանուկի պահպանմանը:
Հորիզոնական հորատանցքերի հորատման համար հանովի հանուկընդունիչները սովորականից տարբերվում են միայն սևեռակման (ֆիքսման) և օվերշոտի հանգույցի կառուցվածքով և հարմարեցված են լվացող հեղուկի հոսքով` այն տեղ հասցնելու համար:
Հանովի հանուկընդունիչով օվերշոտը հորատանցքից դուրս են հանում կարապիկի օգնությամբ: Արկերը մի վիճակից մյուսին վերասարքավորվում են դաշտային պայմաններում:
3.2 ՈՒժեղացված հանովի հանուկընդունիչ արկեր
Խոր և բարդ երկրաբանական պայմաններում (խոռոչների, հորատանցքի անկայուն պատերի, կավային լուծույթների օգտագործման անհրաժեշտության առկայություն) հորատանցքերի հորատման համար մի շարք ֆիրմաներ նախագծել և արտադրում են ուժեղացված հանովի հանուկընդունիչ արկեր: Այս արկերի համար բնութագրական է թագագլխիկի ճակատի լայնության, սյունակային և հորատման խողովակների պատերի միջև բացակների մեծացումը:
Ի տարբերություն ստանդարտ արկերի, ուժեղացված հանովի հանուկընդունիչ արկերը պահանջում են մի չափով մեծ շրջապահ խողովակների կիրառում: Ստանդարտ և ուժեղացված հանովի հանուկընդունիչ արկերի համակցված կիրառումը թույլ է տալիս հորատել գործնականում ցանկացած բարդության աստիճանի կտրվածքներում, որոնք կարող են անանցանելի լինել ստանդարտ արկերով: Ուժեղացված արկերով հորատման ժամանակ, որը թողնվում է որպես շրջապահ խողովակ, հորատանցքի տրամագիծը մի քիչ մեծ է, քան շրջապահ խողովակին մոտ չափսով հորատման դեպքում:
Այսպես, B չափի հանովի հանուկընդունիչ արկով հորատման ժամանակ BX (≈73 մմ) շրջապահ խողովակի չափով հորատանցքի տրամագիծը է ≈76 մմ է, իսկ ուժեղացված արկովը, որը մնում է որպես շրջապահ խողովակ, անցած հորատանցքի տրամագիծը` ≈83մմ: Համապատասխանաբար N չափի հանովի հանուկընդունիչով հորատման համար հորատանցքի տրամագիծը NX (≈89 մմ) շրջապահ խողովակի չափսով ≈99 մմ է, իսկ ուժեղացված արկով` ≈104 մմ:
Խողովակները պատրաստված են գերամուր պողպատից և ենթարկվում են ամրացման և ուղղման: Խողովակներն ապահովում են առավել մեծ առանցքային բեռնվածությունների և ոլորող մոմենտների փոխանցումը: Բարձր հերմետիկությունը նվազեցնում է պարուրակի լվացման հավանականությունը: Պարուրակի ինքնակենտրոնադրումը արագացնում է պտուտակումը և ետպտուտակումը, իսկ մեծ մակերևութային ամրությունը նավազեցնում է աբրազիվ մաշվածության ինտենսիվությունը:
Ուժեղացված արկերում օգտագործվում են հորատման խողովակների միացման երեք տարատեսակ` եռակցված կցորդիչներ, խողովակը խողովակին` ներքին նստեցմամբ և հաստ պատերով խողովակների առանց նստեցման միացումներ: Առավել նախընտրելի են զոդված կցորդիչներով և ներքին նստեցմամբ խողովակը խողովակին միացմամբ խողովակները:
Հորատման և սյունակային խողովակների պատերի հաստացման հնարավորությունները, ինչպես նաև բացակների մեծացումները հնարավոր են կամ թագագլխիկի ներքին տրամագծի փոքրացման, կամ թագագլխիկների արտաքին տրամագծի ոչ ստանդարտ մեծացման հաշվին:
Ուժեղացման են ենթարկվել ամենատարածված տեսակաչափերի արկերը` B, N, H, P: Ընդ որում, հիմնականում կատարված է թագագլխիկի արտաքին տրամագծի համապատասխան մեծացմամբ: Հանովի հանուկընդունիչ և սյունակային խողովակի, ինչպես նաև հորատման խողովակների միջև հիդրավլիկական բացակի մեծությունը կազմում է A, B և N չափսերում 1.5-2.3 մմ, 2.4-4 մմ H և P չափսերում:
Ընդհանուր առմամբ ուժեղացված հավաքածուներում հիդրավլիկական բացակները մեծացվել են 10-30 %-ից մինչև կրկնակի անգամ, իսկ թագագլխիկի ճակատի լայնությունը` 10-30 %-ով:
Ճապոնական ֆիրմաները որոշակի չափով մեծացրել են նաև թագագլխիկի ներքին տրամագիծը, ինչը թույլ է տալիս մի քիչ սահմանափակել ճակատի հաստությունը, և հետևաբար, նվազեցնել ալմաստների քանակը: Պետք է նշել, որ ուժեղացված արկերը թույլ են տալիս այն, որպես ժամանակավոր շրջապահ խողովակաշար թողնել բարդացված գոտում և դրանց միջոցով հորատել ստանդարտ արկով:
Ոչ ստանդարտ տրամագծի արկերով կարելի է հորատել ցանկացած եղանակով` հորաբերանի վերին անկայուն գոտին ամրակապելով ստանդարտ չափերի շրջապահ խողովակներով:
3.3 Հանովի հանուկընդունիչ արկերի հորատման խողովակները
Հորատման խողովակների և միացումների կառուցվածքները տարբերվում են սյունակային հորատման համար նախատեսված խողովակներից: Հանուկընդունիչ խողովակի ԻԲ-ը պահանջում է բարակ պատերով, մեծ թողանցիկ անցքով հորատման խողովակներ` հետևաբար տրամագիծը մոտ է ԱԳ-ի չափերին:
Հանովի հանուկընդունիչ արկերի հիմնական միացման համար հորատման խողովակների ձևը` խողովակը խողովակին ձևը, առանց նստավորման` թույլ կոնական պարուրակով: Մշակված են հատուկ խողովակներ, որոնց արտաքին և ներքին մակերևույթները հարթ են: Պատրաստվում են բարձր մեխանիկական հատկություններով պողպատներից: Խողովակները պետք է ունենան մշակման մեծ ճշտություն:
«Longyear» ֆիրման արտադրում է ավելի ամուր մետաղից եռակցված կցորդիչներով հորատման խողովակներ: Ֆիրման արտադրում է կցորդիչային միացմամբ Q շարքի հորատման խողովակներ: Խողովակի պարուրակային միացման հետ ետ պտուտակումը կանխելու համար այն լրացուցիչ ամրացվում է սոսնձով: Միացումները մինչև 2000C տաքացնելուց հետո կարելի է ետ պտուտակել: Կցորդիչային միացումները պատրաստվում են քրոմնիկելային պողպատից:
Այս ֆիրմայի արտադրած CQ շարքի խողովակներն ունեն ավելի բարակ պատեր, հետևաբար և փոքր կշիռ, ունեն առավել ամուր միացում և ապահովում են հանուկընդունիչի և հորատման խողովակի ներքին պատերի միջև մեծ բացակ, ինչի արդյունքում հանուկընդունիչը մեծ արագությամբ բարձրացնելու ժամանակ փոքրանում է հիդրավլիկական դիմադրությունը` առաջանում է հնարավարություն կիրառել ավելի մածուցիկ լվացող հեղուկներ և մեծացնել հանուկընդունիչի երկարությունը:
ՀՀԱ-երով հորատում են հիմնականում տանող խողովակով: Շպինդելային հաստոցներով հորատելիս արկը իջեցնում և բարձրացնում են շպինդելով և մեծ անցումային անցքով խցուկով` բացելով վերևի խցանը:
ՀՀԱ-երով աշխատելիս հարթ խողովակներն անջատելու և միացնելու համար օգտագործում են հատուկ խողովակաբռնիչներ և հոդակապային բանալիներ: Սակայն այս ձևը հնարավորություն չի տալիս ԻԲԱ-ի ժամանակ ավտոմատացնել խողովակների միացման-անջատման գործողությունները: Այս թերությունը վերացված է КССК-76-ում: Խողովակաշարի մեջ մտնող կցորդիչները և ագույցներն ունեն կտրվածք, ինչը հնարավորություն է տալիս խողովակների միացում-անջատումը կատարել խողովակադարձիչներով, իսկ բարձրացումը` էլևատորով:
ՀՀԱ-երը հաճախ են վնասվում տեղափոխման ժամանակ, այդ պատճառով անհրաժեշտ է տեղափոխել հատուկ արկղերով և պահպանել պարուրակային մասերը:
ՀՀԱ-երով հորատման արդյունավետությունը մեծ մասամբ կախված է ալմաստային թագագլխիկների աշխատունակությունից: Թագագլխիկները պետք է ունենան աշխատանքային մեծ ռեսուրս, և որքան մեծ է կայունությունը, այնքան մեծ է արդյունավետությունը: Կայունությունը մեծանում է ալմաստների տեղադրման սխեմայի կատարելագործման, ալմաստային հատիկների որակի լավացման, երկրաչափական չափերի փոփոխման, լվացող հեղուկի ուղիների ձևի փոփոխման հետևանքով: Գոյություն ունեն տարբեր տեսակի ալմաստային թագագլխիկներ, որոնք հիմնականում ունեն ատամնավոր, կոնական, աստիճանաձև, ցցաձև, կատարաձև և կոմբինացված տեսք: V-VIII ապարներում նպատակահարմար է օգտագործել ատամնավոր թագագլխիկներ, VIII-X ապարներում` աստիճանաձև: Թագագլխիկների կատարելագործման մեջ կարևոր դեր ունի հանովի ալմաստային թագագլխիկների զարգացումը, թույլ կտա թագագլխիկի փոխարինում առանց խողովակաշարի բարձրացման:
Հանովի հանուկընդունիչ արկերը բարեհաջող օգտագործվում են ըստ հորատելիության VII-IX կարգի ապարներում հորատելիս: Հանովի հանուկընդունիչ ստանդարտ արկերը կիրառվում են 100-ից մինչև 1500 մ և ավելի խորությամբ հորատանցքերի հորատման ժամանակ, իսկ հատուկ արկերով հնարավոր է հորատել 2000-4000 մխորությամբ հորատանցքեր:
Հանովի հանուկընդունիչ արկերի օգտագործման սկզբնական փուլում, անկախ հորատանցքի խորությունից, մոմերի երկարությունը կազմում է 6 մ-ից ոչ ավել: Այս արկերով հորատման ծավալների մեծացման հետ օտարերկրյա մասնագետները հանգեցին այն եզրակացությանը, որ 600-700 մհորատանցքի խորության դեպքում նպատակահարմար է մոմի երկարությունը մեծացնել մինչև 9 մ: Իսկ որոշ ֆիրմաների մասանգետների կողմից կատարված վերլուծությունը ցույց տվեց, որ հանովի հանուկընդունիչ արկերով ավելի խոր հորատանցքերի հորատման ժամանակ (մինչև 3000-4000 մ), ինչպես սովորական սյունակային հորատման ժամանակ, նպատակահարմար է մոմի երկարությունը մեծացնել մինչև 30-36 մ, կախելով հորատման աշտարակի ներսում: Այս տեխնոլոգիական մեթոդը կիրառվում է հիմնականում մակերևույթից հորատման դեպքում:
Պինդ օգտակար հանածոների հետախուզական հորատման պրակտիկայումեր աշխավորված է հանովի հանուկ ընդունիչ արկերն ունեն A, B, N, H չափերը: Ընդ որում քարածխի հանքավայրի հետախուզման ժամանակ օգտագործում են N և H չափիարկեր, հանքաքարային հանքավայրերի հետախուզման ժամանակ, այդ թվում` պղնձի, կիսամետաղական, նիկելի, երկաթի, ոսկուհանքավայրերի հետախուզման ժամանակ` A, B, N չափսերը:
ՀՀԱ-երով հորատման դեպքում հորատանցքի կառուցվածքը կախված է երկրաբանական պայմաններից և հորատման խորությունից: Սակայն միշտ պետք է ձգտել կառուցվածքի պարզության, այսինքն հնարավորին չափմի և նույն տրամագծով հորատում: Քանի որ վերին շերտերը հիմնականում ներկայացված են անկայուն, խիստ ճեղքավորված, փլզվող ապարներով, ապա անհրաժեշտ է այդ հատվածը ամրակապել շրջապահ խողովակներով (համուղղիչով), ճիշտ կենտրոնավորելով և ցեմենտացնելով այն: Նախահորատումը կատարվում է սովորական ԱԳ-ով: Անհրաժեշտ պայման է ամբողջ լվացող հեղուկի փոխումը ամրակապումից և ցեմենտացումից հետո, ճոռային համակարգի, պարզարանների (отстойник) մաքրումը կավային և ցեմենտային լուծույթից: Համուղղիչի տեղադրումից և լվացողհեղուկի փոխելուց հետո հետագա աշխատանքները կատարվում են միայն ՀՀԱ-ի հավաքածով:
Բարդ երկրաբանական կտրվածքներում հանովի հանուկ ընդունիչ արկերով հորատման ժամանակ հաճախան հրաժեշտություն է առաջանում այն օգտագործել որպես շրջապահ խողովակաշար`փոքր տեսակաչափի արկով հորատումը շարունակելու դեպքում: Դրա համար անհրաժեշտ է, որ հորատման և սյունակային խողովակների ներքինտրամագիծը լինի բավարար` նրանցով փոքր տեսակաչափի հորատմանարկերի ազատանցման համար:
Հանովի հանուկընդունիչ հորատման արկերը, որոնք ներառում են երկուտեսակաչափ, անվանում են փոխագուցավոր (տելեսկոպային): Փոքր տրամագծի հորատման արկը անհրաժեշտության դեպքում կարելի է իջեցնել մեծ չափի արկի մեջ և շարունակել հորատումը: Հորատման այս մեթոդի ժամանակ փոքր տրամագծի արկը 5-6 մմ-ով պետք է հորատի մեծ տեսակաչափի արկի թագագլխիկի ներքին տրամագիծը, որը մնացել է հորատանցքում որպես շրջապահ խողովակաշար: Փոխ ագուցավոր հորատման արկերի առավելությունը հորատանցքի ամրակապի տեղաշարժումն է, ինչը բացառում է շրջապահ խողովակների ձեռք բերման և տեղափոխման ծախսերը:
Հորատանցքերի ավելի խոր միջակայքերի ամրակապման անհրաժեշտության դեպքում փոքր տրամագծի հորատման արկը բարձրացնում են մակերևույթ, և հորատանցքը հորատում են մեծ տրամագծի արկով, որը նախկինում կատարում էր շրջապահ խողովոկաների դեր: Մեծացված ներքին տրամագծով թագագլխիկը ապահովում է հորատանցքի պատերի վերահորատում ավելի քան 8-13 մմ-ով, կախված ապարքայքայիչ գործիքի տրամագծից: Հորատանցքի հորատումն ավարտելուց հետո խողովակները, որոնք ծառայում էին պատերի ամրացման համար, դուրս են հանում հետագա օգտագործման նպատակով:
Հորատման ժամանակ կատարվում են հետևյալ հաջորդական գործողությունները` հորատարկի նախապատրաստում, իջեցում, ՀՀԱ-ի իջեցում, երկարացում, լվացում, հորատում, հանուկի սեպում, որսիչ-օվերշոտի իջեցում, ՀՀԱ-իբարձրացում, հանուկիհանում, երկրորդ ՀՀԱ-ի իջեցում: Երկու ՀՀԱ-երով աշխատելիս հնարավորություն է ստեղծվում համատեղել հանուկի հանում և ՀՀԱ-ի իջեցում գործողությունները: Պետք է նշել նաև, որ հորատման խողովակների ԻԲԱ-ները տևում են ավելի երկար, քան սովորական խողովակներինը, քանի որ չեն օգտագործվում խողովակադարձեր և էլևատորներ: Այդ պատճառով անհրաժեշտ է մեծացնել թագագլխիկի աշխատանքային ռեսուրսը: Նոր թագագլխիկ իջեցնելուց հետո հորատումը կատարվում է ռեժիմի պարամետրերի ցածր մեծություններով, պտուտաթվերը` 150-250 պտ/րոպ, առանցքային բեռնվածությունը 3-4 կՆ, լվացող հեղուկի ծախսը` 15-30 լ/րոպ:
ՀՀԱ-երին բնորոշ է մեծ պտուտաթվերով հորատումը: Հորատանցքի ինտենսիվ շեղման, պատերի անկայունության, խիստ ճեղքավորված ապարներում, հանուկի ելքի ցածր տոկոսի, վիբրացիայի, գործիքի ինտենսիվ մաշման դեպքում անհրաժեշտ է փոքրացնել պտուտաթվերը:
Առանցքային բեռնվածությունը կախված է ապարների ֆիզիկամեխանիկական հատկություններից, հորատանցքի և ՀՀԱ-իվիճակից: КССК-76 հորատարկ օգտագործելիս առավելագույն բեռնվածությունը կարելի մեծացնել մինչև 20 կՆ, իսկՀՀԱ-երը, քանիոր ունեն բարակ պատեր, պետք է փոքր ընդունել ( 76 մմ – ի համար առավելագույնը` 15 կՆ,
46 մմ – իհամար 7-10 կՆ):
Լվացող հեղուկի ծախսը պետք է փոփոխվի` կախված ՀՀԱ-ի տրամագծից: ССК-76 համար 30-50 լ/րոպ, ССК–59` 30-35 լ/րոպ, ССК–46` 10-15 լ/րոպ: ՀՀԱ-երով հորատման ժամանակ խորհուրդ չի տրվում օգտագործել կավային հեղուկ, քանի որ խողովակի ներքին պատին կարող է առաջանալ կավային կեղև, որը կխոչընդոտի հանուկընդունիչի ազատ տեղաշարժմանը: Սովորաբար օգտագործում են տեխնիկական ջուր, պոլիմերային և էմուլսիոն լուծույթներ:
ՀՀԱ-երով հորատման բազմաթիվ փորձերը ցույցեն տվել բարձր տնտեսատեխնիկական արդյունավետություն, համեմատած սովորական ալմաստային հորատմանհետ` մեխանիկական արագության մեծացում 1.5 անգամ, ԻԲԱ-ի կրճատում 2-2.5 անգամ, արտադրողականության մեծացում 1.2-2 անգամ, հանուկի ելքը երբեմն հասնում է 100 %, ալմաստների ծախսը իջնում է 2-3 անգամ, փոքրանում է հորատանցքի շեղման ինտենսիվությունը:
Վերջին տարիներին ՊՕՀ որոնողական, քարտեզագրական և հետախուզական հորատման աշխատանքներում զարգանում է հորատանցքերի հորատումը հակադարձ լվացումով, որը լվացող հեղուկի հոսքի ազդեցության տակ ապահովում է հանուկի անընդհատ բարձրացում մակերևույթ, հորատման խողովակների միջով: Այս եղանակով հորատումը կիրառվում է բարդ երկրաբանատեխնիկական պայմաններում հորատանցքերի հանուկային նմուշահանման ժամանակ: Հանուկի հիդրոտրանսպորտով հորատումը բարձր շահավետություն է ապահովում փափուկ ապարներում (հորատելիության II-IV կարգիապարներ, մինչև VI-VII կարգի ենթաշերտերով) մինչև 100-300 մ խորությամբ հորատանցքերի հորատման ժամանակ: Հորատման արտադրողականությունը այս դեպքում հասնում է մինչև` 300 մ/ժ: Ընդ որում հանքային, հազվագյուտ մետաղների և մի շարք այլ տեսակի հանքավայրերի հետախուզման ժամանակ նյութական նմուշարկման որակը անհամեմատ բարձր է, քան սովորական սյունակային հորատման ժամանակ: Տվյալ դեպքում նյութական նմուշ է համարվում ամբողջ շլամը և 32-38 մմ տրամագծի հանուկը: Այս եղանակը թույլատրում է մեծացնել հորատման մեխանիկական արագությունը մինչև 3.5 անգամ: Մեխանիկական արագության մեծացման, ԻԲԱ-ի ժամանակի կրճատման, հանուկի հանման գործողության բացակայման հաշվին արտադրողականությունը կտրուկ մեծանում է, իսկ հանուկի ելքի տոկոսը որպես կանոնհասնում է 100 % - ի:
Հանուկի հիդրոտրանսպորտով հորատման սկզբունքային սխեման պատկերված է Նկ. 15-ում: Հորատման տվյալ եղանակի հիմնական առանձնահատկությունը և իրագործման տեխնիկական միջոցների համալիրը հիմնված է հատուկ կրկնակի համակենտրոն հորատման խողովակաշարերի (2) օգտագործման վրա: Հորատման գործ-ընթացում լվացող լուծույթը (տեխնիկական ջուր) պոմպով (6) մղվում է հատուկ խցուկ (4), իսկ այնտեղից համակենտրոն խողովակաշարի միջխողովակային տարածություն և հորատախորշից 20-30մմ բարձրության վրա թագագլխիկից (1) դուրս գալով մտնում է ներքին խողովակի (3) մեջ: Լվացող լուծույթը հանուկի և շլամի հետ ներքին ուղիով ու խցուկով (4) մտնում է հանուկահեռացմանճկախողովակ (керноотвод) (5), իսկ այնտեղից` հանուկընդունման արկղ (7):
Հանուկի հիդրոտրանսպորտով հորատման համար մշակված են КГК–100 և КГК–300 տեխնիկական հավաքածուները մինչև IV կարգի ապարներում 100 և 300մ խորությամբ հորատանցքեր հորատելու համար: Հավաքածուի կազմի մեջ մտնում են հետևյալ տեխնիկական միջոցները` УРБ-2А-2ГКինքնագնաց հորատման կայանք, НБ4-320/63 պոմպ, լվացման հատուկ խցուկ, էլևատոր, հորատման խողովակաշար, կարծրհամաձուլվածքային թագագլխիկներ, բեռնամբարձ հարմարանքներ, տեղափոխովի ծավալներ, լվացման լուծույթի մղման և հեռացման համակարգեր, հանուկընդունման սարքավորումներ և խողովակների դարակաշարեր:
Խցուկը (վերտլյուգ) ապահովում է լվացող հեղուկի մղումը միջխողովակային բացակ և վերընթաց հոսքի թողումը հանուկի և շլամի հետ հանուկընդունիչ սարքավորում:
Էլևատորը շարժական պտտիչի հետ միասին ծառայում է ԻԲԱ-ի, խողովակների երկարացման համար: Էլևատորի իրանը սռնակալով միացված է շարժական շպինդելին:
Հորատման խողովակը բաղկացած է արտաքին և ներքին խողովակներից և դրանց միացություններից: Ներքին խողովակը թեթև համաձուլվածքներից է:
УРБ-2А-2ГК հորատման կայանքը տարբերվում է УРБ-2А-2 կայանքից պտտիչի և լվացման խցուկի մեծ թողանցիկ անցքով, ինչը պայմանավորված է դրանց միջով հանուկի բաց թողնման հետ: Բացի այդ, կայանքի կազմության մեջ մտնող НБ4-320/63 հորատման պոմպը խիստ ապահովում է լվացող լուծույթի որոշակի բաժնեչափի մատուցում: Փոփոխված է նաև էլևատորի կառուցվածքը:
КГК -100 համալիրի հորատման խողովակաշարը (Նկ.16 ա) բաղկացած է առանձին կրկնակի սեկցիաներից, որոնք միմյանց հետ միանում են թույլ կոնականություն ունեցող կցորդիչներով (4 և 6): Սեկցիաները բաղկացած են (կազմված են) արտաքին (5) և ներքին (2) խողովակներից: Արտաքին խողովակները փոխանցում են ոլորող մոմենտ և առանցքին բեռնվածություն, իսկ ներքինը ծառայում է որպես հանուկի տեղափոխման ուղի: Արտաքին և ներքին խողովակների միևնույն երկարություն ապահովելու համար յուրաքանչյուր սեկցիայի ներքին խողովակը ունի արտաքին խողովակի նկատմամբ 40մմ-ի չափով տեղաշարժի հնարավորություն: Արտաքին խողովակները պատրաստվում են պողպատից, իսկ ներքինը` թեթև համաձուլվածքներից: Ներքին խողովակների ծայրերին միացված են պողպատյա ականոցներ (3): Ականոցների մակերևույթի ծնորդի երկարությանբ գոյություն ունեն կենտրոնավորող կողեր (1): Ականոցների ճակատային մասերն ունեն կոնք ու գնդի ձև: Արտաքին խողովակը խողովակաշարին պարուրակելիս ներքին խողովակները կցորդվում են միմյանց հետ ականոցների ճակատային մակերևույթներով: Կարծրհամաձուլվածքային թագագլխիկները (Նկ.16բ) երեք կորագծային պարուրաձ սեկտորներ են, հաստ պատերով պողպատյա իրանով, ինչը պտտման ժամանակ ապահովում է շլամի տեղաշարժը ծայրամասից դեպի կենտրոն, որտեղից շլամը լվացող լուծույթի շթով ուղղվում է ներքին խողովակի մեջ: Թագագլխիկի սեկտորները ամրանավորված են կարծրհամաձուլվածքային կտրիչներով: Թագագլխիկի տրամագիծը կտրիչներով կարող է լինել` 76, 84, և 93մմ: Թագագլխիկների կողային մակերևույթների վրա գոյություն ունեն ակոսներ, ինչը թեթևացնում է հորատագործիքի տարուբերումն ու բարձրացումը: Քանի որ լուծույթի հոսքը շրջապտույտ է կատարում թագագլխիկից 20-30մմ բարձր, ապա կտրիչները հովացվում են հորատագործիքի պարբերաբար տարուբերման հետևանքով:
Երկրաբանական կտրվածքում ամուր աբրազիվ ենթաշերտերի առկայության դեպքերում կիրառվում են նմանատիպ եզրաձև ունեցող ալմաստային թագագլխիկներ 82մմ արտաքին և 35 մմ ներքին տրամագծերով:
4.1 Հանուկի հիդրոտրանսպորտով հորատման տեխնոլոգիական գործընթացի առանձնահատկությունները
Քանի որ կայանքը նախատեսված է հիմնականում II-IV կարգի ապարների հորատման համար օգտագործում են հատուկ կարծր համաձուլվածքային թագագլխիկներ 76; 84; 92 մմ տրամագծով: 76 մմ-ոց թագագլխիկներն օգտագործում են կայուն ապարներում, 84 մմ - ոց թագագլխիկներն ունեն լայնացված կողեր և օգտագործում են անկայում և սորուն ապարներում, 92 մմ - ոց թագագլխիկներն օգտագործում են սորուն և տղմային ապարների հզոր շերտերում հորատելիս:
Հանուկի հիդրոտրանսպորտով հորատումը բնութագրվում է շատ բարձր մեխանիկական արագությանբ, ինչը հետևանք է հորատախորշից հանուկ-շլամային նյութի օպերատիվ հեռացմամբ, ինչպես նաև շնորհիվ նրա, որ փափուկ ապարների հորատման ժամանակ հորատանցքերի խորացումը հորատարկի մեկ պտույտի դեպքում տեղի է ունենում ոչ միայն ապարների վրա թագագլխիկի կտրիչների ազդեցության, այլև հորատախորշում թագօղակի խցկման հետևանքով: Հանուկի հիդրոտրանսպորտով հորատման կայանքներով հնարավոր չէ կարգավորել հորատման մեխանիկական արագությունը մղման գծում դրոսելի (կարգավորիչ փական) միջոցով, փոփոխելով մատուցման չափը, այլև մատուցման ճիգը պահվում է հաստատուն, իսկ մատուցման արագությունը փոփոխվում է լայն սահմաններում, կախված հորատախորշի ռեակցիայից: Մատուցման արագության աճի չափով մեծանում է ոլորող մոմենտը` Mպտ պտտիչի վրա: Քանի որ ճնշումը հիդրոհամակարգում համեմատական է ոլորող մոմենտին, իսկ հիդրոհամակարգում ճնշումը չի կարող գերազանցել` 8 ՄՊա, ապա ոլորող մոմենտը այդ արժեքին հասնելուց հետո պետք է ցածրացվի հորատարկի տարուբերման եղանակով: Հետևաբար հորատանցքի առաջանցումը հորատման և տարուբերման ցիկլերի հերթականություն է (հերթագայում): Մեկ ցիկլի տևողությունը, կախված ապարների ֆիզիկամեխանիկական հատկություններից, կազմում է 8-15 վրկ: Նկ. 17-ում ներկայացված է մատուցման հիդրոհամակարգում ճնշման (Pմատ), փոփոխության, հորատման մեխանիկական արագության (Vմ), հորատարկի պտտման հաճախության (n), պտտիչի համակարգում ճնշման (Pպտ) և հորատման պոմպի մղման գծում ճնշման (Pպ) փոփոխության դիագրամը հորատանցքի խորացման ցիկլի տարբեր փուլերում (I-IV): Պտտման հաճախությունը (n), առանցքային բեռնվածությունը (Pառ), և լվացող լուծույթի քանակը (Q) որպես տեխնոլոգիական պարամետրեր, հանուկի հիդրոտրանսպորտով հորատման ժամանակ, քանի որ անմիջական կարգավորման չեն ենթարկվում, ապա որպես տեխնոլոգիական ռեժիմի պարամետրեր են հանդես գալիս նաև ճնշումները` մատուցման համակարգում (Pմատ), պտտիչում (Pպտ), և հորատման պոմպի մղման գծում (Pպ):
Բարդ պայմաններում հանուկի հիդրոտրանսպորտով հորատումը ունի որոշ առանձնահատկություններ: Բարդ խմբերին են պատկանում այն կտրվածքները, որոնք հիմնականում ներկայացված են ուռչելու ունակություն ունեցող ապարներով, մինչև 40մ հաստությանբ ավազաքարեր և խճաքարա-ճալաքարային շերտախմբերը (VI-VIII) կարգի ենթաշերտերով (մինչև 0.5 մ) և ջրահագեցած ավազներով հորիզոնները, ինչպես նաև կլանման գոտիներ պարունակող գոտիները (հորիզոնները):
Առանձնապես բարդ խմբի կտրվածքները ներկայացված են նույն խմբի ապարներով, սակայն աբրազիվ բեկորային նյութով, և առկա են ճնշումային ջրահագեցած ավազներով հատվածներ:
Բարդ և առանձնապես բարդ պայմաններում հորատման գլխավոր տեխնոլոգիական խնդիրն է փոքրացնել ոլորող մոմենտը պտտիչի վրա (Mպտ), ինչին կարելի է հասնել` կիրառելով հետևյալ տեխնոլոգիական միջոցառումները`
- տարուբերել հորատման խողովակաշարը,
- տեղից պոկել խողովակաշարը,
- մշակել հորատանցքի փողը,
- իրականացնել հորատանցքի ուղիղ լվացում:
Հիմնական տեխնոլոգիական միջոցառումը խողովակաշարի տարուբերումն է, իսկ մյուսները կիրառվում են` ելնելով անհրաժեշտությունից:
Առաձնապես բարդ կտրվածքներում կլանման գոտիների հորատման դեպքերում ավելացնում են լվացող լուծույթի ծախսը մինչև 300-320 լ/րոպ: Այդ հատվածներում խողովակաշարի տարուբերում և տեղից պոկում չեն կատարում: Թագագլխիկը հովացվում է` հորատարկը հորատախորշից բարձրացնելով 3-5 սմ բարձրությանբ:
Առանցքային բեռնվածությունը կախված է ապարների կարգից և տատանվում է 3-12 կՆ միջակայքում: Հորատումը կատարվում է 150-225 պտ/րոպ հաճախությամբ: Լվացող հեղուկի ծախսը տատանվում է 140-160 լ/րոպ, իսկ ճեղքավորված ապարներում` 200-250 լ/րոպ:
Այս եղանակով հորատելիս անհրաժեշտ է պարբերաբար բարձրացնել գործիքը որոշ բարձրության, որի մեծությունը և հաճախությունը կախված է ապարների ֆիզիկամեխանիկական հատկություններից:
Գոյություն ունեցող հորատման ագրեգատները, որոնք գտնվում են մակերևույթում, ունեն մեծ թերություններ, որոնցից գլխավորը երկար խողովակաշարի պտտելն է, ինչի վրա ծախսվում է շարժիչի հզորության 90-95%-ը: 30-ական թվականներից կիրառելով կոմբինացված հարվածապտտական հորատում` զգացվեցին դրա առավելությունները: Հետախուզական աշխատանքներում հարվածապտտական հորատումը բարձր արտադրողական հորատման եղանակ է` սյունակային հորատման կայանքներով:
Հարվածապտտական հորատման ժամանակ ապարների քայքայումը տեղի է ունենում ապարքայքայիչ գործիքի պտտմամբ և հարվածային բեռնվածությունների միաժամանակյա ազդեցությամբ: Հարվածային իմպուլսների ազդեցությունը փոքրացնում է քայքայման գործընթացի էներգատարությունը, քանի որ ապարների մեծ մասը (հատկապես դյուրաբեկ) ունի ցածր դինամիկ ամրություն: Հարվածային իմպուլսների ազդեցության տակ մեծանում է կտրիչների ներդրման խորությունը ապարներում, և առաջ են գալիս մնացորդային դեֆորմացիաներ` ճեղքերի տեսքով, իսկ ապարների բուն քայքայումը (սահքապոկում) տեղի է ունենում հորատագործիքի պտտման ժամանակ: Գործիքի պտտումը ապահովում է ապարի քայքայում հորատախորշի ամբողջ ծավալով:ԱԳ-ի վրա միաժամանակ ազդելով հարվածային իմպուլսով, առանցքային բեռնվածությամբ և ոլորող մոմենտով, ապահովվում է հորատման ավելի մեծ մեխանիկական արագություն, մեծանում է երթի երկարությունը ` հատկապես կարծր և փխրուն ապարներում:
Հարվածապտտական հորատումը գործնականում իրականացնելու համար սյունակային և հորատման խողովակի միջև տեղադրվում է հարվածային գործողությամբ հորատախորշային հատուկ հարվածային մեքենա:
Հորատախորշային հարվածային մեքենաները լինում են`
1. հիդրավլիկական` հիդրոհարվածիչներ, որոնք աշխատում են լվացող հեղուկի շթի էներգիայի հաշվին,
2. պնևմատիկ` պնևմահարվածիչներ, որոնք աշխատում են խտացված օդի շթի էներգիայի հաշվին:
Հարվածապտտական հորատումը նպատակահարմար է կիրառել VI-XI կարգի կարծր ապարներում:
5.1 Հիդրոհարվածային մեքենաների նշանակությունն ու կառուցվածքը
Հիդրոհարվածիչը հորատախորշային մեքենա է, որը գործողության մեջ է դրվում լվացող լուծույթի հոսքով ստեղծվող հիդրավլիկական հարվածի էներգիայով: Հիդրավլիկական հարվածը հետևանք է հատուկ կափույրի միջոցով հիդրոհարվածիչում շարժվող լվացող լուծույթի ճանապարհի կտրուկ փակմանը, որն առաջացնում է մեծ ճնշում: Առաջացող բարձր ճնշման տակ տեղաշարժվում է մխոց-զարկիչը և հարվածում սալին: Հարվածի էներգիան սյունակային խողովակի օգնությամբ փոխանցվում է ապարքայքայիչ մեխանիզմին: Հարվածապտտական հորատման ժամանակ ապարների քայքայումը տեղի է ունենում հարվածային իմպուլսների, առանցքային բեռնվածության և ոլորող մոմենտի գումարային ազդեցության արդյունքում:
Ըստ աշխատանքային գործընթացի կինեմատիկայի և հեղուկի բաշխման եղանակի, հիդրոհարվածային մեքենաները դասակարգվում են ուղիղ, հակադարձ և կրկնակի գործողության:
Ուղիղ գործողության հիդրոհարվածիչներում լվացող լուծույթի ճնշման մեծացումը, որը առաջ է բերում հիդրավլիկական հարված, կատարում է մխոց-զարկիչի տեղաշարժ դեպի սալ, ինչը կոշտ միացված է ապարքայքայիչ գործիքին: Այսպես, կատարվում է մխոցի աշխատանքային տեղաշարժ, որի ժամանակ սեղմվում է զսպանակը: Ճնշման անկման դեպքում սեղմված զսպանակը ետ է բերում մխոց-զարկիչը ելակետային դիրքի, իսկ մխոցը` նախկին դիրքի:
Ուղիղ գործողության հիդրոհարվածիչներն աշխատում են հետևյալ սխեմայով (Նկ. 18): Իջեցման և բարձրացման ժամանակ հիդրոհարվածիչը գտնվում է կախված վիճակում և դրա ստորին մասը փորակ-անջատատեղի (9) հատվածում սահում է ներքև (Նկ. 18 ա): Այս դիրքում պոմպի կողմից մղվող լուծույթը ազատ կերպով անցնում է հիդրոհարվածիչով և սյունակային խողովակով (10), և ապարքայքայիչ գործիքը հորատախորշին նստեցնելիս անհրաժեշտության դեպքում կարող է հեռացնել շլամը հորատախորշից, իսկ գործիքը բարձրացնելիս հնարավորություն է ընձեռում հորատման խողովակներից (1) լվացող լուծույթի թափման համար: Հիդրոհարվածիչը հարատախորշին նստեցնելուց հետո փորակի անջատատեղերը հավաքվում են, կափույրը (3) փակում է մխոցի (4) անցքը, և դադարում է հեղուկի հոսքը (Նկ. 18 բ): Կտրուկ բարձրացող ճնշման ազդեցության տակ կափույրը մխոց-զարկիչի հետ մեկտեղ աճող արագությամբ շարժվում է դեպի ներքև` սեղմելով ուժային (2) և ետադարձի (5) զսպանակները: Մի որոշակի պահի, երբ կափույրի հենարանային սռնակալը հասնում է սահմանափակիչին (11) (Նկ. 18 գ), կափույրը կանգ է առնում և անջատվում մխոցից: Մխոց-զարկիչը (4) ձեռք բերած կինետիկական էներգիայի ազդեցության տակ շարժվում է ներքև և քայլի վերջում հարվածում սալին (7): Հարվածի ազդեցության տակ ապարաքայքայիչ գործիքի կտրիչները քայքայում են հորատախորշի ապարները (Նկ. 18 դ): Այդ ընթացքում հեղուկը, ազատ անցնելով մեքենայով, հասնում է հորատախորշ:
Սալին հարվածելուց հետո սեղմված զսպանակների ազդեցության տակ կափույրը (3) և ծանրացուցիչը (6) մխոցի (4) հետ մեկտեղ վերադառնում է նախնական դիրքին: Կրկին դադարում է լվացող լուծույթի հոսքը, հասցվում է հիդրավլիկական հարված, և ամեն ինչ կրկնվում է նույն հաջորդականությամբ:
Հետախուզական հորատանցքերի հորատման ժամանակ կիրառվող հիդրոհարվածիչների մեծ մասը ուղիղ գործողության են`Г-7; Г-9; ГВ-5; ГВ-6(Նկ. 18.): Հիդրոհարվածիչներով հորատելիս օգտագործում են հատուկ թագագլխիկներ և դրեր՝ ամրանավորված կարծրհամաձուլվածքի (ВК–15) մեծ թիթեղներով VII-IX կարգի և ալմաստային IX-XII կարգի ապարների համար ( ГПИ – гидроударный породоразрушающий инструмент ):
Համարիչում, երբ աշխատում է առանց ծախսի նվազիչով, հայտարարում` նվազիչով:
Հակադարձ գործողության հիդրոհարվածիչներում մեծ ճնշումը օգտագործվում է` մխոցը բարձրացնելու և զսպանակը սեղմելու համար: Երբ հեղուկը դուրս է գալիս մխոցի տակից, մխոցը իր կշռի և զսպանակի ազդեցության տակ հարվածում է սալին:
Կրկնակի գործողության հիդրոհարվածիչներում զսպանակները բացակայում են: Այստեղ մխոցի ուղիղ և հակադարձ քայլը կատարվում է ճնշման ազդեցության տակ
Հորատման աշխատանքներում լայն տարածում են գտել ուղիղ գործողության հիդրոհարվածիչները, որոնք ունեն պարզ կառուցվածք և հուսալի են աշխատանքի մեջ: Կրկնակի գործողության հիդրոհարվածիչներն ունեն փոքր կշիռ և մեծ ՕԳԳ, սակայն ավելի բարդ են և քիչ հուսալի, այդ պատճառով քիչ տարածում ունեն:
Հիդրոհարվածիչները ըստ հաճախության բնութագրերի ստորաբաժանվում են` միջին 1000-1500, և բարձր հաճախության՝ 2000-3000 հար/րոպ: Միջին հաճախության հիդրոհարվածիչները (Г-7; Г-9) ունեն եզակի հարվածի մեծ էներգիա և նշանակված են միջին ամրության և ամուր ապարների հորատման համար` օգտագործելով հոլովակային հորատադրեր և հատուկ կարծրհամաձուլվածքային գործիքներ 59; 76 և 93 մմ տրամագծերով: Բարձր հաճախության հիդրոհարվածիչների (ГВ--5; ГВ-6) հարվածի էներգիան, համեմատած առաջինի ավելի փոքր է և կիրառվում են միջին ամրության և ամուր ապարների հորատման համար օգտագործելով սովորական կարծրհամաձուլվածքային և ալմաստային թագագլխիկներ 59; 76 և 93 մմ տրամագծերի:
Հիդրոհարվածիչները մեծ արդյունավետություն են ցուցաբերում ամուր դյուրաբեկ ապարներում` գրանիտ, ավազաքարեր, գաբրո, բազալտ և այլն: Հիդրոհարվածային հորատումը ունի ցածր շահավետություն առաձգական պլաստիկ ապարներում (քվարցիտներ, պորֆիրիտներ և այլն):
Հարվածի մեծ էներգիայով հիդրոհարվածիչներով (Г-7; Г-9) հորատման ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձնել հորատման սարքավորումների և մակերևութային կապվածքի ընտրության վրա:
Թույլ աբրազիվ մոնոլիտ ապարներում հարատելիս երաշխավորվում է կիրառել միաշերտ ալմաստային թագագլխիկներ` նորմալ մատրիցայով, իսկ աբրազիվ ամուր ապարներում, ինչպես նաև ճեղքավորված ապարներում` իմպրեգնացված թագագլխիկներ` նորմալ, ամուր և գերկարծր մատրիցաներով: Ալմաստային թագագլխիկներով հորատման ժամանակ պարտադիր պետք է օգտագործվեն հակավիբրացիոն քսուքներ, էմուլսիոն հեղուկներ:
Ճեղքավորված ապարներում հորատելիս, որպեսզի ստանան հանուկի մեծ տոկոս հիդրոհարվածիչի և սյունակային խողովակի միջև տեղադրվում է էժեկտոր: Էժեկտորի կառուցվածքը այնպիսին է, որ մերձհորախորշային գոտում ստեղծում է հակադարձ ցիրկուլյացիա: Հորատման լավ արդյունքներ են ստացվում, երբ օգտագործում են ռեվերսա-էժեկտորային արկեր (ГРЭС-59), որոնք օգտագործում են մեծ հաճախության հիդրոհարվածիչներում: ГРЭС-59-ը ապահովում է հանուկի 80 %-ից ոչ պակաս ելք, նույնիսկ խիստ ճեղքավորված ապարներում, մեծացնում է մեխանիկական արագությունը, երթի առաջանցումը, արտադրողականությունը: Հորատարկին միացվում է նաև շնեկային որսիչը, որը նախատեսված է կարծր համաձուլվածքների ջարդված կտորները որսալու համար: Որսիչի իրանն ունի երկու բաց և երկու փակ պտուտակային անցք: Արկի պտտման ժամանակ վերընթաց հոսքի ազդեցության տակ կարծր համաձուլվածքի կտորները բարձրանում են վեր և անցնում ներքին խոռոչ:
Հիդրոհարվածիչները զինված են հեղուկի ծախսի կարգավորիչներով` կափույրներով և մղակներով (клапан и золотник): Հիմնականում տարածված են կափույրային հիդրոհարվածիչները: Г–7 հիդրոհարվածիչներն ունեն աշխատանքային հեղուկի ծախսի իջեցման հարմարանքներ, ավտոմատ փականներ են, որոնք համարյա ամբողջովին փակում են անցումային անցքը մխոցի առաջընթաց և ետընթաց շարժման ժամանակ: Այս կառուցվածքային առանձնահատկությունը մխոցի շարժման ժամանակ բերում է էներգիայի կուտակման, և հարվածի էներգիան ավելի է մեծանում:
Կայանքը, որով կատարվում է հիդրոհարվածիչային հորատում, պետք է զինված լինի բարձր ճնշման և արտադրողականության երկու պոմպով: Հորատանցքի մոտ պետք է լինեն հատուկ դարսիչներ, որոնց վրա հարմար լինի հիդրոհարվածիչի քանդել-հավաքելը, անհրաժեշտ է սայլակ՝ ծանր հորատարկը տեղաշարժելու համար: Պոմպի մատուցումը պետք է ստուգել յուրաքանչյուր հերթափոխին: Հիդրոհարվածիչի ստուգումը և կարգավորումը պետք է կատարվի 3-4 հերթափոխից հետո:
5.2 Հիդրոհարվածային մեքենաներով հորատման տեխնոլոգիան
Հարվածապտտական հորատման շահավետությունը, համեմատած պտտականի հետ, որոշվում է այն հանգամանքով, որ ապարների վրա հարվածային ազդեցությունների դեպքում բեռնվածությունները անհամեմատ զգալի են, քան պտտականի դեպքում, իսկ ապարքայքայիչ գործիքի կոնտակտման ժամանակը բավականին փոքր է, ինչն էլ փոքրացնում է գործիքի աբրազիվ մաշումը: Հարվածի պահին հորատախորշի վրա գոյանում է «նախաքայքայման» գոտի, ինչի ծավալը տասնյակ անգամ գերազանցում է քայքայված ապարի ծավալին: Հիդրոհարվածային հորատման մեխանիկական արագությունը 1.5-2 անգամ գերազանցում է ալմաստային հորատմանը, իսկ 1 մ հորատման արժեքը ցածր է
10-13 %-ով:
Ամուր ապարներում հիդրոհարվածային հորատման ժամանակ առանցքային բեռնվածությունը էական դեր չի խաղում ապարների քայքայման ժամանակ: Հիդրոհարվածիչներով հորատման ժամանակ առանցքային բեռնվածության ազդեցությունը այնքան փոքր է, որ մեծությամբ հավասար է սեղմման ժամանակ ապարի առաձգական դեֆորմացիային:
Առանցքային բեռնվածությունը ամուր ապարներում առաջ է բերում միայն առանձգական դեֆորմացիա, իսկ քայքայումը կատարվում է հարվածային իմպուլսների ազդեցության տակ: Առանցքային բեռնվածությունը պետք է ապահովի ապարքայքայիչ գործիքի և ապարի սերտ հպումը, ինչը նպաստում է հարվածի էներգիայի ամբողջական փոխանցմանը: Սակայն մեծացումը բերում է ԱԳ-ի արագ մաշում, հատկապես ամուր և աբրազիվ ապարներում:
Հորատախորշային մեքենայի հարվածի էներգիան (Նմ) ինչն ապահովում է ապարների արդյունավետ քայքայում, որոշվում է հետևյալ արտահայտությամբ՝
որտեղ Aհ-նհարվածի էներգիան է` Նմ, Slկ–ն` ապարքայքայիչ գործիքի կտրիչների շեղբերի գումարային երկարությունը, սմ, aտ-ն հարվածի էներգիայի տեսակարար ծախսն է է կտրիչի շեղբի 1սմ վրա, Ն·մ/սմ:
aտ –ի մեծությունը կախված է ապարների հորատելիության կարգից և բերված է հետևյալ աղյուսակում:
Մեկ պտույտի ընթացքում ապարների քայքայման համար անհրաժեշտ հարվածների թիվը որոշվում է հետևյալ բանաձևով`
որտեղ Dմ-ն թագագլխիկի միջին տրամագիծն է,
d-ն երկու հաջորդող հարվածների ժամանակ կտրիչի շրջանային տեղաշարժը, մմ: Ամուր ապարների համար d =2-5 մմ, միջին ամրության ապարների համար d=6-8մմ:
Ապարաքայքայիչ գործիքի պտտման հաճախությունը կարելի է որոշել հետևյալ արտահայտությամբ`
որտեղ mհ-ն հիդրոհարվածիչի զարգացրած հարվածների թիվն է 1 րոպեում:
Լվացող հեղուկի քանակն ընդունվում է` համապատասխան հիդրոհարվածիչի անձնագրի, որտեղ նշվում են նաև հարվածների հաճախականությունը և էներգիան:
Հիդրոհարվածիչների օգտագործումը նպատակահարմար է բարդ երկրաբանական պայմաններում, հատկապես հորատանցքի ինքնաբերաբար շեղման դեպքում: Հիդրոհարվածիչները լավ արդյունք են տալիս մինչև 2000 մ խորությամբ հորատանցքեր հորատելիս:
5.3 Հորատում պնևմահարվածային մեքենաներով
Պնևմահարվածային մեքենաների նշանակությունն ու կառուցվածքը
Հարվածապտտական հորատումը պնևմոհարվածիչներով լայն կիրառություն է գտել արմատական և ցրոնային հանքավայրերում հետախուզական հորատանցքերի, ջրի հորատանցքերի, ինչպես նաև սեյսմահետախուզական ու ինժեներաերկրաբանական հորատանցքերի հորատման ժամանակ:
Պնևմահարվածիչները առավել նպատակահարմար և շահավետ է կիրառել կարծր, հավերժական սառցի, անջուր, անապատային, անտառային և բարձր լեռնային շրջաններում, հատկապես լվացող լուծույթի աղետալի կորստի պայմաններում:
Պնևմահարվածիչները հաջողությամբ կիրառվում են VI-XII կարգի ապարներում, մակերևութային, ստորգետնյա և պայթունային հորատանցքերի հորատման ժամանակ: Որոշ տվյալներով (ЦНГРИ) պնևմո-հարվածային հորատման մեխանիկական արագությունը 3-4 անգամ գերազանցում է կարծրհամաձուլվածքային և 1.5-2 անգամ ալմաս-տային պտտական հորատմանը, իսկ աշխատանքների ինքնարժեքը նվազում է
25-45%:
Պնևմահարվածիչներն աշխատում են սեղմած օդի էներգիայի օգտագործման սկզբունքով` մխոցի հետադարձ առաջընթաց շարժումով: Պնևմահարվածիչները հիդրոհարվածիչների համեմատ ունեն հարվածի ավելի մեծ էներգիա: Այս պատճառով պնևմոհարվածիչների համար մշակված են թագագլխիկներ` կտրիչների մեծ քանակով: Թագագլխիկները ամրավորված են գլանային տեսքի ВК-15; ВК-8В կարծրհամաձուլվածքների մեծ կտրիչներով: Կտրիչների մեծ քանակը (8-ից մինչև 15) պայմանավորված է եզակի հարվածի մեծ էներգիայով: Արտաքին տրամագծով թագագլխիկի մաշվածությունը չպետք է գերազանցի 2-4 մմ:
Պնևմոհարվածային հորատման հնարավորությունը սահմանափակվում է կոմպրեսորի ճնշմամբ ու արտադրողականությամբ, ինչպես նաև ջրերի ներհոսքով հորատանցք: Համեմատաբար փոքր ճնշումը, որի դեպքում աշխատում են պնևմոհարվածիչները, սահմանափակում է օգտագործման խորությունը: Օգտագործում են մինչև 800 մխորությամբ հորատանցքերում: Հորատանցքերի խորությունը ջրերի ներհոսքի դեպքում սովորաբար չի գերազանցում 100-150 մ, իսկ բացակայության դեպքում` 350 մ:
Պնևոհարվածիչներով հորատման ժամանակ օգտագործում են լրացուցիչ սարքեր` օդի ծախսը կարգավորող հանգույց, հերմետիկացնող սարք` հորատանցքից դուրս եկած շլամը որսալու համար: Պնևմոհարվածիչով պետք է անցնի օդի այնպիսի քանակություն, որը կապահովի հորատախորշի լիակատար մաքրում և ԱԳ-ի անհրաժեշտ հովացում: Հորատման ժամանակ պետք է հետևել պնևմոհարվածիչի հերմետիկությանը և հակադարձ կափույրի աշխատանքին, որով կատարվում է հակադարձ ուղղությամբ օդի արտանետում:
Թողարկվում են երկու տեսակի պնևմոհարվածիչներ` օդի կափույրային բաշխիչով (РП-130 և РП-130М……) և ոչ կափույրային բաշխիչով (РП-111 և РП-94…..):
РП-130 պնևմոհարվածիչը ըստ կառուցվածքի կարելի է բաժանել չորս հիմնական հանգույցների, (Նկ. 19.)
Պնևմոհարվածիչի գործարկումից առաջ սյունակային հավաքակազմը հենվում է հորատախորշի վրա: Փորակավոր անջատիչը հպակցվում է և մխոցը գտնվում է ներքևի ծայրագույն դիրքում` հենված պոչամասի վրա: Այս դեպքում մխոցի կենտրոնական ուղին փակ է:
Խտացված օդը, անցնելով վերևի խցով, շրջում է կափույրի աջ թևը և բացված ուղիով անցնելով կափույրի խողովակով և մխոցի կողային անցքով, թափանցում է ստորին խուց: Օդի ճնշման տակ մխոցը շարժվում է դեպի վեր և փակում է արտանետման պատուհանները: Մխոցի շարժումը դեպի վեր շարունակվում է այնքան, քանի դեռ չեն բացվել պատուհանները, ինչի բացվելուց հետո ճնշումը ստորին խցում կտրուկ ընկնում է: Ճնշումը վերևի խցում, շնորհիվ իներցիայով շարժվող մխոցի, բարձրանում է և մի որոշակի պահի գերազանցում ցանցային ճնշմանը, ինչի հետևանքով կափույրը շրջվում է` փակելով օդի մուտքը ստորին խուց: Օդի ճնշման և սեփական զանգվածի ազդեցության տակ մխոցը շարժվում է դեպի ներքև (աշխատանքային քայլ) և հարվածում պոչամասին: Հարվածի ավելցուկային էներգիան հավասարակշռվում է պատուհանների միջոցով:
Ոչ կափույրային պնևմոհարվածիչների առանձնահատկությունը օդի բաշխման սխեման է՝ ինչում կափույրի դերը կատարում է մխոց-գլան զույգը: Աշխատանքի սկզբունքը հիմնված է մխոց-զարկիչի հետադարձ-համընթաց շարժման վրա, ինչը հետևանք է սեղմված օդի պարբերաբար մատուցմանը մխոցի վերևի և ներքևի խոռոչները:
Բոլոր պնևմոհարվածիչները ունեն ավտոմատ բլոկավորում, ինչը կանգնեցնում է հարվածային հանգույցի աշխատանքը` չընդհատելով օդի մատուցումը հորատախորշ: Սա հնարավորություն է տալիս պարբերաբար առավել ինտենսիվորեն, ներփչել հորատանցք:
5.4 Պնևմոհարվածային մեքենաներով հորատման տեխնոլոգիան
Պնևմոհարվածային հորատման ժամանակ սյունակային հավաքակազմը բաղկացած է թագագլխիկից հանուկապոկիչի հետ, սյունակային խողովակից, շլամային խողովակից, պնևմոհարվածիչից ինքնայուղիչից և կարգավորիչ կափույրից:
Կարգավորիչ կափույրը ծառայում է ապահովելու համար պնևմահարվածիչի աշխատանքը, երբ կոմպրեսորի արտադրողականությունը գերազանցում է օդի ծախսը և ջրաողողված ապարներում հորատելիս իրականցնում է ջրի աստիճանական հեռացում: Կարգավորիչ կափույրը տեղադրվում է ինքնայուղիչից կամ շլամային խողովակից վերև:
Ինքնայուղիչը ծառայում է յուղելու պնևմոհարվածիչը: Պնևմոհարվածային հորատման համար մշակված է տեխնիկական միջոցների երկու համալիր` մեկը արմատական հանքավայրերի հետախուզման համար (РП), երկրորդը` հավերժական սառցի շրջաններում ցրոնային հանքավայրերի հետախուզման համար (КПР): Համալիրները տարբերվում են սարքավորումների կառուցվածքային կատարմամբ և տրամագծերով: Բացի դրանից, КПР համալիրի կազմի մեջ մտնում են բացվող շլամային խողովակներ ТШР տեսակի և բաժանարար ճոռ` շլամի նմուշարկման համար: Համալիրի մեջ մտնում են նաև հասարակ (ТП) և կրկնակի (ТДП) սյունակային խողովակներ 146; 168 և 203 մմ տրամագծերի:
Մակերևութային սարքավորումների կապվածքը նմանակ է ներփչումով հորատմանը (Նկ. 20 ):
Հիմնական սարքավորումներն են` հորատման հաստոցը (14), կոմպրեսորը (1) օդահավաքիչը (2) և հորատման պոմպը (15) ընդունման ծավալով (16): Պոմպը կարելի է օգտագործել բարդությունների դեպքում կամ խիստ ջրաողողված ապարների հանդիպելիս: Կապվածքի համակարգում ընդգրկված խոնավազատիչը (4) ծառայում է կոնդենսատի հավաքման համար, սառնարանը (5)` օդի հաստատուն ջերմաստիճան ապահովելու համար, շլամահեռացման գիծը (12) ցիկլոնով (13)` օդի մաքրման համար և հորաբերանի հերմետիկ ացնողսարքը (11): Կապվածքի համակարգում առկա են միացնող ճկախողովակները (3) և ծորակները (7): Ծորակներից մեկին միացված է օդը մթնոլորտ թողնելու համար խողովակը (6): Որպես հսկիչ-չափիչ սարքավորում է օգտագործվում ճնշմանչափման մանոմետրը (9), ծախսաչափը (8), ջերմաչափը (10): Սեղմված օդի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 900C, որպեսզի չքայքայվեն ռետինե խողովակները: Շլամահեռացման գիծը սովորաբար ունենում է 10 մ-ից ոչ պակաս երկարություն և տեղադրվում է գերիշխող քամիների կողմը: Մակերևույթային կապվածքի խողովակաշարերը չպետք է ունենան կտրուկ նեղ ացումներ և շրջադարձեր:
Հիդրոհարվածային հորատման ռեժիմի պարամետրերի ընտրության մեթոդիկան և որոշման եղանակներն ընդունված են նաև պնևմոհարվածայինի համար:
Աբրազիվ ապարներում հորատելիս առաջանցումը ապարքայքայիչ գործիքի վրա մեծացնելու նպատակով առանցքային բեռնվածությունը սահմանափակում են մինչև 300-400 Ն: Միջին ամրության ապարներում առանցքային բեռնվածությունն ընդունվում է 600-800 Ն:
Օդի մատուցման նվազագույն քանակը որոշվում է` ելնելով ենթահորատախորշային հատվածում վերընթաց հոսքի 18-20 մ/վրկ արագության ապահովման պայմանից: Օդի ճնշման անկումը 0,1 ՄՊ աբերում է հորատման արագության նվազմանը 20-25 %:
Շրջանառու համակարգում ճնշմանբարձրացումը կարող է հետևանք լինել խցանումների առաջացման կամ շլամի կուտակմանը հորատանցքում: Նման դեպքերում անհրաժեշտ է պնևմոհարվածիչը բարձրացնել հորատախորշից, այսպիսով շրջափակելով դրան, և 5-10 րոպեի ընթացքումներ փչել հորատանցքը: Հորատագործիքի ձգումների դեպքում անհրաժեշտ է տարուբերել արկը` ապահովելով օդի ամբողջական մատուցումև շրջափակելով պնևմոհարվածիչը:
Չոր հորատանցքերում պնևմոհարվածիչներով հորատումը բարդություններ չի առաջացնում: Փոքր ջրաերևակումների դեպքում (0.1-0, լ/րոպ) օգտագործում են մակերևութային ակտիվ նյութեր (ՄԱՆ) (ПАВ–поверxностно-активныевещества): Այս նյութերն օժտված են մեծ փրփրառաջացման հատկությամբ, և շլամի մասնիկների վրա առաջացնում է պահպանիչ շերտ, որը թույլ չի տալիս մասնիկների կպչում և խցանում: Զգալի ջրաերևակումների դեպքում ջուրը հեռացվում է էռլիֆտների միջոցով:
ՄԱՆ-երիջրային լուծույթների ծախսը ընդգրկում է կախված ջրի ներհոսքի ինտենսիվությունից և շլամի դուրսբերման պայմանից ու РП-111 և РП-130 պնևմոհարվածիչների կիրառման դեպքերում չպետք է գերազանցի համապատասխանաբար 7-8 և 8-10 լ/րոպ: Որպես ՄԱՆ կարելի է օգտագործելÎÏ-7; ÎÏ -10…, ինչի կոնցենտրացիան քաղցրահամ ջրերում կազմում է 0.1-0.2 %, իսկ աղաջրերում ավելացվում է մինչև 1.1-1.2 %:
Ցրոնային հանքավայրերի հետախուզման համար մշակված են հանուկային պնևմոհարվածիչային հավաքածուներ մեծ տրամագծերով (КПР-161, КПР-184, КПР-216), որոնք հաջողությամբ փոխարինում են ցածրարտադրողական հարվածաճոպանային հորատմանը: Սառույցներում հորատելիս հալումից խուսափելու համար մինչ հորատանցք մղելը անցկացնում են սառնարանով:
5.5 Հարվածապտտական հորատման վթարների կանխարգելումն ու վերացումը
Հիդրոհարվածային հորատման յուրահատուկ (տիպային) վթարներն են`
- կարծրհամաձուլվածքային կտրիչների ջարդումը և թափումը, ալմաստային թագագլխիկների մատրիցաների ջարդումն ու լվացաողողումը,
- ապարքայքայիչ գործիքի սեպումը երթի վերջում,
- սյունակային խողովակի, հիդրոհարվածիչի և հորատման խողովակաշարի խզումները:
Ապարքայքայիչ գործիքի ջարդումներից խուսափելու համար անհրաժեշտ է արատ ունեցող գործիքները ուշադրությամբ մշակել, կազմակերպել թագագլխիկների ճիշտ հերթականություն, ճեղքավորված ապարներում փոքրացնել առանցքային բեռնվածությունը և ավելացնել պտտման հաճախությունը, օգտագործել մեծ թվով կտրիչներ ունեցող գործիքներ, հստակ պահպանել իջեցման-բարձրացման աշխատանքների կանոնները:
Ապարաքայքայիչ գործիքների հետ կապված վթարների վերացման համար օգտագործվում են շնեկային որսիչներ Л-76 կամ Л-59:
Ալմաստային թագագլխիկի մատրիցայի լվացաողողումը փոքրացնելու համար պետք է փոքրացնել լվացող լուծույթի ծախսը, մշտապես հետևել լվացման ուղիների վիճակին:
Հորատախորշում ապարքայքայիչ գործիքի սեպումը հետևանք է հորատանցքի տրամագծի փոքրացմանը: Այն հաճախ նկատվում է, երբ երթը վերջանում է ավելի մածուցիկ և աբրազիվ ապարներում, քան նախորդները:
Բռնումների դեպքում պետք է երթը դադարեցնել, երբ ընկնում է մեխանիկական արագությունը 20-25 %, ավելացնել լվացող լուծույթի քանակը, երբ հորատումը կատարվում է հորատադրով (առանցհանուկի) և պարբերաբար տարուբերել հորատարկը:
Սյունակային և հորատման խողովակների ու հիդրոհարվածիչի խզման պատճառը դրանց մաշվածությունն է: Խզումների կանխման համարան հրաժեշտ է հետևել հատկապես իրանի, վերին փոխանցիկի և հիդրոհարվածիչի փորակի անջատատեղերի մաշվածությանը և ժամանակին փոխարինել դրանք: Խզումները վերացվում են ստանդարտ որսիչ գործիքներով:
Հորատագործիքի բռնում շլամով տեղի է ունենում հորատանցքի ուժեղ շլամացման դեպքում, ինչը կարող է հետևանք լինել լվացողլուծույթի մատուցման հանկարծակի դադարեցման կամ արկը հորատախոր շիջեցնելու դեպքում: Տվյալ վթարը հիդրոհարվածային հորատման դեպքում հազվադեպ է պատահում, ինչից խուսափելու համար անհրաժեշտ է ապահովել հորատանցքի մաքրությունը:
Լվացող լուծույթի մատուցման հանկարծակի խափանման դեպքում հորատարկը պետք է բարձրացնել հորատախորշից 2.5-3 մ: Բռնումների պատճառ կարող է հանդիսանալ նաև հիդրոհարվածիչի աշխատացնելը առանց պտտման: Բռնումների վերացումը կատարվում է հայտնի սովորական եղանակներով:
6.0 Հետախուզական հորատանցքերի նյութական նմուշարկման
Տեխնոլոգիան և տեխնիկական միջոցները
Հետախուզական հորատանցքերի հորատման գլխավոր նպատակը երկրաբանական տեղեկության ստացումն է խորքից, ինչի ծավալը և որակը կախված է օգտակար հանածոներից կամ ապարներից ստացված նմուշների ներկայացուցչությունից, հանուկի պահպանման աստիճանից և նմուշարկման այլ ձևերի ճշտությունից, որոնց հիման վրա կատարվում են դատողություններ երկրակեղևի կառուցվածքի, օգտակար բաղադրիչների քանակի և որակի, հանքամարմնի ձևի և չափերի, դրանց տարածական դիրքի, կառուցվածքի մասին և ստանում են այլ տվյալներ, որոնք թույլ են տալիս վերջնական արդյունքում գնահատել հանքավայրը և կազմել շահագործական աշխատանքների նախագիծ: Հորատման գործընթացում իրականացվում է օգտակար հանածոյից և պարփակող ապարներից հանուկային, շլամային, հանուկաշլամային և հատուկ (հերմետիկացված) նմուշների վերցնում: Հորատման հատուկ միջոցներով ստացված նյութական նմուշների հիման վրա իրականացվում են երկրաքիմիական, միներալաքարագիտական նմուշարկում, ապարների և հանքանյութի ֆիզիկամեխանիկական հատկությունների վերլուծություն, ածուխների գազահագեցվածության գնահատում, գրունտների կրող հատկությունների ուսումնասիրում: Առանձին դեպքերում հանուկային մեծ զանգվածի առկայության դեպքերում կարող է իրականացվել տեխնոլոգիական նմուշարկում:
Հորատմամբ ստացված նմուշներին ներկայացվում են հետևյալ պահանջները՝
1. ներկայացուցչական չափերի ապահովում, ինչը որոշվում է հետազոտվող հատկությունների տարածական փոփոխությամբ,
2. նյութի պահպանվածության ապահովում, որը հետազոտման տվյալ տեսակի համար պետք է լինի թույլատրելիի սահմաններում,
3. նյութական նմուշի ընտրողական քայքայման կանխումը, ինչը չկանխելու դեպքում կբերի օգտակար հանածոյի կամ վնասակար բաղադրիչների սիստեմատիկ ավելացմանը կամ նվազմանը,
4. նմուշի վերցման տեղի ճշգրիտ կոօրդինատային տեղակապում, ինչը կապահովի հանքամարմնի կամ հանքավայրիեր կրաչափական մանրամասնման պահանջները:
Նյութական նմուշների տարբեր տեսակներ վերը նշված պահանջներին կարող են համապատասխանել տարբեր աստիճանով, հետևաբար հետախուզման որոշակի խնդիրների լուծումը որոշակի տեսակի հանքավայրերում կապվում է որոշակի տեսակի նյութական նմուշների ստացման հետ:
Առավել համապիտանի և տարածված նյութական նմուշը հանուկն է: Հանուկային նմուշարկման որակի ապահովումը հետախուզական հորատման հիմնական խնդիրներից մեկն է: Հանուկի վերջնական տրամագծով է որոշվում հետախուզական հորատանցքի կառուցվածքի բոլոր տարրերի տրամագծերը:
6.1 Օգտակար հանածոների և ապարների դասակարգումը ըստ հանուկի ստացման
Հանքավայրերի հետախուզման ժամանակ հանուկը հիմնական նյութ է օգտակար հանածոի քանակական և որակական բնութագրերը որոշելու համար: Եթե հանուկը ստացվում է ամբողջական և բնական կառուցվածքի ու կազմության պահպանմամբ, այն կարող է տալ ավելի ճշգրիտ տեղեկատվություն հետախուզվող հանքամարմինների և ապարների մասին: Սակայն սյունակային հորատման ժամանակ որակով հանուկ ստանալու խնդիրը դեռևս ամբողջովին լուծված չէ, հատկապես ճեղքավորված, տարակազմ հերթագայող ապարներում և հանքամարմիններում` կապված հանուկակազմավորման խիստ ծանր պայմանների հետ:
Հորատման ժամանակ հաճախ տեղի է ունենում հանուկի մեխանիկական քայքայում և լվացում հեղուկի շթով: Որոշ օգտակար հանածոներ մասամբ կամ ամբողջովին լվացվում են: Որակով հանուկ ստանալո ւխնդիրը հաջող լուծելու համար հետախուզական հորատման ժամանակ անհրաժեշտ է ունենալ ապարների և օգտակար հանածոների ճիշտ մշակված դասակարգում` ըստ հանուկի ստացման դժվարության: Այս բոլորը բացասաբար են ազդում նմուշարկման ճշտության և որակի վրա: Հանուկի ելքը մեծացնելու համար այս կամ այն տեխնիկական միջոցների հիմնավորված ընտրություն կատարելիս պետք է հաշվի առնել ապարների դասակարգումը ըստ հանուկի ստացման: Բավարար հիմնավորված դասակարգման բացակայությունը հանգեցնում է ոչ արդյունավետ տեխնիկական միջոցների և հորատման տեխնոլոգիայի ընտրմանը: Դասակարգման հիմքում ընկած են երկու գործոններ:
1) Ապարների մեխանիկական քայքայումը լվացող հեղուկի և թռթռացող հորատարկի ազդեցության տակ,
2) ապարների լուծելիությունը:
Գոյություն ունեցող դասակարգումներից առավել ամբողջական և մանրամասն արտահայտում է Ս. Ա. Վոլկովի դասակարգումը (Աղյուսակ 5), համաձայն որի բոլոր ապարները դասակարգվում են 4 խմբի, որոնցից յուրաքանչյուրի համար անհրաժեշտ է ընտրել ավելի արդյունավետ հորատարկեր և տեխնոլոգիական ռեժիմներ: Որակյալ հանուկի ստացման մեծ բարդություններ են առաջանում չորրորդ խմբի ապարներում հորատելիս: Շատ դժվար է փափուկ և ամուր ապարների ենթաշերտերով խառնված ապարներում ստանալ հանուկի անհրաժեշտ ելք: Նման ապարներում հորատելիս փափուկ ենթաշերտերը լվացատարվում են, այդ իսկ պատճառով ստացվում է ոչ ներկայացուցչական հանուկ:
Iխումբ` մոնոլիտ, քիչ ճեղքավորված ապարներ, որոնք գործնականորեն չեն քայքայվում վերը նշված գործոնների ազդեցությունից: Այս խմբի ապարները կարելի է հորատել միասյունակային արկերով:
IIխումբ` հեշտ լուծվող ապարներ: Լվացող հեղուկի ծախսը պետք է սահմանափակել: Նպատակահարմար է հորատել երկսյունակային, էժեկտորային արկերով, իսկ հովացումը կատարել ներփչումով:
IIIխումբ` լվացող հեղուկի ազդեցությամբ հեշտ քայքայվող ապարներ: Կարելի է օգտագործել երկսյունակային խողովակներ և սահմնափակել լվացողհեղուկի ծախսը:
IVխումբ` հեշտքայքայվող ապարներ. ա) խիստ ճեղքավորված, բ) փոփոխվող՝ըստամրության, գ) սորուն և տղմային: Այս խմբի ապարներում հանուկի ստացումը ավելի բարդ է և յուրաքանչյուր ենթախմբի համար պահանջվում է օգտագործել հատուկ սյունակային հավաքածու և համապատասխան հորատման ռեժիմներ: Երաշխավորվում է օգտագործել երկսյունակային խողովակներ, լվացող հեղուկի նվազագույն քանակով, հովացումը կատարել ներփչումով:
Հանուկի թույլատրելի կորուստները հավասարաչափ մաշման դեպքում կախված են օգտակար հանածոյի հանքավայրի ծագումնաբանական տեսակից և օգտակար բաղադրիչի փոփոխվածության աստիճանից:
Կախված երկրաբանական հետազոտությունների բնույթից` ապարների և օգտակար հանածոի նմուշներին ներկայացվում են տարբեր պահանջներ: Օրինակ` երկրաբանահետախուզական հորատման ժամանակ ստացված հանուկի քանակը պետք է ունենա չխախտված կառուցվածք, չկեղտոտվի և պարունակի օգտակար բաղադրիչները՝ պինդ, հեղուկ, գազային: Երկրաբանահետախուզական հորատանցքների հորատման որակը առաջին հերթին որոշվում է ստացված հանուկից, որոնք համարվում են ստացվող տվյալների հիմք` երկրաբանական կտրվածքի, կառուցվածքի, օգտակար հանածոի քանակի և որակի, հանքային շերտի ձևի և չափերի մասին: Հանուկի նվազագույն թույլատրելի ելքը կարելի է որոշել բանաձևով, որը կախված է օգտակար հանածոն բնութագրող հատկություններից:
Հանուկանյութը մակերևույթ բարձրացրած և հանուկընդունիչ խողովակից հանված տարբեր աստիճանի մասնատվածապարն է:
Հանուկի հավաստիությունը հորատանցքի տվյալ միջակայքի նմուշից ստացված երկրաբանական տեղեկությունների համապատասխանությունն է իրական բնութագրերին:
Հանուկի որակը հորատվող ապարի չխախտված, չքայքայված կառուցվածքի և կազմության, ճեղքավորվածության և այլ երկրաբանական բնութագրերի պահպանվածության աստիճանն է:
Հանուկի նմուշահանման որակը բնութագրվում է հանուկի դուրս հանման ամբողջականությամբ և նրա մեջ կառուցվածքակազմվածքային առանձնահատկությունների պահպանմամբ:
Ընտրողական քերամաշելիության աստիճանը հանքային միներալին ընկնող հանուկի քերամաշված բաժինն է:
Հանուկի ներկայացուցչություն` հանուկանմուշի չափանիշների համապատասխանությունն է ներկայացված երկրաբանական պահանջներին: Հանուկի ներկայացուցչությունը հիմնականում կախված է հանուկի ելքի տոկոսից, որը որոշում են երեք եղանակով` գծային, ծավալային և զանգվածային:
Հայտնի է հանուկի ելքի որոշման երեք եղանակ` ըստ երկարության (գծային), զանգվածի և ծավալի: Առավել տարածված է առաջին եղանակը: ՈՒժեղ ճեղքավորված, հողմնահարված կամ քայքայված հանքամարմնի հորատման ընթացքում ստացվում են հանուկի կտորներ: Այս դեպքում օգտագործում են զանգվածային և ծավալային եղանակները: Այս եղանակները հարմար են ցրոնային հանքավայրերի և տարածության մեջ թույլ կորդինացվող հանքավայրերի հետախուզման ժամանակ: Սովորաբար հանուկի ելքն արտահայտում են տոկոսներով:
Հանուկի գծային ելքը, արտահայտված տոկոսներով, որոշվում է հետևյալ բանաձևով`
որտեղ -ն հանուկի սյան երկարությունն է (մ), -ն` հորատված միջակայքի երկարությունը (մ):
Հանուկի զանգվածային և ծավալային ելքը որոշվում են հետևյալ բանաձևերով`
որտեղ m-ը դուրս հանված հանուկի փաստացի զանգվածն է, -ն դուրս հանված զանգվածի խտությունն է, dh-ն հանուկի տրամագիծն է, Q-ն չափիչ անոթի ծավալն է, դմ3, q-ն ավելացրած ջրի ծավալն է, դմ3:
Կոնկրետ հանքավայրի համար հանուկի նվազագույն թույլատրելի տրամագիծը կարելի է որոշել հետևյալ բանաձևով՝
որտեղ Սթ- ն նմուշարկման թույլատրելի տեխնիկական սխալանքն է, հարաբերական միավոր, Գհ-ն` հանքայնացման հավասարաչափության գործակից, (հանքաքարում օգտակար բաղադրիչի միջին պարունակության հարաբերությունը առավելագույնին), Ը-ն ընտրողական քայքայման աստիճանը (տրորված հորատհանուկի չափաբաժինը, ինչ ընկնում է հանքանյութին):
6.3 Հանուկի ձևավորման գործընթացի վրա ազդող գործոնները
Հանուկի ձևավորման վրա ազդող հիմնական գործոններն են հորատվող ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները և հորատման տեխնիկական միջոցներն ու տեխնոլոգիան:
Հորատման գործընթացում հանուկի քայքայումը կարող է լինել տարաբնույթ և կախված է բազմաթիվ պատճառներից: Հանուկային նյութի առավել ինտենսիվ քայքայում տեղի է ունենում հորատման գործընթացում, սյունակային խողովակի ներսում հանուկի, ինքնասեպման, շփաքայքայմանև հորատալուծույթովլվացատարման ժամանակ, ինչպես նաև այն դեպքերում, երբ կոշտ սեպում չի կատարվում, և հանուկի սեպաձև մասնիկները, կազմելով սուր անկյուն սյունակային խողովակի առանցքի հետ, պարբերաբար ջարդվում և փշրվում են:
Հանուկային նյութի կորստին է բերում նաև ճեղքավորված հանուկի մասնիկների փոխադարձ քերամաշումը պտտվող և թրթռացող սյունակային խողովակում:
Բացի այդ, հանուկի ձևավորման վրա ազդում են երթի երկարությունը, հորատանցքում շլամի առկայությունը, հանուկի սեպման եղանակները և այլն:
Հանուկի ընտրողական քերամաշելիությունը բավականին տարածված է: Ոչ միատարր շերտադարսված ապարներում հորատելիս, հանուկի կտորների անջատումը արտաքին գործոնների ազդեցության տակ կամ հանուկի բաժանումը բնական ճեղքերով, որպես կանոն, տեղի է ունենում ոչ միատարր ապարների հպատեղերում` երակիկներով և թուլացված գոտիներով: Այս դեպքում սեպման և ծավալային ջարդոտման ժամանակ առաջին հերթին մաշվում է ավելի թույլ ֆրակցիան:
Ըստ ամրության հերթագայող ապարներում ինքնասեպման ժամանակ տեղի է ունենում հանուկի ավելի թույլ ֆրակցիայի ինտենսիվ ընտրողական քերամաշելիություն: Հանուկի ընդհանուր մաշումը տեղի է ունենում փափուկ ֆրակցիայի հաշվին, մինչև նրա լրիվ քայքայումը, որից հետո սկսում է քայքայվել ամուր ֆրակցիան:
Հանուկի քայքայման վրա որոշակի ազդեցություն է թողնում նաև ալմաստային թագագլխիկի աշխատանքի ջերմաստիճանային ռեժիմը հորատախորշում: Հաստատված է, որ ներփչումով ալմաստային հորատման ժամանակ, երբ օդի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 2200C (ջրով լվացման դեպքում հանուկի ջերմաստիճանը չի գերազանցում 250C), տեղի է ունենում հանուկի սկավառակում: Դրա շերտատումն է 5-10 մմ հաստությամբ սկավառակների, ինչը ևս վերջին հաշվով բերում է հանուկի կորստին:
Հանուկային նյութի պահպանման համար հատուկ նշանակություն ունի լվացման ռեժիմը: Հեղուկ ագենտի հոսքը իրեն դրսևորում է երկակի: Նախ նա քայքայող հիդրոդինամիկական ազդեցություն է գործում թույլ, լվացատարվող և լուծվող (կավավազ, ավազակավ, ավազ, թույլ քարածուխ, քարաղ) ապարների վրա` անմիջականորեն քայքայելով հորատհանուկը: Երկրորդ՝ լվացող ագենտի հոսքը, ուղիղ լվացման դեպքում սյունակային խողովակից դուրս է հանում մեխանիկական ազդեցությամբ քայքայված հորատհանուկի մասնիկները: Ընդ որում, առավել ինտենսիվորեն հեռացվում են թեթև մասնիկները, լուծվող և ցնդող բաղադրիչները, ինչը բերում է նմուշի կեղծ հարստացմանը ծանր և կայուն բաղադրիչներով:
Հանուկի ձևավորման, քայքայման և հանուկային նյութի կորստին նպաստող հայտնի գործոնները ստորաբաժանվում են երեք հիմնական խմբերի՝ երկրաբանական, տեխնիկական և տեխնոլոգիական (Աղյուսակ 6): Այս երեքը չեն ազդում իրարից անջատ, այլ դրանց բացասական ազդեցությունը հանուկի վրա ի հայտ է գալիս որոշակի փոխազդեցության դեպքում: Այսպես, նույն գործոնը, կախված այս կամ այն գործոնի առկայությունից կամ բացակայությունից, բացահայտում է իրեն տարբեր կերպ: Հենց այս հանգամանքի վրա է հիմնված հանուկի ելքի բարձրացման մեթոդիկան և տեխնոլոգիան:
Դիտարկենք հորատման գործընթացում հանուկի քայքայման տեխնոլոգիական գործոնները: Հանուկընդունիչ սյունակային խողովակի պտույտները հանգեցնում են հանուկի կտորների փոխադարձ մաշմանը, քանի որ սրանք ունեն տարբեր զանգվածներ և պտտվում են տարբեր անկյունային արագություններով: Այս երևույթը առավել ինտենսիվորեն է տեղի ունենում ոչ համասեռ և թույլ ապարներում: Հանուկի քայքայման վրա ազդում է նաև հորատարկի վիբրացիան:
Երկրաբանական գործոնները, որոնցից կախված են ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները և պահվածքը հորատման ժամանակ, դասակարգվում են ապարների ապարագրական կազմով, կառուցվածքով, ինչպես նաև ֆիզիկական վիճակով և շերտերի տեղադրման պայմաններով:
Երկրաբանական գործոններից են այն բնութագրերը, որոնք արտահայտում են ապարի կայունություն, երբ հորատման ժամանակ դրանց վրա ազդում է քայքայիչ ազդեցություն: Այդ գործոններից կարևորներն են ամրությունը և միատարրությունը (ճեղքավորվածության աստիճանը), միներալային կազմի միասեռությունը (կառուցվածքակազմվածքային առանձնահատկություն), անիզոտրոպությունը և միկրոկառուցվածքային բնութագրերը (շերտավորությունը և ըստ ամրության շերտերի հերթագայումը) և թերթայնության հարթությունների հանդիպման անկյունը հորատանցքի առանցքի հետ: Հանուկի ելքի վրա թվարկվածներից առավել մեծ ազդեցություն ունեն ըստ ամրության ապարների հերթագայումը, շեղաշերտությունը (հորատանցքի առանցքի նկատմամբ) և ճեղքավորությունը:
Տեխնիկական գործոնները կախված են այս կամ այն միջոցների կառուցվածքից և դրանց աշխատանքի պայմաններից:
Տեխնիկական գործոններից են այն երևույթներն ու գործընթացները, որոնք ի հայտ են գալիս հորատհանուկի ստացման տարբեր հարմարանքների կիրառման դեպքերում: Դրանք ամուր կապված են տեխնոլոգիական գործոնների հետ և ծառայում են չեզոքացնելու տեխնոլոգիական գործոնների բացասական ազդեցությունները:
Տեխնոլոգիական գործոնները տարբերակվում են քայքայված ապարների հեռացման մեթոդով, հորատանցք մղվող լուծույթի որակով և քանակով, հորատախորշի վիճակով: Բացի այդ, հանուկի ելքը և որակը կախված են այս կամ այն գործոնների ազդման տևողությունից, օրինակ` երթի տևողությունից, հորատման արագությունից և այլն:
Համալիր տեխնոլոգիական գործոնները, որոնք ենթարկվում են ղեկավարման և որոշիչ են հանուկապահպանման ռեժիմում, համարվում են երթային առաջանցման տևողությունը և հորատման ռեժիմի ռացիոնալ պարամետրերը, ինչն ապահովում է հորատախորշի ապարների արդյունավետ քայքայում և հորատանցքի առաջանցման բարձր արագություն:
Ռեժիմի պարամետրերի բարենպաստ զուգակցումն ապահովում է աշխատանքի բարձր արտադրողականություն: Բոլոր դեպքերում ռեժիմի պարամետրերը կախված են ապարների ֆիզիկամեխանիկական հատկություններից և ապարքայքայիչ գործիքի տեսակից:
Երթի նպատակահարմար երկարությունը կարելի է դիտել որպես հորատման ռեժիմի ևս մեկ պարամետր: Բոլոր դեպքերում նկատվում է ստացվող հանուկի քանակի և որակի նվազում` կախված երթի երկարությունից: Երթի նպարակահարմար երկարությունն ընտրում և հիմնավորում են` կախված հորատվող ապարների ֆիզիկամեխանիկական հատկություններից, հորատանցքի խորությունից, հորատման եղանակից և այլն:
Հորատախորշից և հորատանցքից շլամի հեռացման համար գոյություն ունեն մի քանի եղանակներ, որոնք կարելի է դասակարգել չորս հիմնական խմբերի` հիդրավլիկական, պնևմատիկական, մեխանիկական և համակցված: Հիդրավլիկական եղանակն ամենալայն տարածում ունեցող եղանակներից է և կարող է կիրառվել լուծույթի ներմղման տարբեր եղանակներով` ուղիղ, հակադարձ, մերձհորատախորշային (տեղային) և համակցված:
Լվացող հեղուկի հոսքի հիդրոդինամիկական ազդեցությունը որոշվում է հեղուկի ծախսով, ինչի մեծությունը, կախված հորատման եղանակից, տարբեր է: Լվացող հեղուկի նվազագույն տեսակարար ծախսը (թագագլխիկի տրամագծի միավորի վրա) նկատվում է ալմաստային հորատման ժամանակ, իսկ առավելագույնը՝ հիդրոհարվածային հորատման ժամանակ: Հիդրոդինամիկական ազդեցության բնույթը կախված է նաև լվացող լուծույթի տեսակից՝ մածուցիկ կավային լուծույթները առավել քայքայիչ ազդեցություն են թողնում շնորհիվ մեծ խտության և դրանց արտահոսքի մեծ հիդրավլիկական դիմադրությունների: Ենթահորատախորշային գոտում ճիշտ ընտրված լվացման սխեման և հատուկ տեխնիկական միջոցները հնարավորություն են տալիս խուսափել հորատհանուկի կորստից:
Որակյալ հանուկային նմուշարկման ապահովման համար առաջնային նշանակություն ունի հանուկի պոկող և պահող հարմարանքի ճիշտ ընտրությունը:
Հորատարկի և հանուկընդունիչ հարմարանքի տեսակը և կառուցվածքային առանձնահատկությունները կարող են ուժեղացնել հանուկի քայքայման և կորստի գործընթացները, ինչպես նաև ապահովել նրա պահպանվածությունը` չնայած գոյություն ունեցող այլ ոչ բարենպաստ բարենպաստ գործոնների առկայության:
Մոնոլիտ, թույլ ճեղքավորված ապարներում և օգտակար հանածոներում հորատելիս, երբ հանուկը ստացվում է չխախտված սյան տեսքով, հորատանցքի զենիթային անկյունը էական ազդեցություն չունի հանուկի ելքի վրա: Սակայն, թույլ, ըստ ամրության հերթագայվող, թերթային և ճեղքավորված ապարներում, երբ ապարը միատարր չէ ըստ ամրության և քայքայվում է թուլացած հատվածներով, հորատանցքի թեքման անկյունը կարող է էական ազդեցություն ունենալ հանուկի քայքայման վրա:
Ձևավորվող հանուկի քայքայման բնույթը կախված է ապարների ճեղքավորվածության աստիճանից: Եթե թույլ ճեղքավորված ապարներում հանուկը հիմնականում քայքայվում է հորատարկի վիբրացիայից, հարվածային բեռնվածություններից, ապա ինտենսիվ ճեղքավորված ապարներում, ձևավորվող հանուկի քայքայման հիմնական ձևը դրա ջարդոտվելն ու լվացատարվելն է: Թույլ ճեղքավորված և ճեղքավորված ապարներում հանուկի ձևավորման վրա էապես ազդում է թագագլխիկի և ճեղքերի հանդիպման անկյունը:
Խիստ ճեղքավորված ապարներում, երբ մասնիկների չափերը մոտավորապես 10 մմ են, հորատման ժամանակ կարող են տեղաշարժվել մեկը մյուսի նկատմամբ:
Այսպիսով, հանուկի ելքի վրա ազդող ապարի հատկություններն ի հայտ են գալիս որոշակի տեխնիկատեխնոլոգիական պայմաններում:
Հանուկաձևավորման պայմանների երկրաբանատեխնիկական բնութագրերի համար կիրառվում են ցուցանիշների հետևյալ համալիրները՝
- ճեղքավորվածության աստիճանի բնութագիր (ուժեղ, միջին, թույլ),
- հանուկի տեսակարար կտորտայնության ցուցանիշ (կտորների թիվը 1 մ երկարության վրա և կտորի միջին երկարության հարաբերությունը հանուկի տրամագծին),
- ապարի հորատելիության ցուցանիշներ (դինամիկ ամրության և աբրազիվության ընդհանրացված գործակից` ρմ ),
- կտրվածքում ապարների կառուցվածքակազմվածքային հատկանիշները (կապակցվածության, միասեռության բնութագրերը, փոփոխվող ենթաշերտերի դինամիկական ամրությունների Fդ հարաբերությունները):
Քանի որ հիմնական օգտակար հանածոները և ապարները իրենց էությամբ քիչ կայուն են, ապա հանուկի պահպանվածությունը ոչ միշտ է համապատասխանում անցած միջակայքի հետ, որի հետևանքով աղավաղվում են երկրաբանաարդյունաբերական պարամետրերը:
Հորատանցքի խորության մեծացման և հորատման արագացված ռեժիմներին անցնելիս զգալիորեն մեծանում է հորատարկի տատանումների ազդեցությունը հորատման գործընթացի, մասնավորապես հանուկի քայքայման վրա: Վիբրացիայից խուսափելու հիմնական եղանակը հորատարկի ստորին հատվածում հատուկ կենտրոնացուցիչների օգտագործումը և հորատարկի նվազագույն թույլատրելի բացակի ընտրումն է:
Վիբրացիայի փոքրացման համար հորատման խողովակների արտաքին մակերևույթը պատում են քսայուղերով, կամ հորատանցքի լվացումը կատարում են էմուլսիոն և պոլիմերային լուծույթներով:
Կազմակերպչական բնույթի գործոններից են հսկիչ-չափիչ սարքավորումները, հանուկ վերցնելու ռացիոնալ միջոցները և դրանց վիճակը, հորատանցքի նախագծային կառուցվածքը և նրա ճշտությունը, աշխատակազմի որակավորումը, հիմնական պահանջների կատարման հսկողությունը:
6.4 Հանուկի ելքի բարձրացման եղանակներն ու միջոցները
Հանուկի ելքի բարձրացման բոլոր եղանակներն ու միջոցները հիմնված են երեք հիմնական մոտեցումների վրա՝
1. հորատման գործընթացում վերացնել կամ սահմանափակել կողմնակի քայքայող ազդեցությունները,
2. հանուկընդունիչ հարմարանքում պահպանել քայքայված հանուկային նյութը,
3. հանուկի պահպանումը հորատման տեխնոլոգիական գործընթացի կողմնակի քայքայիչ ազդեցությունից:
Հանուկի ելքի բարձրացման որոշ եղանակներ իրենց մեջ ընդգրկում են տարբեր մոտեցումներ:
Հանուկի ելքի բարձրացման ամենապարզ տեխնոլոգիական հնարքը՝ երթային առաջանցման երկարության սահմանափակումն է: Սակայն այս եղանակը թանկ է, հատկապես խոր տարածում ունեցող հանքավայրերի հետախուզման ժամանակ և միշտ չէ որ շահավետ է:
Ժամանակակից տեխնոլոգիական պրակտիկայում առավել տարածված են այն եղանակները, որոնք հիմնված են քայքայված հանուկային նյութի պահպանման և ամբողջական հանուկաշլամային նմուշի ստացման վրա, ինչը պարունակում է նմուշարկվող միներալային նյութի բոլոր սկզբնական բաղադրիչները: Այսպիսի մոտեցումը տալիս է քիմիական նմուշարկման ավելի բարձր ճշգրտություն: Քայքայված նյութի պահպանմանը հասնում են հորատախորշում ստեղծելով մաքրող ագենտի տեղական հակադարձ շրջանառություն: Հակադարձ շրջանառության հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ մաքրող ագենտի ինտենսիվ հոսքը դեպի հորատախորշ տեղի է ունենում ոչ թե ձևավորված հանուկային նմուշի կողմից, այլ արտախողովակային տարածության կողմից: Կարգավորվելով (дросселируя) թագագլխիկի լվացման ուղիներում, այն կորցնում է հիդրոդինամիկական ճնշումը և հասնելով հանուկընդունիչ խողովակի ազատ տարածություն` արագությունն ընկնում է կրիտիկականից ցածր մակարդակի, ինչը համապատասխանում է հեղուկում ապարների մանր մասնիկների բնական նստեցման արագությանը: Այսպիսով, նյութական նմուշի բոլոր մասնիկները, անկախ քայքայման աստիճանից և չափերից, մնում են հանուկահավաքիչ հարմարանքներում:
Լվացող հեղուկի մերձհորատախորշային շրջանառություն կարելի է ստեղծել տարբեր եղանակներով, որոշ սխեմաներ ներկայացված են Նկ. 21-ում:
Հանուկի վերցման միջոցների հիմնական խնդիրն է հանուկի պահպանումը լվացող լուծույթի և հորատման գործիքի վիբրացիայի քայքայող ազդեցություններից, ինչպես նաև հանուկի հուսալի պոկման և գործիքի բարձրացման ժամանակ նրապահպանման ապահովումը:
Հանուկի պահպանվածության աստիճանը կախված է հանուկի վերցման համար հատուկ տեխնիկական միջոցների կառուցվածքային բնութագրերից և գործողության սկզբունքներից:
Հանուկի վերցման արդի տեխնիկական միջոցները ներառում են սյունակային արկերի բազմաթիվ սարքավորումներ և կառուցվածքներ, որոնք թույլ են տալիս ստանալ հանուկի կոնդիցիոն ելք, տարբեր լեռնաերկրաբանական պայմաններում:
Այդ միջոցներից որոշները գտել են լայնկիրառում, մյուսներն օգտագործում են հատուկ պայմաններում, իսկ որոշները լայն կիրառություն չեն գտել կառուցվածքի բարդության և մեծ չափերի պատճառով: Պետք է հաշվի առնել նաև, որ որքանմեծ է հանուկի պաշտպանվածության աստիճանը քայքայող գործոններից, այնքան բարդ է միջոցը: Այդ պատճառով դրանց օգտագործումը կլինի ռացիոնալ միայ նհատուկ պայմաններում:
Հանուկի վերցման տեխնիկական միջոցների ընտրությունը առաջին հերթին կախված է ապարի ձևից և նրա ֆիզիկամեխանիկական, կառուցվածքի և կազմության առանձնահատկություններից:
Հանուկի վերցման տեխնիկական միջոցների կառուցվածքային առանձնահատկության տեսակետից դրանց ընտրության վրա ազդեցություն են գործում հետևյալ հիմնական դրույթները,
- հանուկի պաշտպանվածությունը քայքայող գործոններից,
- սարքավորման և նրա շահագործման պարզությունը և հուսալիությունը,
- տվյալ միջոցներով հորատման տեխնիկատնտեսական ցուցանիշները:
Հանուկի պաշտպանվածության ապահովման տեխնիկական միջոցներից են երկսյունակային խողովակները (Նկ. 22):
Հանուկային նմուշարկման բարձր որակի ապահովման համար կարևոր նշանակություն ունեն հանուկապոկիչ հարմարանքները, ինչերն ապահովում են հանուկի պոկումը և պահումը բարձրացման ժամանակ: 23 նկարում պատկերված են երեք տեսակի հանուկապոկիչների կառուցվածքային սխեմաները:
6.5 Երկսյունակային խողովակներ
Հանուկի վերցման երկսյունակ խողովակները նախատեսված են բարդ լեռնատեխնիկական պայմաններում հանուկի ելքի մեծացման համար, որտեղ միասյունակ խողովակների օգտագործումը չի ապահովում հանուկի կոնդիցիոն ելք: Երկսյունակ խողովակները նախատեսված են հանուկի ելքի տոկոսը և երթային առաջանցումը մեծացնելու համար: Կառուցվածքային առանձնահատկությունը համարվում է ներքին սյունակային խողովակը, որը կարող է լինել պտտվող (ТДВ, ՏԴՎ) և չպտտվող (ТДВ ՏԴՆ): Առանցքային բեռնվածություն և պտուտաթվեր փոխանցվում է արտաքին խողովակով: Գոյություն ունեն տարբեր տեսակի երկսյունակ խողովակներ (ԴՏԱ-2; ՏԴՆ-4; ՏԴՆ-59-1; ՏԴՎ-59-1 և այլն) :
ՈՒղիղ լվացման չպտտվող ներքին հանուկընդունիչ խողովակով (Նկ. 24 ա) և պտտվող ներքին հանուկընդունիչ խողովակով (Նկ. 24բ), հատուկ տեխնիկական միջոցները պահպանում են հանուկը լվացող լուծույթի հոսքի ազդեցությունից:
Փխրուն ապարներում հորատման ժամանակ հանուկի որակը բարձրացնելու համար արտադրվում են եռասյունակ արկեր: Դրանց տարբերակիչ հատկությունն այն է, որ հանուկընդունիչ խողովակի մեջ տեղադրում են պոլիէթիլենային կամ պողպատյա ներդիր, որը հանուկը դուրս հանելու ժամանակ պահպանում է վնասվելուց: Հանուկընդունիչ խողովակը կարող է լինել նաև բացվող:
I տեսակի խողովակներ` նախատեսված են մոնոլիտ քիչ ճեղքավորված V-XII կարգի ապարների համար, միայն ջրով լվացում կատարելիս: Նշվում է հետևյալ կերպ` ՏԴՆ-59-1; ՏԴՎ-59-1 ( ТДВ –59–1; ТДВ –59-1 ):
II տեսակի խողովակներ` նախատեսված են ճեղքավորված, քիչ կայուն, VII-XII կարգի ապարների համար, ջրով և կավային հեղուկի լվացումով:
O տեսակի խողովակներ` նախատեսված են բարդ երկրաբանական պայմաններում, խիստ ջարդոտված և ըստ ամրության փոփոխվող, VII-XII կարգի ապարնեի համար, ջրով և կավային հեղուկի լվացումով: Լինում են միայն չպտտվող ներքին խողովակով: Այս տիպի խողովակների կառուցվածքը հնարավորություն է տալիս մերձհորախորշային հատվածում ստեղծել հակադարձ լվացում:
IV - տիպի խողովակներ` նախատեսված են հեշտ լվացվող, խիստ ճեղքավորված, քայքայված, V-X կարգի ապարներում, ջրով կամ կավային հեղուկով լվացում կատարելիս: Արտադրվում է մեկ տեսակաչափի` ТДН-76-4, չպտտվող ներքին խողովակով: Այս արկերով հորատելիս օգտագործում են հատուկ ալմաստային թագագլխիկներ և լայնիչներ:
УТ տեսակի խողովակներ` նախատեսված են քիչ ճեղքավորված, VII-XI կարգի ապարներում: Ի տարբերություն մյուս խողովակների` 1) մատրիցայի հաստությունը փոքրացված է 1.5-3մմ, որն ապահովում է մեծ մեխանիկական արագություն և ալմաստների քիչ ծախս, 2) փոքրացված է խողովակների միջև բացվածքը մինչև 1-1.5 մմ, որը թույլատրում է որպես լվացող հեղուկ օգտագործել միայն ջուր:
Բացի այս, տարբեր կազմակերպությունների կողմից մշակված են տարբեր տեսակի խողովակներ՝ նախատեսված կոնկրետ երկրաբանական պայմանների համար: Օրինակ` ածխի շերտերում հաջողությամբ կիրառվում են Донбас НИЛ -II; III էժեկտորային արկերը, համապիտանի սյունակային հավաքածուները:Донбас НИЛ-II-ի Նկ.25 ներքին խողովակը կարող է կատարել ուղղահայաց շարժում: Ամուր շերտին հանդիպելիս սեղմվում է ներքին խողովակը մինչև շփակցորդիչի միացումը, որից հետո պտտվում է նաև ներքին խողովակը: ДонбасНИЛ-III-ի ներքին խողովակը նման դեպքում կատարում է պտտա-վիբրացիոն հորատում: Վիբրացիան ստեղծվում է հոլովակային վիբրատորով:
Համապիտանի սյունակային հավաքածուն (универсальный колонковый набор, УКН) նախատեսված է հիդրոհարվածիչներով հորատման համար:
Արևմտյան երկրներում հանուկ վերցնելու համար հիմնական գործիքը երկսյունակ արկն է: Երկսյունակ արկերի կառուցվածքային առանձահատկություններն են, որոնք որոշում են դրանց կիրառման բնագավառը, խողովակների արտաքին և ներքին միացումների տիպը, դրանց պատերի հաստությունը, հանուկապոկիչի արտաքին և ներքին խողովակների միջև բացակը:
Համաչափ ճեղքավորվածությամբ կարծր ապարների հորատման համար առավել տարածված են G կարգի երկսյունակային արկերը, որոնց ներքին խողովակը արտաքին փոխանցիկի հետ ամրացվում է կոշտ և հորատման գործընթացում պտտվում է: Այդ խողովակների հանուկապոկիչը, որը կոնական մակերևույթով տեղադրված է թագագլխիկի օղակում, հորատման պրոցեսում պտտվում է, իսկ հանուկապոկիչի աշխատանքի գոտում մեկուսացված չէ լվացող հեղուկի ազդեցությունից:
Ինտենսիվ ճեղքավորված միջին կարծրության ապարներում, որոնցում օգտակար բաղադրիչը կարող է լվացվել լվացող հեղուկով, հորատելու համար կիրառվում են M և L կարգի չպտտվող ներքին խողովակով երկսյունակ արկեր, որը տեղակայված է առանցքակալային հանգույցում: Հանուկապոկիչը տեղադրված է ներքին խողովակի ստորին մասում` հատուկ իրանում: Հորատման պրոցեսում այն չի պտտվում և չի լվացվում լվացող հեղուկի հոսքով, ինչը բացառում է ճեղքերից օգտակար բաղադրիչի դուրս գալը: Ի տարբերություն M կարգի, L կարգում հանուկապոկիչի իրանը հորատախորշից բարձրացնելու ժամանակ արկը տեղաշարժվում է ներքև և հենվում թագագլխիկի շրջուսիկի վրա` նրան փոխանցելով հանուկը պոկելու ժամանակ առաջացող ուժը:
Ներքին խողովակից հանուկը հեռացնելու համար բավական է տեղաշարժել հանուկապոկիչի իրանը վերև, և հանուկը կազատվի: Այդ արկերում կիրառվում են սովորական հանուկապոկիչ օղակներ:
Փխրուն ապարներում հորատման ժամանակ հանուկի որակը բարձրացնելու համար արտադրվում են եռսյունակային արկեր:Հանուկ-ընդունիչ խողովակը կարող է լինել անջատվող: Փխրուն ապարներում հորատելու համար նախատեսված կրկնակի և եռակի խողովակներում հանուկապոկիչի իրանը նման է L տիպի արկերում կիրառվողին` ունի առանցքային տեղաշարժման հնարավորություն և բացառում է հանուկի վրա լվացող հեղուկի ազդեցությունը: Թագագլխիկներն ապահովում են կողաճակատային լվացում, ունեն երկարացված իրան և հաշվարկված են առանց լայնիչի աշխատելու համար:
Երկսյունակային արկերը, կախված երկրաբանա-տեխնիկական պայմաններից, կարող են ունենալ թագագլխիկի կողաճակատի տարբեր լայնություններ, ներքին և արտաքին խողովակների միջև բացակներ, որոնք որոշում են տարբեր որակի լվացող հեղուկների կիրառման հնարավորությունը, թագագլխիկի ներքին տրամագծի և հանուկընդունիչ խողովակի ներքին տրամագծի միջև բացակների չափերը: Աղյուսակ 8-ում բերված են երկսյունակ արկերին բնորոշ պարամետրերը, ինչպես ըստ DCDMA ստանդարտի, այնպես էլ առանձին ֆիրմաների կառուցվածքների:
TT տիպի շատ բարակ պատերով երկսյունակ արկերը պատրաստում են ամուր խողովակներից: Ներքին խողովակը միացված է առանցքակալային հանգույցին արագ անջատվող բայոնետային միացություններով: Հանուկը պոկվելու դեպքում հանուկապոկիչի իրանը իջնում է ներքև և հենվում է թագագլխիկի ելուստին, նրան փոխանցելով առանցքային բեռնվածությունը: Դա կանխում է բարակ ներքին խողովակի և առանցքակալի վնասվածքները: Հանուկապոկիչի իրանի և թագագլխիկի միջև բացակը, կախված հորատվող ապարների հատկություններից, կարգավորվում է ներդիրների օգնությամբ:
Խզման ժամանակ առանցքային բեռնվածությունն ընկնում է հենարանային առացքակալի վրա, որը տեղադրված է առացքակալային հանգույցի ստորին մասում: Հանուկընդունիչի խողովակի ներքին մակերևույթը ունի քրոմային ծածկույթ:
Արտաքին և ներքին խողովակների միջև բացակը թույլ է տալիս որպես լվացող հեղուկ օգտագործել ջուր և էմուլսիոն լուծույթներ: T և T2 տիպի երկսյունակ արկերը ավելի բարակ պատերով թագագլխիկներով թույլ են տալիս նվազեցնել ալմաստների ծախսը, մեծացնել հանուկի տրամագիծը, բարձր հորատման արագության դեպքում աշխատել ավելի փոքր առանցքային բեռնվածություններով: Արտաքին և ներքին խողովակների միջև բացակները թույլատրում են միայն փոքր մածուցիկությամբ լվացող հեղուկների օգտագործումը:
Փափուկ, փխրուն և կլանող ապարներում հորատելու համար երկսյունակ արկերը ունեն ավելի հաստ պատերով հանուկընդունիչ խողովակներ, խողովակների միջև մեծ բացակներ և թագագլխիկի կողաճակատի մեծ լայնություններ, թույլ է տալիս օգտագործել տարբեր խտության և մածուցիկության լվացող հեղուկներ, սեղմված օդ և իրականացնել կողաճակատի լվացում:
Սյունակային խողովակները կիրառում են սահմանափակ մասշտաբներով հանուկ վերցնելու համար: Նրանք կիրառվում են հորատնցքի հորատման ժամանակ, ինչպես նաև առանց հանուկի հորատման ժամանակ, հորատման խողովակաշարը հորատադրի հետ միացնելու ժամանակ ծառայում է որպես կենտրոնադրող կազմվածք:
6.6 Հանուկի դասավորումը և պահպանումը
Հանուկի ամբողջական ստացման, նրա հանման և ճիշտ դասավորման վրա պետք է մեծ ուշադրություն դարձնել: Յուրաքանչյուր երթից հետո սյունակային խողովակից հանած հանուկը ընդունվում է օպերատորի կողմից, լվացվում է շլամի մասնիկներից ու մաքրող ագենտից (եթե այդ չի խախտում հանուկի ամբողջականությունը) և դասավորվում հատուկ հանուկային արկղների մեջ, ինչն ապահովում է նրա պահպանումը տեղափոխման ժամանակ: Հանուկի արկղերը պատրաստվում են փայտից կամ այլ նյութերից՝ 10.5-0.60.1 չափերով:
Հանուկը երաշխավորվում է դասավորել ձախից աջ` առանձին կտորների միջև չթողնելով բացակ և խիստ համապատասխան հորատանցքի երկրաբանական կտրվածքին: Հանուկի մանր մասնիկները, որոնց ճշգրիտ դիրքը կտրվածքի հատվածում հստակ չէ, փաթաթում են պոլիէթիլենային կամ թղթե փաթեթների մեջ և տեղադրում են դասավորման հատվածի վերևի մասում: Քայքայված կամ սորուն հանուկի նմուշները լցվում են պոլիէթիլենային կամ գործվածքային (կտորից) պարկերի մեջ և հաջորդականությամբ տեղադրում հանուկային արկղների բաժանմունքներում: Ըստ հողմահարվող կամ տրոհվող ապարների, հանուկը պահպանվում է հատուկ պայմաններում, օգտագործելով պարաֆինապատում, հերմետիկացում պարկուճներում, թերմոստատներում և չեզոք գազի ծավալներում:
Յուրաքանչյուր երթին համապատասխանող հատվածի վերջում, ըստ որի բարձրացվել է հորատհանուկը, տեղադրվում է փայտե պիտակ, ինչն առանձնացնում է տարբեր երթերից ստացված հանուկը: Պիտակի վրա գրվում է հորատանցքի խորությունը տվյալ երթի ընթացքում և երթային առաջանցման չափը (մ-ով) մինչև 0.01 մ ճշտությամբ: Հանուկային արկղերը կիպ փակվում են կափարիչով և կափարիչի ու արկղի ճակատային մասի վրա չմաքրվող ներկով հստակ գրվում են հետևյալ տվյալները՝ տեղամասի և կազմակերպության անվանումը, հորատանցքի համարը, խորությունը (ից-մինչև) մետրերով, աշխատանքների իրականացման տարեթիվը: Հանուկով լցված արկղերը տեղափոխում են հանուկապահեստարան հանուկի մանրամասն երկրաբանական մշակման համար: Արկղը պետք է ապահովի հանուկի հուսալի պահպանումը և տեղափոխումը:
Այն դեպքում, երբ այս կամ այն պատճառով հանուկ չի ստացվում, հավաքում և որպես փաստացի նյութ օգտագործում են հորատման գործընթացում ստացված շլամը, որն իհարկե չի տալիս այն անհրաժեշտ տվյալները, որ կարող է տալ հանուկը: Ապարների 0.25-10 մմ չափերի մասնիկները, որոնք հեշտ են անջատվում լվացող հեղուկից, անվանում են շլամ: 0.25 մմ – ից փոքր մասնիկները երկար ժամանակ կախված են մնում լվացող հեղուկում, որը երբեմն անվանում են պղտորաջուր:
Շլամը, որպես նմուշարկման նյութ կարող է հավաքվել սյունակային հորատման գործընթացում, համատարած հորատախորշով հորատման ժամանակ, հորատանցքի փողի լայնացման դեպքում:
ՈՒղիղ լվացման ժամանակ ընթացքից վերցված սովորական շլամը կարող է դիտարկվել միայն որպես օժանդակ նյութ, ինչը ճշտում է հանուկային նմուշարկման տվյալները: Շլամի երկրորդական դերը պայմանավորված է ոչ ամբողջական ներկայացուցչականությամբ (հորատման ժամանակ ապարների կառուցվածքա-կազմվածքային հատկանիշների ոչնչացում), ինչպես նաև հորատման ժամանակ շլամի նյութական կազմի աղավաղմամբ՝ շլամի մասնիկների տարբերակում լվացող լուծույթի հոսքում ըստ խտության և չափերի, հոսքի դեպի վեր շարժման ժամանակ հորատանցքի պատերից մասնիկների ներգրավում:
Ելնելով վերը շարադրվածից` ներկայացուցչական շլամային նմուշները կարելի ստանա հիմնականում մերձհորատախորշային շրջանառության և մերձհորատախորշային շլամահավաքիչ հարմարանքների (բաց և փակ տեսակի շլամային խողովակներ, նկ. 26.27) կիրառման դեպքերում:
6.8 Հանուկ և շլամ վերցնելու եղանակները
Սյունակային հորատման ժամանակ հանուկը և շլամը վերցվում են տարբեր եղանակներով`
ա) հանուկի, շլամի և պղտորաջրի վերցնում լվացողհեղուկի հակադարձ ցիրկուլյացիայով, երբ ամբողջ հորատված նյութը տեղափոխվում է հորատման խողովակների ներսով,
բ) հանուկիև շլամի վերցնում հորատանցքում` սյունակային և շլամային խողովակներով: Այս դեպքում հանուկը և շլամը բարձրացնում են վերհորատարկի հետ,
գ) հանուկիև շլամի վերցնում հորատանցքում, իսկ մանր մասնիկների կորզում պղտորաջրից` մակերևույթում:
Ըստ ամրության փոփոխվող շերտերում հաճախ ամուր մասնիկները մանրացնում են ավելի փափուկ ապարները և օգտակար հանածոները: Լրիվ նմուշարկման հնարավորության բացակայությունը բերում է օգտակար հանածոների պաշարների պարունակության աղավաղումներ: Լրիվ նմուշարկման կատարման հնարավորությունը սահմանափակվում է: Կարելի է կատարել երբ`
ա) մինչ օգտակար հանածոն տեղադրված են մոնոլիտ, չճեղքավորված ապարներ,
բ) ամբողջ տեղամասը մինչև օգտակար հանածոն ամրակապված է,
գ) վերին անկայուն շերտերը ամրակապված են, իսկ ներքևում մոնոլիտ ապարներեն:
Բացի այս, ուղիղ լվացման դեպքում ստացվում են ոչ ստույգ տվյալներ, քանի որ լվացող հեղուկը վերբարձրացնալիս լվանալով պատերը հարստացվում է այլ ապարներով: Փոքր մասնիկները հավաքելու համար օգտագործում են տեխնիկական միջոցներ, որոնք աշխատում են զտման, մաղման, նստեցման, պարզման, կենտրոնախույս ուժերի գործողության եղանակներով:
Զտումը կատարվում է ջուտե պարկերի օգնությամբ, որը հագցնում են լուծույթահեռաց խողովակի ծայրին: Այս եղանակը այնքան էլ արդյունավետ չէ, որովհետև չի ապահովում մանր մասնիկների որսումը: Կարելի է օգտագործել ավելի խիտ կտորից պարկեր, սակայն դրանք շուտ են խցանվում և անհրաժեշտ է անընդհատ փոխել:
Շլամի մաղումը կարելի է կատարել ցանցերի համակարգի օգտագործումով: Արտադրողականությունը մեծացնելու համար օգտագործում են վիբրոցանցեր և վիբրոհոսքագծեր(виброконвейеры):
Նստեցման եղանակը կատարվում է որսիչ արկղի միջոցով: Արկղը պատրաստված է թիթեղային պողպատից, որի հատակը և կողերը ծակերով են: Արկղը տեղադրվում է ճոռի մեջ: Լվացող հեղուկը անցնելով որսիչով` մասնիկները մնում են արկղում: Անընդհատ նմուշ վերցնելու համար օգտագործում են երկու արկղ: Շլամը կարելի է վերցնել ճոռերից: Օգտագործում են նաև որսիչ ճոռեր: Կազմված են միջնորմների համակարգից և տեղադրվում են շատ փոքր թեքման անկյունով, որպեսզի հեղուկի հոսքի արագությունը շատ փոքր լինի: Շլամի մասնիկները պարզազտվում են ճոռի բաժիններում: Թողնելով հեղուկը` չորացնում են նստած շլամը և հավաքում:
Հիդրոցիկլոնները նախատեսված են շատ մանր մասնիկները որսալու համար, որի աշխատանքը հիմնված է կենտրոնախույս ուժերի ազդեցության վրա: Հեղուկը անցնելով խողովակով` ստանում է պտտական շարժում, և մասնիկները կենտրոնախույս ուժերի ազդեցության տակ սեղմվում են հիդրոցիկլոնի պատերին, իսկ ծանրության ուժի տակ իջնում ներքև: Մաքրված հեղուկը հեռանում է վերևում գտնվող խողովակից:
Շլամիցնմուշվերցնելուհամարնախօրոքպետքէհորատանցքընախապատրաստել: Անհրաժեշտէլավլվանալհորատանցքը, մաքրել
շրջանառու համակարգը, փոխել ամբողջ լվացող հեղուկը, համոզվել որ գոյություն չունի հեղուկի կորուստ (եթե անհրաժեշտ է կատարել տամպոնացում): Շլամի փոքր մասնիկների կորզումը ավելի արդյունավետ է, երբ հորատումը կատարվում է ջրով: Կավային լուծույթով հորատելիս մասնիկները կպչում են հորատանցքի պատերին,խողովակներին և երկար ժամանակ մնում են կախված վիճակում: Այս պատճառով չի թույլատրվում օգտագործել խողովակների քսայուղեր:
7.0 Վթարներ և բարդություններ
Հորատանցքի հորատումը աշխատատար գործընթաց է, որի ժամանակ երբեմն կարող են առաջանալ վթարներ և բարդություններ: Սրանք բերում են հորատման արտադրողականության իջեցմանը, հորատման աշխատանքների ինքարժեքի մեծացմանը, իսկ հաճախ նույնիսկ հետագա աշխատանքների դադարեցմանը և հորատանցքի փակմանը:
Վթարների վերացման վրա ծախսված ժամանակը համարում են աշխատադադարի հատուկ ձև: Բարդությունների վերացման վրա ծախսված ժամանակը համարվում է օժանդակ աշխատանք:
Վթարների վերացումը հորատման գործընթացի ամենաբարդ և ամենադժվար աշխատանքներից է: Ցանկացած վթար ավելի հեշտ է կանխել, քան վերացնել: Որպեսզի ճիշտ կատարվեն վթարի կանխման և վերացման բոլոր աշխատանքները, անհրաժեշտ է հստակ պատկերացում ունենալ վթարների դասակարգման, առաջացման պատճառների և բնորոշ առանձնահատկությունների մասին: Այս պատճառով «վթար» և «բարդություն» հասկացությունների որոշակիացումը և ճշգրտումը ունի խիստ գործնական նշանակություն:
Վթար է կոչվում հորատանցքում գտնվող հորատման գործիքների, սարքերի, շրջապահ խողովակաշարի և այլ առարկաների նորմալ վիճակի չնախատեսված խախտումները, որոնք առաջացնում են տեխնոլոգիական գործընթացի դադարեցում, իսկ վերացման համար` պահանջում հատուկ աշխատանքներ:
Վթարի սկիզբը համարվում է նրա առաջացման պահը և ոչ թե նրա հայտնաբերման ժամանակը, քանի որ շատ հաճախ դրանք չեն համընկնում աշխատակազմի անուշադրության և հսկիչ-չափիչ սարքավորումների բացակայության պատճառով: Վթարի ավարտը տեխնոլոգիական նորմալ գործընթացի շարունակության վերականգնումն է:
Բարդություն է կոչվում հորատանցքի նորմալ վիճակի խախտումը, որն ուղեկցվում է հորատման դժվարացամբ կամ լրիվ դադարեցմամբ: Բարդությունների ժամանակ հորատման արագությունն ընկնում է և նրա վերականգնման համար պահանջվում են հատուկ աշխատանքներ՝ վերահորատում, տամպոնացում, ցեմենտացում և այլն: Բարդությունների առաջացման պատճառները հիմնականում երկրաբանական են (անոմալ ճնշմամբ և ջերմությամբ շերտեր, ջրատար հորիզոններ և այլն) և միայն որոշ դեպքերում` երկրաբանատեխնիկական:
Մեծամասամբ բարդություններից հետո ծագում են վթարներ: Բարդությունները կարող են վթարների պատճառ հանդիսանալ, եթե հորատանցքի նախագծման ժամանակ չնախատեսվեն արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ:
7.1 Վթարների առաջացման պատճառները և դասակարգումը
Վթարների առաջացման պատճառները կարելի է բաժանել երկու խմբի՝ սուբյեկտիվ, երբ վթարը տեղի է ունենում աշխատակազմի մեղքով, և օբյեկտիվ, երբ կախված չէ աշխատակազմի գործողություններից: Սուբյեկտիվ պատճառները կարող են լինել՝
ա) գիտակցված, երբ անտեսվում են վթարների կանխարգելման ընդունված միջոցառումները,
բ) աշխատակազմի անփորձությունից և ցածր որակավորումից,
գ) աշխատանքի ցածր կարգապահությունից:
Օբյեկտիվ պատճառները լինում են`
ա) երկրաբանական (սորուն, փլզվող, ուռչող ապարներ, տղմահողեր (плывун), խոռոչներ, կլանման հորիզոններ, ջրագազաերևակումներ և այլն),
բ) տեխնիկական (հորատման սարքավորման և գործիքների անսարքություն, կոտրվածք, ցածր որակ և ամրություն, կառուցվածքային թերություն, անթույլատրելի մաշում, էներգետիկական վատ բնութագրեր և այլն),
գ) տեխնոլոգիական (հորատման ռեժիմի պարամետրերի խախտում, լվացող հեղուկի, տամպոնաժային խառնուրդի և ցեմենտային լուծույթի բաղադրամասերի և բնութագրերի սխալ ընտրություն, հորատման, ամրակապման, տամպոնացման և ցեմենտացման տեխնոլոգիայի խախտում և այլն),
դ) կազմակերպչական (վթարների կանխարգելման ընդունված միջոցառումների անտեսում, հորատման սարքավորումների հաճախակի պարապուրդներ և դադարներ, աշխատանքի ցածր կարգապահություն, սպասարկող անձնակազմի անբավարար որակավորում, դիսպետչերական ծառայության անկատարելիություն և այլն):
Փորձերը ցույց են տվել, որ վթարների 15-18 %-ը կրում են սուբյեկտիվ բնույթ: Այս պատճառով անհրաժեշտություն է առաջանում հորատողների և նրանց օգնականների ավելի լավ ուսուցանում, որակավորման անընդհատ բարձրացում, աշխատանքային կարգապահության բարձրացում, մատակարարման հստակ կազմակերպում:
Հորատման ժամանակ վթարները հիմնականում առաջանում են`
ա) հանկարծակի և անսպասելի բարդություններից, օրինակ` պատերի փլզումից, խոշոր տեկտոնական ճեղքերի կամ դատարկությունների առկայությունից,
բ) սարքավորումների, տեխնոլոգիական գործիքների` առավելապես հորատարկի ջարդվելուց, որը տեղի է ունենում աշխատակազմի անուշադրության հետևանքով:
Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է ամեն անգամ ստուգել, ինչպես ամբողջ հորատարկի, այնպես էլ նրա առանձին մասերի՝ սյունակային, հորատման խողովակների և թագագլխիկի վիճակը:
Հորատման սարքավորումների ու գործիքի հետ կատարվող վթարները կապված են հորատման, սյունակային և շրջապահ խողովակների, ԱԳ-ի բանող ծայրի և վերամբարձ ճոպանի հետ:
Բացի այդ, վթարներ են կոչվում նաև հորատախորշը պատահական իրեր ընկնելու դեպքերը:
Վթարների վերացումը բարդանում է նրանով, որ հնարավոր չէ տեսնել ստեղծված իրավիճակը: Այս պատճառով մեծ ուշադրություն պետք է դարձնել վթարների կանխմանը (հեշտ է կանխել, քան վերացնել):
Հորատումը անընդհատ գործընթաց է, իսկ տարբեր բնույթի պարապուրդները բարդացնում են հորատանցքի վիճակը: Այս պատճառով անհրաժեշտ է հստակ կազմակերպել հորատման աշխատանքները:
Վթարներ կարող են առաջանալ նաև մակերևութային սարքավորումների անսարքությունից: Այս պատճառով այն պետք է միշտ պահել սարքին վիճակում:
Ըստ հորատանցքում գտնվող շրջապահ խողովակաշարի, հո-րատման գործիքի, սարքավորումների և այլ առարկաների խախտման բնույթի, վթարները կարելի է ստորաբաժանել 4 հիմնական խմբի`
1. խողովակների և ապարքայքայիչ գործիքների խզում (обрыв),
2. խողովակների և ապարքայքայիչ գործիքների բռնում (прихват),
3. ապարքայքայիչ գործիքների խարում (прижог),
4. խողովակների և ապարքայքայիչ գործիքների ետպարուրակում,
5. օտար առարկաների, հորատարկի կամ խողովակների անկում հորատանցք,
6. յուրահատուկ վթարներ` հիդրո և պնևմոհարվածիչների, տուրբոհորատների հետ կապված վթարներ, հորատանցքում երկրաֆիզիկական ուսումնասիրությունների կատարման ժամանակ առաջացած վթարներ (մալուխի և երկրաֆիզիկական սարքավորումների (թեքաչափ, խոռոչաչափ և այլն) բռնումը և անկումը), հանուկի հիդրոտրանսպորտային արկերով հորատելիս հաճախ տեղի ունեցող ներքին հանուկընդինչի ապահերմետիկացում և թագագլխիկում հանուկի սեպում և այլն:
Կախված օգտագործվող գործիքից, վթարներն ըստ բնույթի բաժանվում են բազմաթիվ ենթախմբերի` հորատման խողովակների խզում, միացությունների խզում, սյունակային խողովակների խզում, շրջապահ խողովակների խզում, ապարքայքայիչ գործիքի խզում և այլն: Խզման արտաքին տեսքը կարող է լինել ուղիղ, սեպաձև, պարուրաձև, պտուտակաձև: Հորատագործիքի բռնումները նույնպես բազմազան են՝ հորատման խողովակների բռնում, միացությունների բռնում, սյունակային խողովակների բռնում, ապարքայքայիչ գործիքի բռնում և այլն: Բռնումները կարող են կախված լինել շլամի առկայությունից, ապարների բնույթից, կավային կեղևի որակից, հորատանցք ընկած օտար առարկաներից, կոտորակից, կոտրված կցորդիչների և ագույցների մասերից: Ըստ բռնման ձևի լինում են՝ վերին, կողային և ամբողջական:
Մյուս խմբերի վթարները այնքան էլ բազմազան չեն և մասամբ համանման են վերը նշվածներն:
Բացի վերը նշված պատճառներից, կան բազմաթիվ անուղղակի գործոններ, որոնք մեծացնում կամ փոքրացնում են վթարների հավանականությունը (հորատման եղանակը, հորատման արագությունը, հորատանցքի կառուցվածքը և խորությունը, թեքման ինտենսիվությունը, մեքենայացման և ավտոմատացման աստիճանը, հսկիչ-չափիչ սարքավորումների առկայությունը և այլն):
7.2 Վթարների կանխարգելումը
Վթարները կարելի է կանխարգելել դրանց առաջ բերող պատճառների դիմակայմամբ, պրոֆիլակտիկ միջոցառումների ներդրմամբ, հորատման սարքավորումների և գործիքների կատարելագործմամբ, հորատման տեխնոլոգիայի լավարկմամբ (օպտիմալացում), ինչպես նաև վթարային գործիքների և վթարների վերացման մեթոդների կատարելագործմամբ:
Վթարների ու բարդությունների կանխման պրոֆիլակտիկ միջոցառումների իրականացման պատասխանատվությունը և ընդհանուր ղեկավարումը դրվում է երկրաբանահետախուզական կազմակերպության գլխավոր ճարտարագետի վրա, որը վեց ամիսը մեկ պարտավոր է անցկացնել արտադրատեխնիկական խորհրդատվություն: Երկրաբանական պատճառները գործնականում հնարավոր չէ վերացնել, սակայն պարբերաբար ուսումնասիրելով և վերլուծելով` կարելի է նվազագույնին հասցնել դրանց ազդեցությունը, մշակելով և ներդնելով տեխնիկական միջոցների և տեխնոլոգիական միջոցառումների համալիրներ:
7.3 Նախազգուշական միջոցառումներ
1. Հորատման խողովակների վթարներից հնարավոր է խուսափել` կիրառելով հետևյալ միջոցառումները.
· կատարել հորատման խողովակների աշխատանքի ճիշտ հաշվարկ,
· նոր ստացաված հորատման խողովակները, ԾՀԽ-ները և դրանց միացությունները ենթարկվում են ընտրովի արատանշման (դեֆեկտոսկոպիա),
· հորատման խողովակաշարում օգտագործել միևնույն որակի խողովակներ,
· հորատման խողովակների դիրքը հավաքածուում պետք է փոփոխվի ժամանակին և յուրաքանչյուր հավաքածուի համար, առանձին անձնագրերում, հաշվի առնվի դրանց աշխատաժամերը,
· պարբերաբար կատարել հորատման խողովակների մաշվածության չափումներ և դեֆեկտոսկոպիա: Ժամանակին փոխել այն տարրերը, որոնք հասել են սահմանային մաշվածության, չօգտագործել այնպիսի խողովակներ, որոնց պատերը մաշված են 1մմ-ից ավելի,
· հաճախակի ստուգել խողովակների պարուրակների վիճակը և վնասվածները հանել օգտագործումից
· խողովակաշարը հավաքելիս պահպանել թույլատրելի երաշ-խավորվող ոլորող մոմենտը, իսկ պարուրակային միացումները պատել հատուկ քսուքներով,
· հորատման ժամանակ ԱԳ-ի վրա ավելորդ ճնշում չգործադրել,
· հորատման խողովակների տրամագծերն ընտրել հորատանցքի տրամագծին մոտ, հատկապես ալմաստային հորատման ժամանակ,
· հորատման խողովակաշարի աշխատանքի պայմանների բարելավման համար օգտագործել ԾՀԽ-ներ,
· շփման ուժերը փոքրացնելու համար օգտագործել հատուկ քսուքներ և էմուլսիաներ,
· խողովակների խզումը կանխելու համար օգտագործել հսկիչ-չափիչ սարքավորումներ, ոլորող մոմենտի սահմանափակիչ, շարժիչի ավտոմատ անջատիչ,
· հորատման խողովակների անկումից խուսափելու համար ԻԲԱ-ի սարքավորումները պետք է պահել սարքին վիճակում,
· չթույլատրել իջեցվող խողովակաշարի կտրուկ արգելակում,
· հորատանցքից դուրս հանվող մոմերը տեղադրել յուղային վաննաներով մոմակալի վրա,
· պահպանել խողովակների տեղափոխման, բեռնման և բեռնաթափման կանոնները,
· ԹՀԽ-ները, ՀՀԱ-ները, շահագործել համաձայն հատուկ հրահանգների,
· պարբերաբար ճնշափորձարկել հորատման շարասյունը ջրով, (6ՄՊա ճնշման տակ):
2. Շրջապահ խողովակների հետ կապված վթարները կարելի է կանխել` կիրառելով հետևյալ միջոցառումները.
· շաբլոնով ստուգել խողովակների և պարուրակների տրամագծերը,
· խողովակները իջեցնել, որքան հնարավոր է արագ:
3. Սյունակային խողովակների և ապարքայքայիչ գործիքների խզումների հետևանքով առաջացող վթարները կարելի է կանխել հետևյալ միջոցառումներով.
· սյունակային արկի հավաքման ժամանակ պետք է ստուգել պարուրակների վիճակը, մեխանիկական վնասվածքների առկայությունը և մաշվածության աստիճանը,
· ապարքայքայիչ գործիքը չպետք է ունենա` ճեղքեր, լվացման խոր կանալներ, մատրիցայի կամ իրանի վրա քայքայման հետքեր, կարծրհամաձուլվածքային կտրիչները պետք է տեղադրված լինեն ամուր և ճիշտ,
· հոլովակային հորատադրերում պետք է ստուգել եռակցման կարերի, կցորդիչային պարուրակների վիճակը, հոլովակների նորմալ պտտումը և դրանց լյուֆտը (խաղացք): Լյուֆտի առավելագույն մեծությունը առանցքի ուղղությամբ չպետք է գերազանցի 0,7մմ-ին, իսկ շառավիղային ուղղությամբ 0.2 մմ-ին,
· հիդրոմանիտորային հորատադրերի կիրառման ժամանակ ստուգվում են փողրակների(насадка)վիճակը և դրանց ամրացման հուսալիությունը,
· կարծր համաձուլվածքային թագագլխիկների և հորատադրերի մաշվածությունը, ըստ արտաքին տրամագծի, չպետք է գերազանցի 1.5 մմ-ին, ալմաստային թագագլխիկներինը 0.5 մմ-ին,
· հորատարկի կազմի մեջ պետք է օգտագործել կայունարար փոխանցիկ և տրամաչափային լայնիչ (калибратор)
· խուսափել ապարքայքայիչ գործիքների հարվածներից աստիճանների և հորատախորշի վրա,
· հորատանցքի փողը պետք է մշակել, որպեսզի վերացվի նախորդ երթից առաջացած տրամագծի փոփոխությունը,
· հորատախորշը պետք է մաքրել ապարների կտորտուկներից և մետաղի մասնիկներից,
· երթից առաջ թագագլխիկը պետք է զելել (приработывать) 10-15 րոպե:
7.4 Նախազգուշացում հորատարկի բռնումներից
Հորատարկի բռնումները կապված են տվյալ երկրաբանական պայմաններում փլզումների, թափումների և ապարների ուռչման հետ, որոնցից հնարավոր է խուսափել` կիրառելով հետևյալ միջոցառումները.
· հորատումը կատարել առանց հանգստյան օրերի,
· լվացումը ընդհատելու դեպքում գործիքը 4-6 մ վեր բարձրացնել հորատախորշից,
· հորատման գործիքը հորատանցք իջեցնելիս լվացումն սկսել` 2-3 մ հորատախորշին չհասած,
· հորատման խողովակաշարը նոր խողովակներով չերկարացնել, երբ հորատախորշում կա մեծ քանակությամբ շլամ:
· հորատանցքը մաքրելու համար օտագործել համապատասխան պարամետրերով և բարձր որակի հորատման լուծույթ,
· հետևել պոմպի արտադրողականությանը,
· հորատանցքում պետք է պահպանել հաստատուն հիդրոստատիկ ճնշում,
· հանկարծակի և ամբողջական կլանումների դեպքում անհրաժեշտ է հորատարկը անհապաղ բարձրացնել մակերևույթ, քանի որ հնարավոր են թույլ կայունության ապարների փլզումներ,
· հորատարկի արագ բարձրացում և իջեցումը կարող է առաջացնել հիդրոդինամիկ հավասարակշռության խախտում` առաջ բերելով կլանումներ և թափումներ,
· ԻԲԱ-ն իրականացնել համեմատաբար ցածր արագություններով,
· հորատարկի բռնումներից խուսափելու կամ մեղմելու նպատակով կապված ճնշման անկումների և կավային կեղևի կպչելիության (липкость) հետ, անհրաժեշտ է օգտագործել ձևավոր ԾՀԽ-ներ (քառակուսային, պարուրաձև)` միաժամանակ օգտագործելով ոչ մեծ խտության քսանյութեր,
· ճոռագոյացումից խուսափելու համար պետք է աշխատել հորատման ռեժիմի լավարկված պարամետրերով: Գոյացած ճոռերից ազատվելու համար կարելի է այդ հատվածը ամրակապել շրջապահ խողովակներով, լայնացնել տրամագիծը մինչև պահանջվող չափերը կամ լիկվիդացնել տորպեդահարումով,
· ուղղորդված հորատանցքերում (կորության շառավիղը >150 մ-ից) հորատարկի հավաքակազմից բացառել ԾՀԽ-ները, կենտրոնացուցիչները, սահմանափակել թեքման ինտենսիվությունը,
· մետաղական մասնիկներով հորատարկի բռնումները բացառելու համար տվյալ հատվածը պետք է վերահորատել հատուկ ֆրեզներով (այլ ոչ կարծրհամաձուլվածքային թագագլխիկներով), որոնք տալիս են ավելի բարակ տաշեղներ (стружка), որոնք հեշտությամբ հեռանում են լվացող լուծույթի օգնությամբ,
· թագագլխիկի խարումից խուսափելու համար պետք է պարբերաբար հետևել լվացող լուծույթի որակին, կատարել հորատման շարասյան ճնշափորձարկում: Հատկապես ալմաստային հորատման ժամանակ պետք է ուշադիր լինել շարասյան պարուրակային միացությունների հերմետիկությանը:
7.5 Նախազգուշացում հորատարկի և օտար առարկաների անկումից հորատանցք
Խուսափելու համար պետք է պահպանել հետևյալ կանոնները.
· կարապիկի արգելակման լծակները պետք է ունենան սարքին վիճակում գտնվող սևեռակիչ հարմարանքներ,
· անհրաժեշտ է ամեն օր հսկել արգելակման ժապավենների և կոճղակների կարգավորման չափը, չթույլատրել, որ դրանց մեջ թափանցեն ջրեր, լուծույթներ, քսուքներ, նավթամթերքներ,
· բոլոր դեպքերում ԻԲԱ-ի ժամանակ կարապիկի թմբուկի վրա պետք է թողնվի ճոպանի առնվազն երեք փաթույթ, ճոպանը պետք է բավարարի շահագործման պահանջներին, անընդհատ հսկվի և պարբերաբար ենթարկվի արատադիտման,
· էլևատորներն անհրաժեշտ է զինել հարմարանքներով, որոնք կբացառեն դրանց ինքնակամ բացվելը,
· տակդիր եղանների նստվածքային բնիկի մաշվածությունը չպետք է գերազանցի 2-5 մմ-ը,
· հորաբերանը հորատման ժամանակ և հատկապես հորատարկի բարձրացումից հետո անհրաժեշտ է ծածկել հատուկ հարմարանքներով:
7.6 Վթարների վերացման գործիքներ
Վթարային գործիքները, անկախ աշխատանքների բնույթից, միշտ պետք է լինեն հորատման վայրում:
Վթարները վերացնելու հիմնական գործիքներն են.
ա) ամբարձիչ: Շրջապահ խողովակները հանելու, ինչպես նաև ուժեղ բռնված գործիքները հանելիս օգտագործում են ամբարձիչ (домкрат) :Լինում են պարուրակային և հիդրավլիկական, սակայն լայն տարածում ունեն վերջինները, որոնք ավելի հուսալի են և հնարավորություն են տալիս հսկել խողովակների ձգվածությունը: Խորհուրդ է տրվում ամբարձիչներն օգտագործել այն դեպքերում, երբ բռնման ուժը ցածր է խողովակների թույլատրելի բեռնվածքից:
բ) վիբրատորներ: Բռնումները ավելի արագ վերացվում են, երբ օգտագործում են վիբրատորներ: Ոչ խորը հորատանցքերում օգտագործում են մակերևութային վիբրատորներ և վիբրամուրճեր, իսկ խորը հորատանցքերում` խորշային: Խորշային վիբրատորները լինում են մեխանիկական և հիդրավլիկական: Առավել լավ արդյունք են տալիս հիդրավլիկական վիբրատորները:
գ) ներպարուրակահան (մետչիկ, Նկ. 27,28) օգտագործում են հորատման, սյունակային և շրջապահ խողովակներ բռնելու համար, այդ պատճառով մետչիկների չափերը լինում են տարբեր` կախված օգտագործման նպատակից: ՈՒնեն կոնական մակերես, որի վրա արված է աջ կամ ձախ պարուրակ և երկայնական ակոս, այնպես որ ստեղծում է կտրող եզր պտտման ուղղությամբ: Ակոսները ծառայում են տաշեղների հեռացման համար: Հորատման խողովակները բռնելու համար մետչիկներն ունենում են ուղղորդ ձագար:
դ) որսիչ զանգ, (Նկ.29) օգտագործում են խողովակներ կամ ոչ մեծ չափերի այլ գործիքներ բռնելու և հանելու համար: Ներքին կոնական մակերևույթին արված է աջ կամ ձախ պարուրակ և երկայնական ակոսներ: Մեծ տրամագծով հորատանցք իջեցնելիս միացվում է ուղղորդ ձագար:
ե) որսիչ կեռ, օգտագործվում է հորատանցքում մնացած խողովակի թեքված ծայրը հորատանցքի կենտրոն բերելու համար:
զ) սարդ (Նկ. 29), օգտագործվում է հորախորշը պատահաբար ընկած մանր գործիքներ բռնելու և բարձրացնելու համար: Դա սովորական խողովակ է, որի մի ծայրի վրա երկայնական ուղղությամբ արված են 10-15 սմ երկարությամբ ատամներ: Գործիքը հորատախորշ հասնելուց հետո ճնշում գործադրելու հետևանքով սարդի ճանկերը փակվում են` բռնելով հանման ենթակա առարկան:
է) հարվածող թակը թուջից պատրաստված 50կգ քաշով գլան է: Օգտագործում են, երբ հորատագործիքը բռնված է հորատանցքի մեջ: Խողովակի վերևի ծայրը հագցնում են թակի անցքի մեջ, ապա ճոպանի ծայրը կապելով թակի շղթայից` սկսում են հարվածել դեպի վեր:
ը) դրոշմը (կնիք, печать), օգտագործվում է` վթարված առարկայի վիճակը և դիրքը պարզելու համար: Կնիքի արտաքին մակերևույթը մածուցիկ է: Կնիքը հորատանցք է իջեցվում շատ դանդաղ և երբ հպվում է վթարված առարկային, անմիջապես բարձրացնում են վերև և դրոշմված հետքով որոշում առարկայի դիրքը:
թ) հիդրավլիկական ինքնաանջատվող խողովակաորսիչ(Նկ. 31): Զանգերը և մետչիկները համարվում են չանջատվող գործիքներ: Եթե գործիքը խողովակին միացված է և մեծ ուժ գործադրելով հնարավոր չէ խողովակները դուրս հանել,ապա օգտագործում են անջատվող խողովակաորսիչներ, որոնցից առավել լայն տարածված են հիդրավլիկական խողովակաորսիչները (ТГ):
ժ) հիդրավլիկ խողովակահատով(Նկ. 32), կտրում են շրջապահ խողովակները և հորատանցքից հանում մաս-մաս:
ի) որսիչ օվերշոտ (Նկ. 33): Եթե խզված գործիքը չի բռնվում, ապա օգտագործում են որսիչ օվերշոտներ (овершот), որոնք բռնում են կցորդիչից կամ ագույցից:
լ) ֆրեզ(Նկ. 34) , նախատեսված են խողովակները ֆրեզելու համար: Երբ խողավակի բռնումը այնքան ուժեղ է, որ հնարավոր չէ դուրս հանել, ապա նպատակահարմար է (հատկապես երբ խողովակը կարճ է) խողովակը ֆրեզել` վերածելով մանր տաշեղների: Շրջապահ խողովակների սեղմված մասերը տրամաչափելու(калибровка) համար օգտագործում են կոնական ֆրեզներ:
խ)մագնիսական ծուղակ(Նկ. 35), նախատեսված է հորատա-խորշում գտնվողերկաթե փոքր առարկաներ որսալու և մակերևույթ բարձրացնելու համար: Ապամագնիսացումից խուսափելու համար պետք է հեռու լինի ջերմությունից և էլեկտրական դաշտից:
Երբ այս գործիքներով չի հաջողվում ազատել բռնված գործիքը, կատարում են հետևյալը` ձախ պարուրակներով խողովակների օգնությամբ անջատում և բարձրացնում են բոլոր խողովակները, ապա հորատանցք են իջեցնում սյունակային մեկ այլ խողովակ, կարծր համաձուլվածքային թագագլխիկով, որով աստիճանաբար կտրվում և դուրս է հանում փոխանցիկը, անհրաժեշտության դեպքում` ամբողջ սյունակային խողովակը:
7.7 Վթարների վերացման տեխնոլոգիան և եղանակները
Ցանկացած վթարի վերացման հաջող ընթացքը հիմնականում որոշվում է հորատագործիքի, սարքերի կամ հորատանցքում հայտնված օտար առարկաների դուրս հանելու ճիշտ մեթոդի ընտրությունից, որը կախված է վթարի տեսակից և երկրաբանատեխնիկական պայմաններից:
Անհրաժեշտ է ժամանակին բացահայտել վթարը` հետագա բարդություններից խուսափելու համար: Անհրաժեշտ է, որ հորատողը անընդատ ուշադրությամբ հետևի տեխնոլոգիական գործընթացի ընթացքին, հսկիչ-չափիչ սարքավորումների ցուցմունքներին, լվացող հեղուկի շրջանառությանը, հստակ իմանա հորատարկի կազմը,չափերը և տեխնիկական վիճակը, հորատանցքի կառուցվածքը և երկրաբանատեխնիկական պայմանները:
Ցանկացած վթարի առաջացման մասին հորատողն անմիջապես պետք է տեղեկացնի դիսպետչերին, որը դրա մասին տեղեկացնում է հորատման վարպետին և գլխավոր ճարտարագետին:
Վթարների հետաքննությունը կատարում է հորատողը` վթարների բնույթի, նրա բարդության աստիճանի որոշման նպատակով, հորատող վարպետը` վերացվող վթարի բարդացման կամ բարդ վթարի առաջացման դեպքում նրա վերացման աշխատանքային պլան կազմելու համար, գլխավոր ճարտարագետի նախագահությամբ մշտապես գործող հանձնաժողովը` շարտ բարդ վթարների դեպքում: Բոլոր բարդ վթարները հետաքննվում են առաջացման պահից 24 ժամվա ընթացքում:
Վթարը հայտնաբերելուց հետո անհրաժեշտ է որոշել` վթարի ճշգրիտ խորությունը, հավանական պատճառները, ձևը և տեսակը, հորատանցքում մնացած խողովակի վերևի ծայրի դիրքը, շրջանառության վերականգման հավանականությունը, հորատանցքի իրական վիճակը և հատկապես վթարի հատվածը, շլամի առկայությունը, թեքված հատվածների առկայությունը, վթարի բնութագրային այլ հանգամանքներ` թույլատրվող բեռնվածքը որսիչ գործիքի և այլ սարքավորումների վրա, նախկինում տեղի ունեցած վթարների վերացման աշխատանքների նկարագրությունը: Բարդ վթարների վերացումը պետք է սկսել միայն նրա բազմակողմանի և կոնկրետ ուսումնասիրությունից, տնտեսական հիմնավորումից և ձեռնարկության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված պլանը ունենալուց հետո: Բարդ վթարների ու բարդությունների վերացման աշխատանքների իրականացումը, առանց նրանց վերացման պլանի, արգելվում է:
Բարդ վթարների դեպքում, որոնց վերացումը ըստ նախատեսված նախնական պլանի չի հաջողվում, անհրաժեշտ է բացել «Վթարի գործ», որում պետք է կենտրոնացնել ամբողջ տեխնիկական փաստաթղթերը, որոնք կապված են վթարի վերացման աշխատանքների կատարման հետ`
- հորատանցքի երկրաբանական և տեխնիկական կտրվածքը` նշելով շեղման անկյունը, վթարի առաջացման ակտը,
- հորատանցքում թողնված արկի տարրերի ենթադրվող դիրքի սխեման` դրանց չափերով,
- վթարների վերացման պլանները, նախապես ընդունված աշխատանքային հանձնաժողովի կողմից և հետագայում գիտատեխնիկական խորհրդի որոշման հիման վրա,
- այլ փաստաթղթեր, որոնք վերաբերում են վթարին (վթարի կամ նրա բարդացումների մեջ մեղավոր անձանց բացատրություն, տեղեկություններ խոռոչաչափման մասին, վթարների վերացման ամբողջ ժամանակշրջանում մեկնաբանված դիագրամաներ և այլն):
7.8 Խզումների և հորատման գործիքի ետպարուրակման վերացումը
Խզում կոչվում է հորատանցքում այն վթարը, որը բնութագրվում է հորատարկի տարրերի ամբողջականության խախտմամբ: Հորատման խողովակաշարի խզման պահը որոշում են պոմպի մանոմետրի վրա ճնշման անկմամբ, արկի, ինչպես նաև խողովակաշարի պտտման հզորության նվազմամբ, հորատանցքի խորացման դադարով: Շրջապահ խողովակների խզման դեպքում ԻԲԱ-ի ժամանակ կպչում է վնասված տեղամասերին, հորատախորշում մեծանում է շլամի քանակը:
Հորատման խողովակները ետպարուրակվում են հորատարկի իջեցման ժամանակ, եթե պարուրակային միացումները բավարար չեն ձգված: Հորատման խողովակների ետպարուրակման երկրորդ դեպքը` պտտիչի կանգ առնելուց հետո գործիքի բռնումն է: Այդ ժամանակ հորատման խողովակաշարի միջին մասը առաձգական ուժերի ազդեցության տակ սկսում է պտտվել հակառակ ուղղությամբ` ետպարուրակելով խողովակները մեկ կամ մի քանի միացումներում:
Շրջապահ խողովակները հետպտուտակվում են ինչպես շարասյան վերևի, այնպես էլ ներքևի մասերում: Խողովակաշարի վերին մասում հետպտուտակում տեղի է ունենում պարուրակների ոչ ամուր միացման և հորատանցքի պատերի հետ խողովակների կապի բացակայության դեպքում: Շրջապահ խողովակաշարի ներքևի մասի հետպտուտակում տեղի է ունենում կալունի կոշտ հենարանի կորստի արդյունքում:
Խզումները և հորատման գործիքի ետպարուրակումները համարվում են վթարների համեմատաբար հասարակ ձևեր: Եթե անձնակազմը ժամանակին է նկատում վթարը և հորատախորշում բացակայում է շլամը, ապա դրա վերացումը կատարվում է հետևյալ հաջորդա-կանությամբ`
1. խողովակաշարի վերևի մասը արագ բարձրացվում է մակերևույթ, չափվում է խզման կամ ետպարուրակման խորությունը և ընտրվում է վթարային գործիքը,
2. չհասնելով 1-1.5 մ մինչ խզում կամ ետպարուրակում, դադարեցվում է իջեցումը և միացվում է պոմպը, վթարային գործիքը շլամից մաքրելու նպատակով,
3. վթարային գործիքը զգուշորեն իջեցվում է հորատանցքում թողված հորատման գործիքի վրա,
4. վթարային գործիքը միանում է հորատման խողովակի խզված կամ ետպարուրակված մասի հետ,
5. եթե գործիքը դուրս չի հանվում, անհրաժեշտ է վերականգնել լվացող հեղուկի շրջապտույտը,
6. վթարային գործիքի բռնման դեպքում սկսվում է նրա լվացումը:
Որսիչ հավաքածուն վթարային գործիքի հետ միացնելու անհաջող փորձի դեպքում անհրաժեշտ է դրոշմման օգնությամբ պարզել վիճակը հորատանցքում: Խոռոչից վթարային գործիքի վերին մասը դուրս հանելու անհնարինության և նրա հետ միացման դեպքում վթարային շարասյան վերին մասը կտրվում է թագագլխիկով (ամրանավորված կարծր համաձուլվքածային կտրիչներով):
ՀՀԱ-երով հորատման ժամանակ առավել բնութագրական վթարներն են` խողովակների և ագուցային միացումների խզումները, իսկ խզումների վերացման մեթոդիկան նույնն է, ինչ որ սովորական սերիական գործիքի դեպքում:
7.9. Չանջատված խողովակաշարի դեպքում բռնելու վերացնելու առանձնահատկությունը
Հորատանցքում վթարը, որը բնութագրվում է հորատարկի շարժման լրիվ կամ մասնակի դադարով, կոչվում է բռնում: Վթարի այս տեսակը ամենատարածված և աշխատատարն է և հաճախ պատճառ է հանդիսանում խողովակների խզման, ետպարուրակման և այլն: Բռնումը բնութագրող նշաներն են` հորատարկի պտտման և տեղաշարժման անհնարինությունը կամ դժվարությունը, պոմպի մոնոմետրում ճնշման բարձրացումը, լվացող հեղուկի շրջանառության նվազումը կամ լրիվ դադարը: Բռնումից անմիջապես հետո հորատման անձնակազմը, չանջատելով պոմպը, պետք է փորձի ազատել խողովակաշարը վերիվարումներով և պարբերաբար պտտումով: Վերիվարում է նշանակում խողովակաշարի պարբերաբար ձգումը և բեռնաթափումը:
Շրջապտույտի վերականգնում և հորատանցքի ինտենսիվ լվացում: Բռնված հորատարկի ազատումը վերիվարումով կամ պտտելով` նպատակահարմար է կատարել միաժամանակ հորատանցքի ինտեն-սիվ լվացմամբ և շրջապտույտի վերականգնմամբ: Այդ գործողու-թյունները կարող են կատարվել հորատման կայանքի պոմպով: Խցանման լվացումը հեշտացնելու համար պոմպի մատուցումը պետք է ավելացնել աստիճանաբար: Շրջապտույտի վերականգնումը չի հաջողվում այն ապարներում, որոնց հիդրոճեղքման համար անհրաժեշտ է ավելի ցածր ճնշում, քան խցանի ողողման համար:
Բռնման վերացումը լվացող արկի օգնությամբ: Լվացող արկը հորատման խողովակաշար է, ինչն իջեցնում են հորատանցքում գտնվող բռնված հորատման խողովակների մոտ: Լվացող հեղուկի ինտենսիվ լվացում կատարելով` հորատանցքից հեռացնում են շլամը և կատարում հորատանցքի փողի մաքրում: Երբեմն դրանից հետո վերականգնվում է լվացող հեղուկի շրջապտույտը:
7.10 Բռնելու վերացնելու տեխնոլոգիան հորատման խողովակների հետպտուտակումով
Ձախ պարուրակային գործիքով, աջ պարուրակով հորատման խողովակի անջատման գործընթացը բարդ չէ: Սակայն անջատման ընթացքում գլխավոր ուշադրությունը պետք է հատկացնել անվտանգության տեխնիկայի կանոններին: Վթարի վերացումը անջատումից հետո կարող է ընթանալ տաբեր ձևերով: Այժմ օգտագործվում են հետևյալ հիմնական եղանակները` բռնված գործիքի հորատում, հորատում սյունակային խողովակի մեջ, հորատանցքում թողված սյունակային հավաքակազմի տարրերի և օտար առարկաների ֆրեզում:
Բռնված գործիքի վերահորատում: Սյունակային հավաքակազմի վերահորատումը համարվում է վթարների վերացման բավականին տարածված մեթոդներից մեկը: Դրա էությունը հետևյալն է: Եթե ամրակապելուց հետո տրամագծային պաշար չի մնացել, հորատանցքից հանվում է շրջապահ խողովակի վերջին սյունը, հորատանցքը խորացվում է մինչև բռնված գործիքը: Այնուհետև ազատված գործիքը բարձրացվում է մակերևույթ: Ելնելով տվյալ պայմաններից` բարձրացումը կատարվում է տարբեր եղանակներով:
Վթարային հորատանցքում լրացուցիչ փողի հորատում: Վթարների վերացումը հորատանցքի փողի արհեստական թեքման եղանակով կատարվում է այն դեպքերում, երբ հորատախորշում իրար վրա գտնվում են 2 կամ 3 սյունակային հավաքակազմ և այլն: Այդպիսի բարդ վթարների վերացումը այլ եղանակով կլինի ավելի աշխատատար և թանկ:
7.11 Հորատման խողովակների վթարների վերացումը
Խողովակների վթարները տեղի են ունենում`
ա) կտրվելու հետևանքով, կախված պարուրակների մաշվածությունից,
բ) ետպարուրակվելու հետևանքով, կախված վատ պարուրակումից,
գ) հորատագործիքի անկման հետևանքով, կապված ճոպանի կտրման, խողովակադարձի ետպտտման և խողովակաբռնիչի թուլացման հետ:
Վթարը հեշտությամբ հայտնաբերվում է`
ա) մանոմետրի ճնշման անկումով,
բ) հորատագործիքի պտույտների թեթևացումով:
Վթարը վերացնելու համար պետք է պարզել խողովակի վերևի ծայրի դիրքը, եթե կոտրվածք է` կոտրվածքի ձևը, որը կատարվում է կնիքի օգնությամբ: Եթե պարզվել է, որ խողովակի վերին ծայրը կպած է հորատանցքի պատերին, իջեցվում է որսիչ կեռը` խողովակը կենտրոն բերելու համար և վեր բարձրացվում: Կախված ծայրի վիճակից` հորատանցք են իջեցնում կամ որսիչ զանգը կամ մետչիկը: Մետչիկի օգնությամբ վթարի վերացման աշխատանքները հեշտացնելու համար հաճախ հարկ է լինում օգտագործել ուղղորդ ձագարը:
7.12 Սյունկային խողովակների վթարների վերացումը
Բազմազան են սյունակային խողովակների հետ կապված վթարները, որոնք կարելի է բաժանել երկու խմբի` բռնում և անկում:
Բռնումը տեղի է ունենում`
ա) մեծ քանակությամբ շլամի նստվածք առաջանալուց,
բ) հորատանցքի պատերի փլզումից,
գ) սյունակային խողովակում հանուկի սեպման հետևանքով,
դ) խողովակի և հորատանցքի մեջ մեծ քանակությամբ կոտորակի հատիկներ (կոտորակային հորատում) կամ կողմնակի իրեր ընկնելու և սեպվելու հետևանքով:
Անկումը տեղի է ունենում`
ա) երբ սյունակային խողովակը պոկվում է խողովակաշարից,
բ) ԻԲԱ-ի ժամանակ, սյունակային խողովակի անկումից:
Այս դեպքում նույնպես պետք է պարզել վթարի տեղը, խողովակի վիճակն ու դիրքը: Եթե վթարը ծագել է շլամի նստվածքից, պետք է լվացման միջոցով հանել ամբողջ շլամը: Դրա համար պոմպը աշխատեցնում են ամբողջ հզորությամբ` միաժամանակ փորձելով բռնված գործիքը ազատել: Եթե չի ստացվում ձախ պարուրակով խողովակներով քանդում և բարձրացնում են խողովակները, հետո ավելի մեծ տրամագծով սյունակային խողովակի միջոցով հանում են, որն իր մեջ է ներառում վթարվածը: Սա կիրառվում է, երբ հորատանցքի տրամագիծը հնարավորություն է տալիս, իսկ երբ չկա նման հնարավորություն, այլ խողովակի և կարծր համաձուլվածքային թագագլխիկի միջոցով կտրում են սյունակային խողովակը:
Երբ վթարն առաջացել է սյունակային խողովակը հանուկի հետ սեպվելուց` դիմում են հարվածող թակի օգնությանը, եթե չի օգնում, ապա փոքր տրամագծի թագագլխիկով փորձում են շրջանցել և դուրս հանել հանուկը: Երբ վթարը ծագել է հորատանցքում սյունակային խողովակի սեպվելու հետևանքով, նույնպես դիմում են հարվածող թակի օգնությանը:
Եթե վթարը տեղի է ունեցել սյունակային խողովակի պոկվելու և հորատախորշում մնալու հետևանքով, որը կախված է խողովակների և փոխանցիկների պարուրակների մաշվածությունից, դիմում են վերը նշված եղանակներից որևէ մեկի օգնությանը: ԻԲԱ-ի ժամանակ սյունակային խողովակի անկումը, որը տեղի է ունենում խողովակաբռնիչի, խողովակադարձի խափանվելու կամ անձնակազմի անուշադրության պատճառով, նույնպես կատարում են վերը նշված որևէ եղանակով:
Սյունակային խողովակի ներսի հորատում: Սյունակային խողովակների ներսի հորատումը օգտագործվում է կարծր ապարների անցման ժամանակ: Վթարների վերացումը այս եղանակով ունի գործողությունների կատարման հետևյալ կարգը` հորատման խողովակաշարն առանձնացնելուց հետո, փոխանցիկը կտրում են կամ ֆրեզում, թագագլխիկը խորացվում է բռնված սյունակային խողովակից 5-10 մ ավելի ցածր: Գործիքը բարձրացնելուց հետո իջեցնում են որսիչ գործիքը և դուրս հանում հորատանցքում թողված սյունակային խողովակը:
Սյունակային խողովակի ֆրեզում: Բռման վերացման այդ մեթոդը հիմնականում օգտագործվում է պինդ ապարներում (VI և ավելի բարձր կարգի ապարներում):
7.13 Ապարքայքայիչ գործիքի հետ տեղի ունեցած վթարների վերացումը
Լինում են նաև ապարքայքայիչ գործիքի` թագագլխիկի կամ հորատադրի վթարներ: Վթարվում են մեծ մասամբ լինում է թագագլխիկը և սյունակային խողովակը: Իսկ եթե մնացել է միայն գործիքը, ապա հանում են որսիչ զանգի միջոցով, իսկ եթե ավելի բարդ է, օրինակ` պարուրակների կոտրում օգտագործում են ֆրեզային թագագլխիկ: Ապարքայքայիչ գործիքի հիմնական վթարը խարվելն է: Խարվելու հիմնական պատճառը թագագլխիկի անսարքության արդյունքում լվացող հեղուկի ոչ բավարար մուտքը կամ լրիվ դադարումն է, ինչպես նաև հորատման խողովակաշարում մաշված պարուրակային միացումներով կամ ճեղքերով հորատման լուծույթի արտահոսքը: Խարումը ուղեկցվում է ոլորող մոմենտի կտրուկ աճով, հորատման պոմպի մղման գծում ճնշման անկմամբ, արդյունքում տեղի է ունենում խզում:
7.14 Շրջապահ խողովակների հետ կապված վթարների վերացում
Հորատանցքում մնացած շրջապահ խողովակը բարձրացնում են համապատասխան տրամագծի մետչիկի կամ հիդրավլիկական խողովակաբռնիչի օգնությամբ: Հաճախ բարդացումների հետևանքով սովորական եղանակներով հնարավոր չէ բարձրացնել և դիմում են ամբարձիչի օգնությանը:
Շրջապահ խողովակների ճմլումների և խզումների վերացումը: Շրջապահ խողովակների ճմլվածքն ուղղվում է տարբեր տեսակի շտկոցների կամ հատուկ ֆրեզների օգնությամբ: Դրանց արտաքին տրամագիծը պետք է 5 մմ-ով փոքր լինի շրջապահ խողովակների ներքին տրամագծից:
խզումների վերացումը կարելի է կատարել բազմաթիվ եղանակներով`
ա) ամբողջ խողովակաշարի փոխարինմամբ,
բ) հորատանցքի ամրակապմամբ ավելի փոքր տրամագծի խողովակներով,
գ) վերևի հատվածի բարձրացումը, վնասված խողովակի հեռացումը, նոր խողովակի իջեցումը և միացումը մնացած մասի հետ:
Բռնված շրջապահ խողովակի ազատում: Շրջապահ խողովակի բռնվելու դեպքում իջեցման ժամանակ անհրաժեշտ է անմիջապես վերականգնել լվացող հեղուկի շրջապտույտը և խողովակաշարի վերիվարումը, եթե դա դրական արդյունք չի տալիս, կարելի է օգտագործել այլ մեթոդներ:
Շրջապահ խողովակաշարի ներքին մասի ետպարուրակումը: Հաճախակի հանդիպող վթարներից մեկը խողովակաշարի ներքնամասի ետպարուրակումն է, որը տեղի է ունենում, երբ վերջինս կապ չունի հորատանցքի պատերի հետ և հորատախորշին չի հենվում: Շրջապահ խողովակների անջատվող մասը սովորաբար գնում է ներքև, իսկ վեևինը տեղադրվում է հորատանցքի առանցքից թեքված` խոչընդոտելով սյունակային հավաքակազմի անցմանը: Այդպիսի վթարների վերացման եղանակները տարբեր են: Եթե ետպարուրակված խողովակաշարի պարուրակը անջատված տեղում վնասված չէ, ապա պետք է փորձել դրանք միացնել: Այնուհետև, չհանելով հորատման խողովակները հորատանցքից, շարասյան վերին մասը միացնում են ներքնամասին: Երբ ներքնամասի վերևը ջարդված է, հաջորդաբար բարձրացնում են երկու սեկցիա, փոխարինում փչացած տարրերը և խողովակաշարը նորից իջեցնում են: Այս մեթոդը կարող է օգտագործվել այն դեպքում, երբ հորատանցքի պատերը կազմված են բավականին ամուր ապարներից: Եթե ներքին սեկցիան բռնվել է ուժեղ, իսկ նրա վերևը դեֆորմացված է, ուրեմն պետք է բարձրացնել ազատ սեկցիան ձախ պարուրակային գործիքով, ետպարուրակել շարքից դուրս եկած խողովակը և հանել մակերևույթ: Հետագայում կարելի է օգտագործել հետևյալ երաշխավորվող եղանակներից մեկը`
ա) խողովակաշարի վերնամասը իջեցնում են հորատանցք և պտտեցնում են թողված խողովակների վրա: Այնուհետև հորատվում է խցանը:
բ) եթե ապարները կայուն են, ապա հորատման խողովակաշարի վրա իջեցնում են հատուկ կցորդիչ երկու պարուրակով. ներքին` շրջապահ խողովակների համար և վերին` փոխանցիկի համար, որը իր հերթին ներքևում ունի ձախ պարուրակ, իսկ վերևում` աջ:
7.15 Ամբարձիչ ճոպանների հետ կապված վթարների վերացումը
Հաճախ գերլարվածության հետևանքով (սովորաբար վթարները վերացնելիս) ճոպանը կտրվում է և գործիքի հետ միասին ընկնում հորատանցք: Այս դեպքում օգտագործում են «խցանահան» գործիք:
7.16 Հորատարկի և կողմնակի իրերի անկում
Հորատանցք կողմանկի իրերի անկումը սովորաբար տարբերվում է այդ իրերը դուրս հանելու առանձնահատկությամբ և բարդությամբ, դրա համար այդպիսի վթարների վերացման պլանները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է յուրահատուկ լինեն:
Որպես կանոն, հորատանցք ընկնում են հորատման և փականագործի գործիքներ, որոնք օգտագործվում են հորաբերանի մոտ աշխատելու ժամանակ: Հորատանցք կողմնակի իրերի անկման հիմնական պատճառը սպասարկող անձնակազմի անփութությունն ու սարքավորման շահագործման կանոնների խախտումն է: Հորատանցք կողմնակի իրերի անկումը կարող է ծանր վթարների պատճառ հանդիսանալ:
Հորատանցք ընկած իրերը դուրս են հանում հատուկ որսիչ գործիքով, որսիչ սարդով կամ մագնիսական որսիչներով: Խոշոր իրերը հորատախորշում քայքայում են ֆրեզներով կամ տորպեդահարում են:
Հորատանցքում սարքավորումը թողնելու դեպքում վթարը վերացնում են հետևյալ կերպ`
- որոշում են սարքավորման գտնվելու տեղը,
- սարքը դուրս հանելու համար իջեցնում են որսիչ սարդը,
- մետաղական իրերը և սարքավորումները, որոնք արժեք չեն ներկայացնում վերահորատում են:
300 մմ-ից ավելի երկարությամբ սարքավորումները երաշխավորվում է դուրս հանել որսիչներով:
Հետախուզական հորատման պրակտիկայում հանուկի անկում հորատանցք հազվագյուտ է լինում, դրա համար այդ տիպի վթարը կանխելու համար անհրաժեշտ է կիրառել սարքին ամբարձիչ հարմարանքներ և փակել հորաբերանը գործիքը բարձրացնելուց հետո:
Եթե տեղի է ունեցել հորատարկի անկում, այդ վթարը վերացնելու համար չափում են ընկած հորատարկի վերևի մասի գտնվելու խորությունը և հավաքում որսիչ գործիքը, իսկ այնուհետև գործում են նույն հաջորդականությամբ, ինչպես նկարագրված է հորատարկի ետպարուրակման դեպքում:
Հորատանցք ընկած կողմնակի իրերը կամ նախկինում վերահորատված խողովակների բեկորները հաճախ չեն իջնում մինչև հորատախորշ, այլ մնում են խոռոչներում, ճեղքերում, ելուստների վրա: Դրանց դիրքը որոշում են էլեկտարաչափման օգնությամբ: Այնուհետև, հորատանցքի այդ միջակայքը մշակում են հորատանցքի մաքրման համար հարմարանքով կամ հատուկ հորատադրով: Եթե դա դրական արդյունքներ չի տալիս, նշված գոտում պայթեցնում են (տորպեդահարում), իսկ հորատանցքի փողը նորից մշակում են մինչև հորատախորշ:
Կտրված կարոտաժային մալուխը դուրս են հանում որսիչ ցցի կամ մալուխ բռնելու հատուկ հարմարանքների օգնությամբ:
8.1 Հորատանցքերի հորատման գործընթացի հիմնական ցուցանիշները պինդ օգտակար հանածոների հետախուզման ժամանակ
Հորատման աշխատանքների վիճակի վերլուծության և արտադրողականության բարձրացման որոշման կայացման համար կիրառվում է տեխնիկատնտեսական ցուցանիշների հետևյալ հիմնական համակարգը.
1) ցուցանիշներ, որոնք բնութագրում են հորատման իրական երկրաբանատեխնիկական պայմանները,
2) աշխատանքային ցուցանիշներ, որոնք բնութագրում են ժամանակի և աշխատանքային ռեսուրսների ծախսերը,
3) տեխնիկական ցուցանիշներ, որոնք բնութագրում են տեխնիկական ռեսուրսները և հորատման եղանակները,
4) տնտեսական ցուցանիշներ, որոնք բնութագրում են արտադրության տնտեսական կողմը:
8.2 Հորատման իրական երկրաբանատեխնիկական պայմանները բնութագրող ցուցանիշները
1. Երկրաբանական պայմանները բնութագրվում են երեք տվյալներով` երկրաբանահետախուզական աշխատանքների փուլով, օգտակար հանածոյի կոնկրետ տեսակով, հետախուզական հորատման իրականացմամբ ապահովելով պաշարների աճ (%-ով):
2. Ըստ խորության հատվածների ավարտված հորատանցքերի թիվը (տարվա ընթացքում), ինչը ներկայացվում է երկրաբանական ծառայության տվյալների հիման վրա և համարվում է երկրաբանական պայմանների առաջին հիմնական օբյեկտիվ բնութագրերից մեկը: Խորության հատվածները`մինչև 100; 300; 500; 650; 1200; 1500; 2000 և այլն:
3. Հորատանցքի միջին վիճակագրական խորությունը (Lփ) խորության յուրաքանչյուր հատվածի (L i) համար և դիտարկվում է հետևյալ բանաձևով`
որտեղ Vա և Cա -ն համապատասխանաբար ավարտված հորատանցքերի հորատման ծավալն ու թիվն է վերլուծության ժամանակահատվածում (եռամսյակ, տարի և այլ):
4. Հորատման նորմատիվային աշխատատարությունը (ՀՆԱ) (հաստոց-հերթափոխ) հաշվարկվում է ըստ հատվածների (i) ապարի հորատելիության յուրաքանչյուր կարգի (կ) համար թվի տասնորդական մասի ճշտությամբ`
որտեղ miկ -ն հորատման ծավալն է, Նժ(iկ) –ն` յուրաքանչյուր հատվածի (i) 1մ հորատման ժամանակի նորմն է` հաստոց հերթափոխերով ապարների յուրաքանչյուր կարգի (կ) համար:
1. Կազմակերպությունում աշխատողների ընդհանուր թիվը, հորատող բրիգադների թիվը և հորատման բանվորների քանակը օգտագործվում է վերլուծելու մեկ աշխատողի, մեկ բանվորի, հորատող բրիգադի աշխատանքի արտադրողականությունը, ինչպես նաև սոցիալական և տնտեսական խնդիրների լուծման ժամանակ:
2. Աշխատանքային ժամանակի բալանսը (T) ներկայացված է երեք բաղադրիչով`
որտեղ T1-ը մաքուր հորատման ժամանակն է, T2 –ը` մոնտաժման-ապամոնտաժման և հորատման նոր կետ տեղափոխման ժամանակը, T3–ը` պարապուրդների ժամանակը (այդ թվում և վթարների):
T1 ժամանակն օգտագործվում է հորատման միջին մեխանիկական արագության հաշվարկի համար, ինչը թույլ է տալիս բացահայտել հորատման տեխնիկական առաջընթացը:
T2 ժամանակը բնութագրում է օժանդակ աշխատանքների կազմակերպման մակարդակը:
T3 ժամանակը բնութագրում է հորատման աշխատանքների կազմակերպման մակարդակը, բանվորների որակավորումը և աշխատանքների իրականացման շրջանի երկրաբանական բարդության աստիճանը: Բացի դրանից, վերջինս հնարավորություն է տալիս որոշել արտադրողական ժամանակը`
Հորատման կայանքի կարևոր շահագործական ցուցանիշը հորատման արտադրողականությունն է, ինչը չափվում է հորատման արագությամբ (մեխանիկական, երթային, տեխնիկական, կոմերցիոն, ցիկլային և պարկային): Այս արագություններին մանրամասն կարելի է ծանոթանալ «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման տեխնոլոգիա» ուսումնական ձեռնարկի մաս 1-ում, էջ 51:
Պետք է նշել, որ մաշող նյութերի և հորատման ծավալները ըստ հորատման եղանակների (կարծրհամաձուլվածքային և ալմաստային ԱԳ-երով, համատարած հորատախորշով, ՀՀԱ-երով, հարվածապտտական` հիդրո և պնևմոհարվածիչներով և այլն) բաշխումը համարվում են կարևոր տեխնիկական ցուցանիշներ:
1 մ հորատման ինքնարժեքը ցուցանիշ է, ինչն արտահայտում է երկրաբանական, արտադրատեխնիկական և կազմակերպչական գործոնների համատեղ ազդեցությունը:
1 մ հորատման ինքնարժեքը հաշվվում է հետևյալ բանաձևով`
որտեղ Cի-ն որոշակի սարքավորմամբ 1 հստ.-ժ աշխատանքի ինքնարժեքն է, դրամ, (T-T2 -T3)–ը գումարային ու օժանդակ օպերացիաների ժամանակն է, հորատման կոնկրետ եղանակի դեպքում, դիտարկվող ժամանակահատվածում (ամիս, եռամսյակ, տարի),ժ, Cմն –ն` դիտարկվող ժամանակահատվածում մաշվող նյութերի արժեքը հորատման կոնկրետ եղանակի դեպքում, ժ, V-ն` կոնկրետ եղանակով հորատման ծավալը դիտարկվող ժամանակահատվածում, մ:
8.6 Նոր տեխնիկայի կիրառման շահավետության գնահատումը
Երկրաբանահետախուզական աշխատանքների իրագործման ժամանակ նոր տեխնիկայի կիրառման հետևանքով տարեկան տնտեսական շահավետության վրա ընդհանուր առմամբ ազդում են հետևյալ ցուցանիշները.
• իրագործվող աշխատանքների ինքնարժեքը` կապված կիրառվող նոր տեխնիկայի և համապատասխան կապիտալ ներդրումների հետ (պայմանավորված դրա մշակմամբ, արտադրությամբ և ներդրմամբ):
• նոր տեխնիկայի նախագծման, մշակման, թողարկման և արտադրության մեջ ներդրման ժամկետները:
• նոր տեխնիկայի կիրառմամբ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքների որակը:
Նոր տեխնիկայի տարեկան տնտեսական շահավետության որոշումը հիմնված է բազային և նոր տեխնիկայի բերված ծախսերի համեմատման վրա
որտեղ Ծ-ն միավոր աշխատանքի բերված ծախսերն են, դրամ: C –ն` միավոր աշխատանքի ինքնարժեքը, դրամ: Գն–ն` կապիտալ ներդրումների նորմատիվ գործակիցը (ընդունվում է հավասար 0,15), K –ն` տեսակարար կապիտալ ներդրումեր, արտադրական ֆոնդեր, դրամ:
Տնտեսապես շահավետ են նոր տեխնիկայի այն տեսակները, որոնք ապահովում են տարեկան տնտեսական շահավետության գումարի ստացում, որը հավասար է կամ գերազանցում է դրանց նախագծման, մշակման և արտադրության մեջ ներդրման ընդհանուր ծախսերի փոխհատուցման տարեկան չափաբաժինը: Ընդ որում, կապիտալ ներդրումների ծախսերը այս դեպքում որոշվում են` հաշվի առնելովժամանակի գործոնըհաշվարկային տարվա նկատմամբ:
Նոր տեխնոլոգիական գործընթացների, արտադրության մեքենայացման ու ավտոմատացման, արտադրության և աշխատանքի կազմակերպման եղանակների ներդրումից ստացվող տնտեսական շահավետությունը (դրամ) հաշվվում է հետևյալ բանաձևով`
,
որտեղ Ծ1 և Ծ2–ը համապատասխանաբար բազային և նոր տեխնիկայի կիրառմամբ միավոր աշխատանքիբերված ծախսերն են դրամ:Ա2 –ը` հաշվարկային տարում նոր տեխնիկայի կիրառմամբիրագործվածաշխատանքների ծավալը, բնական միավորներ:
Եթե երկրաբանահետախուզական աշխատանքների իրագործման ժամանակ նոր տեխնոլոգիական գործընթացների (մեթոդների) ներդրումը տեսակարար կապիտալ ներդրումների փոփոխության չի հանգեցնում, ապա տարեկան տնտեսական շահավետությունը որոշվում է կատարված աշխատանքների ինքնարժեքների տարբերությամբ, այսինքն` ինչպես տարեկան տնտեսում ըստ ինքնարժեքի՝
որտեղ C1 և C2 –ը միավոր աշխատանքի ինքնարժեքն է համապատասխանաբար նոր տեխնոլոգիայի (մեթոդի) ներդրումից առաջ ու հետո, դրամ:
Նոր տեխնիկայի տարեկան տնտեսական շահավետության հաշվարկման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել ժամանակի գործոնը, երբ կապիտալ ներդրումները իրագործվում են մի քանի տարիների ընթացքում կամ երբ ընթացիկ ծախսերը և օբյեկտում նոր տեխնիկայի ներդրմամբ արտադրության արդյունքների փոփոխմամբ էականորեն փոխվում են ըստ շահագործման տարիների:
Նշված ծախսերը և նոր տեխնիկայի կիրառման արդյունքները ժամանակի գործոնի հաշվառմամբ իրականացնելու համար բերվում է ժամանակի ընդհանուր պահի (հաշվարկային տարվա սկիզբ) համաձայն հետևյալ բանաձևի
որտեղ ai –ն բերման գործակիցն է, E–ն` տարբեր ժամանակներում կատարված ծախսերի բերված նորմատիվը (զեղչման գործակից), E = 0.1; T–ն` տարիների թիվը:
9.0 Հորատման աշխատանքների կազմակերպումը և տեխնիկական փաստագրումը
Հետախուզական հորատումն իրագործվում է առանձնահատուկ պայմաններում (բնակավայրերից, ճանապարհներից հեռու, աշխատանքների սեզոնային բնույթ և այլն) և աշխատանքների կազմակերպման հարցերը ձեռք են բերում բացառիկ նշանակություն:
Հորատման աշխատանքների կազմակերպման հիմնական խնդիրներ են համարվում դրանց ինքնարժեքի ցածրացումը, աշխատանքի արտադրողականության բարձրացումը, հորատհանուկի պահանջվող ելքի ապահովումը, անհրաժեշտ երկրաֆիզիկական և հիդրոերկրաբանական հետազոտությունների իրականացումը:
Աշխատանքի կազմակերպման հարցերն ընդգրկում է ոչ միայն հորատման գործընթացի կազմակերպման բնագավառը, այլև օժանդակ, մոնտաժման և ապամոնտաժման ու սպասարկման ոլորտի կազմակերպումը՝ ջրամատակարարում, էներգամատակարարում, սարքավորումների վերանորոգում, տրանսպորտ և կադրերի ընտրություն:
Հորատանցքի հորատումն պարբերաբար կրկնվող բարդ արտադրական գործընթաց է, ինչն ընդգրկում է`
1. հորատման աշխատանքները սպասարկող և հորատմանը նախապատրաստող օժանդակ արտադրությունների կազմակերպում,
2. հորատանցքի բուն հորատման իրականացում,
3. հորատանցքերի փակում:
Հորատման շարժախմբի կազմը և ինժեներատեխնիկական անձնակազմի քանակը, ինչպես նաև նրանց աշխատավարձի ֆոնդը, կախված է աշխատանքների ծավալից և որոշվում է СУН նորմատիվներով:
Բրիգադների քանակը շարժախմբում որոշվում է հորատման ագրեգատի աշխատանքի ռացիոնալ ռեժիմով՝ ելնելով ամբողջ հորատման սարքավորումների առավելագույն օգտագործման հաշվարկից և հորատման աշխատանքների ճիշտ տեխնոլոգիայից: Դրա համար անհրաժեշտ է կազմակերպել հաստոցի անընդհատ աշխատանքն օրվա ընթացքում, ինչպես նաև արտադրական ամբողջ ցիկլի ընթացքում առանց ընդհատումների (ընդմիջումների): Այս դեպքում հորատման բրիգադը բաղկացած է 4 հերթափոխից, ընդ որում՝ յուրաքանչյուր հերթափոխ աշխատում է 5 օր 8 ժամով և որից հետո հանգստանում է 2 օր: Աշխատանքի այսպիսի գրաֆիկի օգտագործման դեպքում որոշ ամիսներում գոյանում է աշխատաժամերի ավելցուկ կամ պակասորդ՝ համեմատած 7 ժամյա աշխատանքային օրվա նորմի հետ: Ավելցուկը պետք է փոխհատուցվի հանգստի լրացուցիչ օրերի տրամադրմամբ, իսկ եթե ելնելով արտադրության պայմաններից այդ հնարավորությունը չկա, ապա բանվորներին պետք է տրվի հավելավճար:
Աշխատանքների սկզբից համալրված, հորատման բրիգադները, անհրաժեշտ է հնարավորության սահմաններում պահպանել հաստատուն, հստակեցնել յուրաքանչյուրի պարտականությունը և ձգտել բարձրացնել որակավորումը:
Հորատման բրիգադում հերթափոխի կազմը կախված է հորատման եղանակից, հորատանցքի խորությունից, պտտական հորատման դեպքում՝ հաստոցի տեսակից (կամ հորատանցքի տրամագծից հարվածաճոպանային հորատման դեպքում) և որոշվումէСУН -ով:
Մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքները և ագրեգատների տեղափոխումը կազմակերպվում է տարբեր եղանակներով: Հորատման աշխատանքների ոչ մեծ ծավալի և ագրեգատների ոչ մեծ թվի դեպքում այդ աշխատանքներն իրագործում են հորատման բրիգադի անդամները: Հորատման աշխատանքների մեծ ծավալների և մեծաքանակ ագրեգատների առկայության դեպքում, երբ ապահովվում են մոնտաժման և ապամոնտաժման անընդհատ աշխատանքեր, համալրվում է առանձին մոնտաժման բրիգադ: Յուրաքանչյուր հերթափոխ, կախված աշխատանքի պայմաններից, կարող է բաղկացած լինել 2, 3 կամ 4 հոգուց: Հորատման կայանքի օպերատորը (մեքենավարը) համարվում է հերթափոխի ղեկավար՝ անմիջապես իրագործելով հորատման հաստոցի առավել պատասխանատու օպերացիաները և կազմակերպելու տեխնոլոգիական գործընթացն ու պատասխանատու է հերթափոխի աշխատանքի համար:
Օպերատորի օգնականը պատասխանատու է մեխանիզմների սարքինության (պահպանության) համար, հետևում է պոմպերի աշխատանքին, լվացող լուծույթի որակին: Օգնականի պարտականության մեջ է մտնում բոլոր օժանդակ օպերացիաների կատարումը, մեխանիզմների և գործիքների մաքրումն ու յուղումը: Հերթափոխը պատասխանատվություն է կրում աշխատանքների օրական և ամսական ծավալների կատարման, ինչպես նաև սարքավորումների և գործիքների վիճակի, դրանց ճիշտ օգտագործման ու պահպանման համար:
9.1 Հորատման կայանքի ընդունում
Հորատման կայանքի մոնտաժումից հետո կատարվում է կայանքի ընդունում և կազմվում է ակտ այն` հորատմանը պատրաստ լինելու մասին:
Մոնտաժման որակը ստուգվում է հորատման աշխատանքների ղեկավարի, անվտանգության տեխնիկայի ինժեների և օպերատորի կողմից: Ստուգվում է նաև կայանքի հաստոցի, պոմպի, շարժիչի վիճակն ու մոնտաժման որակը, դրանց հողակցման համակարգը, պահպանիչ հարմարանքների առկայությունը պտտվող հանգույցների վրա, սանդուղքների և բազրիքների առկայությունը, հակահրդեհային նյութերի ու գույքի առկայությունը, ինչպես նաև բավարար լուսավորվածությունը գիշերային և ցերեկային ժամերին: Առանձին դեպքերում բոլոր ագրեգատները ենթարկվում են փորձարկման ըստ բեռնվածության և առանձին հանգույցներում անսարքություններ հայտնաբերելու դեպքում հորատման կայանքը շահագործման չի ընդունվում: Հորատանցքի տեղադրման ճշտությունը ստուգվում է (եթե հորատանցքը թեք է) շարժախմբի երկրաբանի կողմից:
Հորատման ենթակա հորատանցքի համար կազմվում է երկրաբանատեխնիկական կարգագիր (СУН) (տես մաս 1 էջ 65):
Հորատման կայանքում կախվում են առաջանցման նորմերն ու մեկ մետր հորատման գները՝ ըստ հորատելության կարգերի և հորատման խորության հատվածների՝ հաշվի առնելով հորատմանն ուղեկցող այլ գործոններ: Բացի դրանից, հորատավայրում պետք է փակցված լինեն կենսագործունեության անվտանգության տեխնիկայի պլակատներ, ինչպես նաև պլակատներ հորատման հաստոցի, պոմպի կառուցվածքի վերաբերյալ: Հորատման կայանքում պետք է լինի ժամացույց, լվացարան, դեղարկղ և տաք ջրով բաք:
Հորատման աշխատանքները սկսելուց առաջ օպերատորը բրիգադին հրահանգավորում է տվյալ կոնկրետ պայմաններում աշխատանքային ռեժիմի և հորատման տեխնոլոգիայի հարցերը, ինչպես նաև կենսագործունեության անվտանգության տեխնիկայի ու աշխատանքի պահպանության հարցերը և պարզաբանվում են աշխատանքի վճարման պայմանները:
Կատարվող բոլոր տեսակի աշխատանքները գրառվում են հորատման մատյանում և այդ գրառումների հիման վրա կազմվում է կարգագիր` աշխատանքի վարձատրման համար:
9.2 Հորատման աշխատանքների գրաֆիկի կազմում
Հորատանցքերը, որոնցով հետախուզվում են օգտակար հանածոների հանքավայրերը, սովորաբար տեղադրվում են որոշակի ցանցով կամ գծերով՝ուղղված օգտակար հանածոյի տեղադրմանը խաչադիր:
Մեթոդապես շատ կարևոր է, որյուրաքանչյուր նոր հորատանցք տեղադրվի՝ հաշվի առնելով արդեն հորատված հորատանցքերից ստացված երկրաբանական տվյալները: Մեծամասամբ ընդունվում է հորատանցքերի զուգահեռ-հաջորդականանցում, այսինքն՝ հորատումն իրականացվում է միաժամանակ մի քանի հետախուզական գծերով: Հորատանցքերի հորատման հերթականությունն իրագործվում է հիմնավորված հատուկ գրաֆիկով:
Գրաֆիկի կազմման համար անհրաժեշտ է երկու լրացուցիչ փաստաթուղթ.
- Նախագծային հորատանցքերի գրանցամատյան (реестр) հորատանցքերի խորությամբ և հորատման նախագծային ժամանակով (հաստոց·հերթափոխ),
- հորատման հաստոցների տեղափոխման պլան:
Գրաֆիկների կազման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել և փոխկապակցել հետևյալ տվյալները.
1. հորատման անհրաժեշտ երկրաբանական հերթականությունը,
2. հաստոցների թիվը պլանավորման ժամանակի սկզբում, նոր հաստոցների ընդունման ևշահագործման հանձնելու ժամկետները և հորատման կոմերցիոն արագությունը (1հստ·հերթ.) : Երբեք չպետք է պլանավորել և միաժամանակ շահագործման հանձնել մեծ թվով հաստոցներ, քանի որ այդ դեպքում դժվարություններ են ծագում մոնտաժման աշխատանքների, տրանսպորտի և հորատման բրիգադների ձևավորման հարցերում,
3. վերնակների տեղափոխման վրա ծախսվող անհրաժեշտ ժամանակը, սարքավորումների մոնտաժումը և ապամոնտաժումը պետք է պլանավորել այնպես, որ միաժամանակյա տեղափոխումների քանակը լինի նվազագույնը, ինչը կապահովի տրանսպորտի և մոնտաժման բրիգադի ռիթմիկ աշխատանքը,
4. հաշվի առնելով աշխատանքների սեզոնայնությունը, տեղանքի ռելիեֆը և բնութագիրը՝ամռանը պլանավորել ինքնագնաց կայանքների աշխատանքը,
5. հորատման սարքավորումների վերանորոգման պարբերականությունը և կառուցվածքը՝ թողնելով մանր վերանորոգումներ ըմոնտաժման աշխատանքների կամ հորատանցքում կատարվող հետազոտությունների ընթացքին,
6. մինչև հորատանցքի լուծարումն անհրաժեշտ է հնարավորության սահմաններում պահել հորատող բրիգադների թիվը:
Աշխատանքների գրաֆիկի և հորատման կայանքների տեղափոխման պլանի հետ խիստ համաձայնեցված կազմվում են էլեկտրամատակարարման, ջրամատակարարման սխեմաները և տեղակայում են տրանսֆորմատորային ենթակայաններն ու պոմպայինկայանները:
9.3 Սարքավորումների ընտրությունը և հաստոցների անհրաժեշտ թվի հաշվարկը
Հորատման կայանքի և շարժաբերի տեսակի ընտրության ժամանակ կարևոր նշանակություն ունի հորատանցքի նախագծային խորությունը, ապարների ամրությունը և հորատման նախագծվող տեխնոլոգիան:
Հորատման աշխատանքների իրականացման համար հնարավորության սահմաններում անհրաժեշտ է օգտագործել միատեսակ հորատման կայանքներ, ինչը կհեշտացնի դրանց սպասարկումը և վերանորոգումը:
Հաստոցների անհրաժեշտ թիվը որոշվում է հետևյալ բանաձևով՝
Որտեղ Q-ն աշխատանքների ծավալն է (մ), Vկ-ն՝հորատման կոմերցիալ արագությունը (մ/հստ Ē ամիս), t - ն՝աշխատանքների օրացուցային տևողությունը, K- ն՝ունեցած (առկա) հաստոցների պարկի օգտագործման գործակիցը.
Որտեղ Cընդ – ն հաստոցների ընդհանուր թիվն է, Cաշխ- ը՝աշխատանքում ներգրավված հաստոցների թիվը: K գործակցի արժեքը տատանվում է 0,6-0,85 սահմաններում:
9.4 Հորատման կայանքները ջրով և լվացող լուծույթներով մատակարարման կազմակերպումը
Հորատման աշխատանքների իրականացման ժամանակ անհրաժեշտություն է առաջանում հորատման կայանքները մատակարարել ջրով և լվացող լուծույթով: Այս բնագավառում աշխատանքի կազմակերպման հիմանական խնդիրն է ջրի կամ լուծույթի անխափան ապահովումն ու այդ թանկարժեք ու աշխատատար աշխատանքների ինքնարժեքի իջեցումը:
Հորատման կայանքների ջրամատակարարումն իրականացվում է տարբեր եղանակներով: Թույլ կտրտված ռելիեֆի և գրունտային ջրերի բավարար քանակի բացակայության ու խիտ հորատման ցանցի և աշխատանքների մեծ ծավալի դեպքում տնտեսապես շահավետ է հորատման կետից բարձր տեղադրված տեղական ջրավազաններից ինքնահոս ջրամատակարարումը: Հարթ տեղանքների դեպքում ջրավազանի մոտ տեղադրվում է պոմպ:
Ջուրը կարող է մատուցվել հորատանցքեր խողովակաշարերով (պոլիէթիլենային, օգտագործված հորատման կամ շրջապահ խողովակներ):
Խոր հորատանցքերի հորատման ժամանակ ջրամատակարարման համար հորատվում է հատուկ հորատանցք, և ջուրը պոմպով մղվում է ընդունման ծավալ:
Հետախուզական նոսր ցանցի և ջրի աննշան կորուստների դեպքում հորատանցքի ջրամատակարարումն իրականացվում է ավտոտրանսպորտով (ավտոցիստեռնով) բերվողջրով: Ջրամատակարարման այս եղանակը համարվում է առավել թանկը:
Բարդ պայմաններում հորատանցքի հորատման դեպքերում որպես լվացող ագենտ օգտագործվում է կավային լուծույթը: Կավային լուծույթները պատրաստվում են հատուկ կավակայաններում:
Ինքնագնացհ որատման կայանքներով ոչ խորը հորատանցքերի հորատման դեպքում կավային լուծույթները պատրաստում են տեղում կավափոշուց կամ կավային մածուկից:
Կավային լուծույթների կենտրոնացված պատրաստում կատարվում է միջին խորության կամ խորհորատանցքերի և մեծծավալի հորատման աշխատանքների դեպքում: Պատրաստման այս եղանակն ունի հետևյալ առավելությունները՝
- կավային լուծույթի լավորակը՝դրա մշտական հսկման հետևանքով,
- հեշտէկազմակերպելկավիևքիմիականռեագենտներիպահպանումը,
- լուծույթի ցածր ինքնարժեքը:
Կավային կայանները հարմար է տեղադրել անմիջապես հետախուզման հարթակներում, մոտավորապես նրա կենտրոնական մասում կամ բնական ջրավազանների մոտ, եթե այդպիսիք կան աշխատանքի տեղամասում: Կավային լուծույթը տեղափոխվում է հորատավայր խողովակաշարերով, իսկ մղումն իրականացվում է պոմպերով:
Նոսր հետախուզական ցանցերի դեպքում լուծույթը տեղափոխվ
ում է ավտոտրանսպորտով:
10.0 Շրջակա միջավայրի պահպանությունը երկրաբանահետախուզական հորատանցքերի հորատման ժամանակ
Երկրաբանահետախուզական կազմակերպությունների օգտագործման համար հողային տեղամասերի ձևակերպումը և հատկացումը իրականացվում է` համաձայն Հողհատկացման հիմունքների:
Երկրաբանահետախուզական հորատանցքերի կառուցման ժամանակ կառուցապատման տեղամասերի խտությունը, բացառությամբ լեռնային շրջանների, չպետք է քիչ լինի 30%-ից:
Արգելվում է սկսել հողօգտագործումը մինչև համապատասխան կազմակերպությունների կողմից տեղում չնշվի հատկացված հողամասի սահմանները և տրվի փաստաթուղթ, ինչը վկայում է հողի օգտագործման իրավունքի մասին:
Կազմակերպություններն ու ձեռնարկությունները, որոնց հատկացված են տեղամասեր երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու համար, փոխհատուցում են հողօգտագործողներին հասցրած վնասներն ու գյուղատնտեսական արտադրության կորուստները և հողահատկացման ձևակերպման ծախսերը: Վնասների և կորուստների փոխհատուցման չափերը որոշվում ու հաշվի են առնվում հորատման աշխատանքների նախահաշիվ կազմելիս:
Տեղամասում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններն ու ձեռնարկությունները պարտավոր են մինչև աշխատանքների սկսելը հանել և պահել բերրի հողաբուսական ծածկը առանձին պոչանքներում` հետագայում այն օգտագործելով վերականգնման նպատակներով:
Երկրաբանական աշխատանքներն անհրաժեշտ է կատարել այնպիսի մեթոդներով ու եղանակներով, ինչը կբացառեն օգտակար հանածոների անհարկի կորուստները և դրանց որակի ցածրացումը, իսկ ընդերքից կորզված ապարներն ու օգտակար հանածոները տեղավորել այնպես, որ բացառվի դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
Կարևոր է պահպանել հորատանցքերն ու հետախուզական լեռնային փորվածքները, քանի որ դրանք հետագայում կարող են օգտագործվել հանքավայրի մշակման ժամանակ կամ տնտեսական այլ նպատակներով, իսկ լիկվիդացնել (լուծարել) միայն համապատասխան կարգով: Պարտադիր պետք է պահպանվեն նաև երկրաբանական և կատարողական-տեխնիկական փաստաթղթերը, ապարների, հանքաքարի նմուշները, օգտակար հանածոների նմուշների կրկնօրինակները, որոնք կարող են օգտագործվել ընդերքի հետագա ուսումնասիրությունների, օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման ու մշակման, ինչպես նաև այլ նպատակով ընդերքի օգտագործման դեպքերում, ինչը կապված չէ օգտակար հանածոների կորզման հետ:
10.1 Հողային տեղամասերի մակերեսների նորմերը
Հողային տեղամասերի չափերի (Աղյուսակ 9,10) մեջ են մտնում հորատման սարքավորումների և ենթավերնակային կառույցների զբաղեցրած մակերեսները, ընդգրկելով օգտագործված լվացող լուծույթի տեղավորման հողային ծավալները և վառելիքաքսուքային նյութերի ծավալները, ճանապարհները, հարթակները և ինժեներային ենթակառուցվածքները, հակահրդեհային պահպանման գոտիներով:
Անվանումը |
Գոտու չափսերը, մ |
|
շինարարության ընթացքում |
շահագործման ընթացքում |
|
1) Ինժեներային ենթակառուցվածքներ` ա) հողային գոտի անհատական խրամուղում մեկգծային խողովակաշարի տեղադրման համար` ջրմուղ գազամուղ ագրեսիվ (ակտիվ) շերտային ջրերի խողովակաշար բ) հողային գոտի մակերևույթում շրջանակի մեջ ինժեներային ենթակառուցվածքների (ջրմուղ և շոգեմուղ) տեղադրման համար գ) հողային գոտի մակերևույթում խողովակաշարի տեղադրման համար` ջրմուղ գազամուղ ագրեսիվ (ակտիվ) շերտային ջրերի խողովակաշար 2) Ճանապարհներ (ճանապարհների համար հողհատկացման գոտի) |
24 18
24
10/10 6/6 6/6
6/6
10/18 |
--- ---
6
3/10 3/6 3/6
3/6
8/18 |
Ծանոթություն: Հայտարարում նշված են հողհատկացման չափերը անտառային զանգվածներում (գոտիներում): |
Պինդ օգտակար հանածոների հետախուզական հորատման ժամանակ հորատման կայանքների և ենթավերնակային կառույցների տակ հարթակների նորմերը
Աղյուսակ 10
Տեսակը |
Մակնիշները |
Շրջանի մակերեսի նորմը, մ2 |
Կայմի բարձրությունը |
|
հարթավայ- րային |
լեռնային |
|||
Դիզելային շարժաբերով հորատման կայանքներ |
||||
Ինքնագնաց
Տեղափոխովի |
УКБ 50/100, СПУ - 100 УКБ 200/300 СВУД-СБА- 500 УКБ-с - 300/500
УКБ 50/100 УКБ 200/300 ЗИФ-650М, СКБ-5 ЗИФ - 1200МР УКБ 300/500 УКБ 500/800 УКБ 1200/2000 |
1175 1535
1030
1175 1500 3300 4320 1080 2700 2800 |
2270 2600
---
2270 2240 2450 3200 1900 2300 2800 |
8,5 12,6
13,5
8 12,7 22 24* 13,5 19 25,5 |
Էլեկտրաշարժիչներով հորատման կայանքներ |
||||
Ինքնագնաց
Տեղափոխովի |
УКБ 12/25, УКБ 12/25с УКБ - 25, УКБ 50/100 СПУ - 100 УКБ 200/300
УКБ 50/100 УКБ 200/300 ЗИФ - 650М, СКБ - 5 ЗИФ - 1200МР УКБ 300/500 УКБ 500/800 УКБ 1200/2000 |
50
695 990
695 925 2860 3460 1030 1450 2600 |
---
1400 1760
1400 1585 1750 2200 1450 1750 2200 |
---
8,5 12,6
8 12,7 22 24* 13,5 19 25,5 |
Ջրի հորատանցքերի հորատման համար դիզելային շարժաբերով հորատման կայանքներ |
||||
Ինքնագնաց
Տեղափոխովի |
УРБ - 2А 1БА - 15В, УРБ - 3АМ
УББ - 50М, АВБ - ТМ УВБ - 600 (կայմի բարձրությունը 22,5մ) |
1680 2210
545 2830 |
2580 3100
1260 2800 |
16 18
8 22,5 |
* Վերնակի բարձրությունը |
10.2 Պահանջներ հողային տեղամասերի (տարածքների) պահպանության և վերականգնամ վերաբերյալ
Երկրաբանահետախուզական կազմակերպությունների ժամանակավոր օգտագործման համար տրամադրված հողային տեղամասերի պահպանության և վերականգնման նպատակով պետք է կազմված և հաստատված լինեն նախագծեր ու նախահաշիվներ, որոնք հաշվի են առնում հետևյալները. նախապատրաստական` մինչև հորատման գործընթացի սկիզբը, պահպանության` հորատանցքի հորատման գործընթացում և հողային տեղամասերի վերականգնման վերաբերյալ:
Նախապատրաստական միջոցառումները պետք է ընդգրկեն.
ա) հանման ենթակա բուսական և հողային կամ գրունտային շերտերի պահեստավորման տեղի հաստատումը,
բ) նավթամթերքներով և այլ հեղուկներով, քիմիական ռեագենտներով, կավով, ցեմենտով, և այլ նյութերով աղտոտված ու հողի վիճակը վատթարացնող տեղամասերից հողի արգավանդ շերտի հեռացում և պահեստավորում:
Հորատանցքի հորատման գործընթացում պահպանական միջոցառումներն են.
1. Ստորգետնյա գրունտային ջրերի առկայության դեպքերում ջրատար հորիզոնները պարտադիր պետք է փակվեն շրջապահ խողովակներով` նպատակ ունենալով ապահովել աղտոտումներից և վարակումներից:
2. ՈՒղեկից ջրերը զտիչ կայանքում մաքրվում են կախույթային մասնիկներից ու նավթի խառնուկներից կախված դրա մեջ լուծված աղերի ու այլ խառնուկների կոնցենտրացիայից.
ա) թույլատրելի կոնցենտրացիայի դեպքերում նետվում է բաց աղբյուրներ ռելիեֆով,
բ) բարձր կոնցենտրացիաների դեպքերում նոսրացվում է մինչև թույլատրելի նորմ և նետվում:
3. Ինքնազեղվող հորատանցքերը կահավորվում են կարգավորիչ հարմարանքներով:
4. Արգելվում է օգտագործված լվացող լուծույթի և քիմիական ռեագենտների թափումը բաց ջրային ավազաններ և անմիջապես հողի վրա:
5. Չի թույլատրվում հողի աղտոտումը վառելիքաքսուքային նյութերով:
Հողային տեղամասերի վերականգնման միջոցառումներն են`
1. Հորատանցքերի հորատման ավարտից հետո պետք է իրականացվի ռեկուլտիվացիա` համալիր միջոցառումներ ուղղված արտադրական գործունեությամբ խախտված հատկացված հողերի վերականգնմանը, ինչը հետագայում հողերը կդարձնի օգտագործելի:
2. Անհրաժեշտ է իրականացնել լեռնատեխնիկական և կենսաբանական ռեկուլտիվացիա:
3. Լեռնատեխնիկական ռեկուլտիվացիայի դեպքում հորատման աշխատանքներից ազատված տարածքները նախապատրաստում են հետագա հողօգտագործման համար.
ա) հում նավթը տեղափոխվում է հետագա օգտագործման կամ վառվում է,
բ) դիզելային վառելիքի կամ շարժիչային յուղի մնացորդները վառվում են,
գ) օգտագործման մեջ եղած կավային լուծույթը տեղափոխվում է այլ հորատանցքեր օգտագործման համար կամ ռեգեներացվում է (վերականգնվում է),
դ) սարքավորումները և երկաթբետոնյա ծածկերը ապամոնտաժվում և տեղափոխվում են,
ե) շլամի և նավթի ամբարները ոչ քիչ, քան 0,6 մ-ը ծածկվում են գրունտի շերտով,
զ) արտադրական գործունեությամբ խախտված, հատկացված հողերը ծածկվում են հողային շերտով և ճմահողով,
է) լեռնային տեղամասերում թեքություններն ամրացվում են բիտումային էմուլսիաներով, սիլիկատային շերտերով, հյուսվածքապատվում են և ցանվում բերված հողի ոչ պակաս 0,1մ շերտով:
4) կենսաբանական ռեկուլտիվացիան ենթադրում է խախտված հողերի պտղաբերության վերականգնումը, դրանց կանաչապատումը և բերումը գյուղատնտեսական կամ անտառային օգտագործման վիճակի:
5) ռեկուլտիվացիայի նախագծումն ու աշխատանքների իրականացումը իրագործվում է համապատասխան գործող հրահանգների կամ տեխնիկական պայմանների, համապա-տասխանեցնելով տեղի համայնքային կամ անտառտնտեսության կամ ջրային տնտեսության հետ:
Գործող ստանդարտների համաձայն առանձնացվում են հողերի ռեկուլտիվացիայի երկու փուլ. տեխնիկական և կենսաբանական: Դրանք տարածվում են լեռնատեխնիկական, գյուղատնտեսական, ջրատնտեսական, սանիտարահիգիենիկ և էսթետիկ բնույթի տարբեր միջոցառումների վրա: Աշխատանքների բնույթի նման տարատեսակությունը հանգեցրել է դրանց դասակարգմանը մի շարք հատկանիշներով:
Ըստ տարվող աշխատանքների դրանք բաժանվում են.
· լանդշաֆտավերականգնողական (հողավերականգնող), որոնք կապված են լեռնային աշխատանքների արդյունքում խախտված լանդշաֆտի (տեղանքի ռելիեֆի, բուսական և հողային ծածկի) վերականգնման հետ,
· էկոպաշտպանական (բնապահպանական), որոնք կապված են շրջակա միջավայրի (հողի, ջրի, օդի) վրա ապարների վնասակար ազդեցության հետ:
Ըստ խախտված տեխնոլոգիական հատկանիշների, տարբերում են հետևյալ համալիր աշխատանքները.
· լեռնատեխնիկական` ըստ տեղանքի խախտված ռելիեֆի վերականգնման,
· լեռնային և կենսամելիորատիվ` հողային ծածկի և բուսաբանության վերականգնման (ռեկուլտիվացիոն աշխատանքներ),
· ճարտարագիտաշինարարական և հիդրոտեխնիկական` վերականգնված տարածքի շինարարությանը հարմարեցման և հանգստի գոտիների համար (ճարտարագիտաշինարարական աշխատանքներ),
· լեռնաշինարարական` տարվող աշխատանքների տարածքում հիդրոերկրաբանական կարգավորման (հիդրոպրոֆիլակտիկ աշխատանքներ),
· ճարտարագիտատեխնիկական` փոշով աղտոտվածության, սեյսմիկ և աղմուկային խախտումների հետ պայքարի (բնապահպանական աշխատանքներ):
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
1. Шамшев Ф.А., Тараканов С.Н., Кудряшов Б.Б., Парийский Ю.М., Яковлев А.М. Технология и техника разведочного бурения. - М.: Недра, 1983. - 565 с.
2. Справочник по бурению геологоразведочных скважин. / Под редакцией Козловского Е.А. – СПб.: ООО «Недра», 2000. – 712 с.
3. Калинин А.Г., Ошкордин О.В., Питерский В.М., Соловьев Н.В. Разведочное бурение. – М.: Недра, 2000. - 747 с.
4. Сулакшин С.С. Бурение геологоразведочных скважин. - М.: Недра, 1994. - 432 с.
5. Ганджумян Р.А., Калинин А.Г., Сердюк Н.И. Расчеты в бурении. Спр. пособие. /Под ред. А. Г. Калинина. - М.: РГГРУ, 2007. -668с.
6. Н. В. Соловьев, В. Ф. Чихоткин, Р.К. Богданов , А.П. Закора. Ресурсосберегающая технология алмазного бурения в сложных геглогических условиях. – М.: ОАО «ВНИИОЭНГ», 1997.-332 с.
7. Бурение и опробование геологоразведочных скважин. / Под общ.ред. Калинина А. Г. –М.: ЦентрлитНефтеГаз, 2010-864 с.
Ռաֆիկ Զինավորի Հակոբյան
Ենոք Վագիֆի Աբազյան
Իննա Սերգեի Ավանեսովա
ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ
ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
ՈՒսումնական ձեռնարկ
Մաս 2
Акопян Рафик Зинаворович
Абазян Енок Вагифович
Аванесова Инна Сергеевна
ТЕХНОЛОГИЯ РАЗВЕДКИ МЕСТОРОЖДЕНИЙ
ТВЕРДЫХ ПОЛЕЗНЫХ ИСКОПАЕМЫХ
Учебное пособие
Часть 2
Խմբագիր` Ն.Ա. Խաչատրյան
Ստորագրված է տպագրության՝ 22.12.2011
Թուղթը՝ «օֆսեթ»: Տպագրությունը` ռիզո, Ֆորմատ՝ (6084) 1/16:
Շարվածքը՝ համակարգչային:
Տառատեսակը` Arial Armenian: 6.5 տպ. մամ.:
Պատվեր՝ 1020 Տպաքանակ՝100