ՀՏԴ
Ատոմա-մոլեկուլային ուսմունք: Ատոմի կառուցվածքը: Ուսումնական ձեռնարկ Ֆ.Գրիգորյան, Ա.Գրիգորյան: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան: Երևան, 2005 թ., 48 էջ:
Նախատեսված է Քիմիա-տեխնոլոգիական և բնապահպանական ճարտարագիտություն մասնագիտության ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների համար:
Գրախոսներ` Հ Մխիթարյան
Ռ.Միրզախանյան
Խմբագիր` Ն. Խաչատրյան
1.2. Քիմիան ճշգրիտ գիտություն է
1.3. Քիմիան և ժամանակակից հասարակության խնդիրները
2.2. Պարզ և բարդ նյութեր: Ալոտրոպիա:
2.3. Քիմիական տարրերի նշանները: Քիմիական բանաձևերը
2.4. Ատոմի զանգված: Հարաբերական ատոմային և մոլեկուլային զանգվածներ
2.6. Գազային նյութերի մոլեկուլային զանգվածի որոշումը
3.4. Կարգահամարի ֆիզիկական իմաստը: Իզոտոպներ
3.5. Սպեկտրոգրաֆի աշխատանքի սկզբունքը
3.7. Գաղափար լուսային քվանտների մասին
3.8. Բորի տեսությունը ջրածնի ատոմի համար
3.9. Բորի տեսության մաթեմատիկական հետևությունները
3.10. Ջրածնի ատոմի սպեկտրի բացատրությունն ըստ Բորի
3.11. Բորի - Զոմերֆելդի տեսության հակասությունները
4. Քվանտային մեխանիկայի տարրերը
4.2. Լույսի ալիքամասնիկային երկվությունը
4.4. Հայզենբերգի անորոշության սկզբունքը
4.6. Ալիքային ֆունկցիան, դրա ֆիզիկական իմաստը և նկարագրման եղանակները
4.7. Շրյոդինգերի հավասարման լուծումը: Միաչափ պոտենցիալ տուփ
4.8. Ջրածնի ատոմի կառուցվածքը ըստ քվանտային մեխանիկայի
4.10. Էլեկտրոնների լրացման հաջորդականությունը բազմաէլեկտրոն ատոմներում
4.11. Էլեկտրոնային բանաձևեր, էլեկտրոնային դիագրամներ
1.1. Քիմիան և բնագիտությունը
Քայլե՞լ եք դուք աշնանային անտառով, զարմացե՞լ եք տերևների գույների փոփոխությունից, նստե՞լ եք իրիկնային խարույկի շուրջն ու զմայլվել բոցի գույներով: Այդ երևույթները քիմիական փոփոխությունների արդյունք են: Քիմիան գործ ունի բոլոր նյութերի հետ, և դրանց հետ կատարվող փոփոխությունները, որ տեսնում ենք մեր շրջապատում, դարձնում են աշխարհը բազմազան ու գեղեցիկ, երբեմն էլ խորհրդավոր: Դրանով է բացատրվում է մետաղի ժանգոտումը, քաղցրավենիքի մարսումը, հ ացի թխումը, մարդու ծերացումը և այլն:
Ձեզանից շատերը ուսումնասիրում են քիմիան, քանի որ այն ընդգրկված է ուսումնական ծրագրերում: Ձեր հիմնական մասնագիտությունը կարող է լինել էլեկտրատեխնիկան, երկրաբանությունը, բժշկությունն ու շինարարությունը, սակայն քիմիայի ուսումնասիրությունն անհրաժեշտ է: Պատճառն այն է, որ մարդկային գործունեության ցանկացած բնագավառ, որը կապված է նյութական աշխարհի հետ, կարիք ունի հասկանալու, թե ինչպե՞ս են նյութերը փոխազդում իրար և շրջապատի հետ, ինչպե՞ս են նյութերը փոփոխվում: Այդ պատճառով քիմիան կարևոր դեր ունի Ձեր ապագա մասնագիտության մեջ: Դուք կլինեք ավելի բազմակողմանի և ստեղծագործ անձ, եթե հասկանաք Ձեր աշխատանքին վերաբերող քիմիական հասկացությունները և կարողանաք անհրաժեշտության դեպքում օգտագործել դրանք:
Քիմիական ուսումնասիրությունների արդյունքում ստեղծվել և օգտագործվում են այնպիսի նյութեր, որպիսիք չի ստեղծել բնությունը և առանց որոնց չէին կարող զարգանալ գիտությունը և արդյունաբերության բոլոր բնագավառները: Ժամանակակից մարդ լինելու համար Դուք կարիք կունենաք տեղեկացված լինելու քիմիայի շատ համապարփակ հարցերի, քիմիական նյութերի օգտագործման մասին: Այս գիրքը կծանոթացնի Ձեզ հիմնական քիմիական հասկացություններին, կօգնի հասկանալու շրջապատող աշխարհը` հնարավորությունները և պահանջները:
Քիմիան բնական գիտություն է, որն ուսումնասիրում է նյութերի փոխարկումները և դրանց օրինաչափությունները:
Մատերիայի շարժման հաջորդ տեսակը կենսաբանական շարժումն է, կենդանի օրգանիզմի ծագումը, զարգացումը և մահացումը, որն ուսումնասիրում է կենսաբանություն բնական գիտությունը և հասարակական շարժումը, մատերիայի ամենաբարձր կազմակերպված տեսակի` մարդկային հասարակության շարժումը, որը ուսումնասիրում է հասարակագիտությունը:
Մատերիան գոյություն ունի երկու վիճակներում` նյութի և դաշտի: Նյութի օրինակ են մի կտոր կավիճը, մի բաժակ ջուրը, շրջապատող առարկաները: Դաշտի օրինակ են էլեկտրական, մագնիսական, գրավիտացիոն դաշտերը: Դաշտը և նյութը ունեն մի շարք ինչպես ընդհանուր, այնպես էլ տարբեր հատկանիշներ: Օրինակ` ընդհանուր հատկանիշ է այն, որ և’ դաշտը, և’ նյութը տեղափոխում են էներգիա: Երկար ժամանակ կար կարծիք, որ նյութի և դաշտի միջև տարբերությունն այն է, որ նյութը ունի զանգված, իսկ դաշտը` ոչ: 20-րդ դարի սկզբում Էյնշտեյնը ցույց տվեց, որ էներգիան ևս ունի զանգված, և ձգողական ուժի ազդեցության տակ լույսը ձգվում է նյութի կողմից:
Զանգվածի մեծությունը կապված է էներգիայի հետ Էյնշտեյնի բանաձևով.
E=mc2,
որտեղ E-n` էներգիայի քանակն է (Ջոուլ), m-ը` զանգվածը (կգ),
c-ն` լույսի արագությունը (մ×վրկ-1):
Լույսի արագությունը բնության կարևոր հասկացություններից է և հավասար է c=2.9979×108 մ×վրկ-1:
Դաշտը իրականացնում է նյութի առանձին մասերի կապը և փոխազդեցությունը:
Պայմանականորեն քիմիան բաժանվել է չորս բաղադրիչ մասերի, օրգանական, անօրգանական, ֆիզիկական և անալիտիկ քիմիայի:
Օրգանական քիմիայի ավանդական բնագավառը կապված է ածխածնի ջրածնական միացությունների ուսումնասիրման հետ, իսկ անօրգանական քիմիան գործ ունի մնացած բոլոր տարրերի և ածխածնի մնացած միացությունների հետ:
Ցանկացած քիմիական ռեակցիա ուղեկցվում է նաև բազմաթիվ ֆիզիկական երևույթներով: Փոխվում է նյութի չափը, անջատվում է լույս, ջերմություն, առաջանում է դետոնացիոն ալիք` պայթյուն: Ցանկացած քիմիական երևույթ կոմպլեքսային բնույթ ունի և այդ պատճառով այն պետք է ուսումնասիրել ոչ միայն քիմիայի, այլ նաև մնացած գիտությունների տեսանկյունից:
Կիբեռնետիկայի հայրը` Նորբերտ Վիները նշել է, որ եթե քիմիական հիմնախնդի լուծման դժվարությունը մաթեմատիկայում է, ապա տասը քիմիկոս ավելի քիչ բան կանեն, քան մեկ մաթեմատիկոս: Սա նշանակում է, որ գիտության բաժանումը մեր կողմից ինչ-որ չափով արհեստական է: Այդ պատճառով տարբեր գիտությունների սահմանագծում առաջացել են նոր գիտություններ` ֆիզիկական քիմիա, քիմիական ֆիզիկա, էլեկտրաքիմիա, կենսաքիմիա, տիեզերական քիմիա և այլն:
1.2. Քիմիան ճշգրիտ գիտություն է
Բոլոր ճշգրիտ գիտություններին բնորոշ են հետևյալ երեք տարբերիչ գծերը.
ա) վերացական դատողությունների առկայությունը,
բ) փորձնական փաստերի կրկնությունը,
գ) գործնական կիրառությունը:
Քիմիայում վերացական դատողությունների դերը կատարում են հասկացությունները, հիպոթեզները, օրենքները և տեսությունները, որոնք մշակված են այնպես, որ համապատասխանեն լաբորատոր դիտարկումներով հաստատված փաստերին: Եթե հայտնաբերվում են երևույթներ, որոնք կրկնվում են փորձից փորձ, և այդ դիտարկումը բերում է ընդհանրացման, ապա այս կերպ հայտնաբերվում է օրենքը:
Օրենքը փորձի ընդհանրացումն է տվյալ երևույթի նկատմամբ, որը կրկնվում է անկախ ժամանակից: Տարբեր հասկացությունների և օրենքների համախումբը, որը բացատրում է տվյալ երևույթների շարքը, կոչվում է տեսություն:
Օրենքը սահմանելուց հետո անհրաժեշտ է այն բացատրել: Սա ստեղծագործական առումով գիտության ամենահետաքրքիր մասն է: Օրենքի բացատրությունը սկսվում է վարկածով:
Վարկածը օգտակար է միայն այն դեպքում, եթե նրա հիման վրա կարելի է անել ենթադրություն, որը կարելի է ստուգել և ժխտել կամ հաստատել:
Վարկածը, որը ստուգվել է բազմաթիվ փորձերով և հաստատվել է, կոչվում է տեսություն: Տեսությունը ծառայում է փաստերի ընդհանրացմանը, որոնք տրված են լայն տիրույթում, ինչպես նաև օրենքների բացատրությանը:
Այդպիսի տեսություններ են` ատոմամոլեկուլային ուսմունքը, նյութի ատոմային կառույցը և այլն:
1.3. Քիմիան և ժամանակակից հասարակության խնդիրները
Հաճախ խնդրի հայտնաբերումը խիստ կարևոր է, որովհետև դրա լուծումից հետո կարող է պարզվել, որ այն խիստ մեծ նշանակություն ունի:
Վերջերս մի խումբ խոշոր գիտնականներ ձևակերպել են ամենաարդիական խնդիրները, որոնց հետ շփվում է մարդկությունը: Նրանք առանձնացրել են այդ խնդիրներից այնպիսիք, որոնց լուծման հարցում քիմիկոսները լուրջ ներդրում կարող են ունենալ: Բերենք այդ չլուծված խնդիրների շարքը:
1. Սննդամթերքի խնդիրը: Աշխարհի այն մասերում, որտեղ 25 տարին մեկ կրկնապատկվում է բնակչության թիվը, իսկ սննդամթերքի արտադրությունը համարյա չի փոխվում, առաջանում է սովի հիմնախնդիր: Քիմիկոսների խնդիրն է ստեղծել բույսերի հիվանդությունների դեմ պայքարի նոր միջոցներ, ինչպես նաև մշակել ավելի արդյունավետ պարարտանյութեր: Անհրաժեշտ է ստեղծել նոր գյուղատնտեսական ծագում ունեցող արհեստական սննդի տեխնոլոգիա:
2. Հումքի օվկիանոսային աղբյուր: Մինչև այժմ մարդկությունը օվկիանոսի հսկայական ռեսուրսների չնչին մասն է օգտագործում գործնական նպատակների համար: Իհարկե օվկիանոսից սպացվում է սնունդ և որոշ միներալներ, սակայն դա կազմում է օվկիանոսի ռեսուրսների չնչին մասը: Բացի դրանից, աշխարհի որոշ մասերում զգացվում է ջրի պակաս, որը օվկիանոսից քաղցրահամ ջրի ստացումը դարձնում է արդիական:
3. Շրջապատող միջավայիրի պաշտպանությունը: Բոլորին հայտնի է օդի և ջրի աղտոտման խնդիրը: Մինչդեռ մինչև այժմ էլ այն չի գտել ընդունելի լուծում: Շրջապատող միջավայրի աղտոտումը պայմանավորված է մարդու գործունեության հետ կապված երկու պատճառներով. բնական և արհեստական: Մենք սովորաբար քիչ ուշադրություն ենք դարձնում աղտոտման բնական պրոցեսներին, մասնավորապես այն պատճառով, որ չենք կարող էականորեն ազդել դրանց վրա: Մարդու գործունեությամբ պայմանավորված պրոցեսները կապված են հիմնականում տրանսպորտի և արդյունաբերության հետ: Տրանսպորտի արտանետումները պակասացնելու համար անհրաժեշտ է ստեղծել նոր վառելիքներ, նոր շարժիչներ, նոր կատալիզատորներ: Լուրջ խնդիրներ կան արդյունաբերության, հատկապես քիմիական արդյունաբերության մեջ արտանետումները նվազեցնելու խնդրում:
4. Կենսաքիմիական պրոցեսներ: Հետազոտման քիմիական մեթոդների կիրառումը կենսաքիմիական պրոցեսներում հանգեցրել է զգալի ձեռքբերումների կենդանի օրգանիզմում նյութափոխանակության, ֆոտոսինթեզի և այլ կենսաբանական երևույթների: Գիտության այդ բնագավառում կան մեծ քանակով չլուծված պրոբլեմներ: Դրանց թվին են պատկանում, մտածելու երևույթի քիմիական մեխանիզմը, ժառանգականությունը, դեղանյութերի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, կյանքի առաջացումը:
5. Էներգիայի նոր աղբյուրներ: Նավթի, գազի և ածխի պաշարների սպառմանը զուգընթաց մարդկությունը ավելի շատ ուշադրություն պետք է դարձնի միջուկային, արևային և քամու էներգիաների օգտագործմանը:
6. Նոր նյութեր: Մարդկության առաջընթացը թելադրում է նոր նյութերի անհրաժեշտությունը: Արդեն ստեղծվում են կիսահաղորդչային և գերհաղորդչային նյութեր, ջերմակայուն պլաստիկներ, նոր կոմպոզիցիոն պոլիմերներ: Նման խնդիրների լուծումը անհնարին է առանց քիմիկոսի միջամտության:
7. Տեսական հետազոտություններ: Ցանկացած գործնական խնդրի լուծումը թելադրում է որոշակի, տվյալ բնագավառին վերաբերվող նոր տեսական խնդիրների առաջացումը և լուծումը:
2. Ատոմամոլեկուլային ուսմունք
2.1 Մոլեկուլ, ատոմ, տարր
Բոլոր նյութերը բաժանվում են երկու մեծ խմբի` մոլեկուլային և ոչ-մոլեկուլային կառուցվածքի նյութեր:
Մոլեկուլային կառուցվածքի նյութեր կոչվում են այն նյութերը, որոնք կազմված մոլեկուլներից: Օրինակ. շաքարը, ջուրը, թթվածինը:
Ոչ-մոլեկուլային կառուցվածքի նյութերը կազմված են ոչ թե մոլեկուլներից, այլ կառուցվածքային այլ միավորներից (ատոմներից, դրական և բացասական լիցքավորված իոններից, դրական իոններից և ընդհանրացված էլեկտրոններից): Օրինակ. ալմաստը կազմված է ածխածնի ատոմներից, սեղանի աղը` նատրիումի դրական և քլորի բացասական իոններից, երկաթը և ընդհանրապես բոլոր մետաղները` դրական լիցքավորված իոններից և բացասական լիցքավորված ընդհանրացված էլեկտրոններից: Նյութի հատկությունները պայմանավորված են այն կառուցվածքային միավորների հատկություններով, որոնցից կազմված է այն:
Մոլեկուլը` մոլեկուլային կառուցվածքով նյութերի փոքրագույն մասնիկն է, որն ունի դրա բաղադրությունը, պահպանում է դրա քիմիական հատկությունները և որոշում է այդ հատկությունները:
Միևնույն նյութի մոլեկուլներն ունեն նույն բաղդրությունն ու հատկությունները, տարբեր նյութերի մոլեկուլները տարբերվում են ինչպես բաղադրությամբ, այնպես էլ կառուցվածքով և հատկություններով:
Քիմիական հատկությունը նյութերի քիմիական ռեակցիայի մեջ մտնելու ունակությունն է:
Մոլեկուլը կազմված է ատոմներից, որոնք միացած են իրար որոշակի հաջորդականությամբ:
Տարրը որոշակի հատկություններ ունեցող ատոմների տարատեսակն է, որն ունի միջուկի միևնույն լիցքը: Օրինակ. H, O, Cl:
Ատոմը տարրի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է, որը պահպանում է տարրի քիմիական հատկությունները:
Ատոմը էլեկտրաչեզոք մասնիկ է, որը կազմված է դրական լիցքավորված միջուկից և դրա շուրջը շարժվող բացասական լիցքավորված էլեկտրոններից: Ամբողջությամբ վերցրած` ատոմը էլեկտրաչեզոք մասնիկ է:
2.2. Պարզ և բարդ նյութեր: Ալոտրոպիա:
Տարրերը բնության մեջ հանդես են գալիս պարզ նյութերի ձևով և բարդ նյութերի բաղադրության մեջ:
Պարզ կոչվում են այն նյութերը, որոնք կազմված են միևնույն տարրի ատոմներից:
Օրինակ, H2 մոլեկուլը կազմված է միայն ջրածին տարրի ատոմներից, հետևաբար պարզ նյութ է:
Բարդ կոչվում են այն նյութերը, որոնք կազմված են տարբեր տարրի ատոմներից:
Օրինակ, ջուրը H2Օ կազմված է ջրածին և թթվածին տարրերի ատոմներց, հետևաբար ջուրը բարդ նյութ է:
Յուրաքանչյուր տարր բնության մեջ առաջացնում է առնվազն մեկ պարզ նյութ: Սակայն կան տարրեր, որոնք առաջացնում են մի քանի պարզ նյութեր:
Միևնույն տարրը, օրինակ թթվածինը` O-ն կարող է առաջացնել երկու պարզ նյութ` O2 և O3, որոնք ունեն տարբեր հատկություններ:
Այն երևույթը, երբ միևնույն տարրը առաջացնում է մի քանի պարզ նյութեր, կոչվում է ալոտրոպիա, իսկ առաջացած պարզ նյութերը` ալոտրոպ ձևափոխություններ:
Ալլոտրոպիայի երևույթը պայմանավորված է երկու պատճառով.
1. Մոլեկուլում ատոմների տարբեր թվով (օրինակ, O2, O3),
2. բյուրեղավանդակի տարբեր կառուցվածքներով (օրինակ, ածխածնի տարբեր ալոտրոպ ձևափոխություններն են ալմաստը, գրաֆիտը, ֆուլերոնը, կարբինը, պոլիկումուլենը):
2.3. Քիմիական տարրերի նշանները: Քիմիական բանաձևերը
Քիմիական տարրերը նշանակվում են տվյալ տարրի լատիներեն անվան առաջին տառով կամ նաև հաջորդ տառերից մեկով, եթե առաջին տառը տարբեր տարրերի անվան մեջ համընկնում է:
Օրինակ, թթվածին` oxigenium – Օ, օսմիում` osmium – Os:
Քիմիական տարրերի լատիներեն անվանումների այդ տառերը կոչվում են քիմիական նշաններ:
Քիմիական նշանը ցույց է տալիս.
1. տվյալ քիմիական տարրը, օրինակ, H – ջրածին, C –ածխածին:
2. տվյալ քիմիական տարրի մեկ ատոմը:
3. տվյալ քիմիական տարրի հարաբերական ատոմական զանգվածը: Օրինակ Ar(H) =1, Ar(C) =12:
4. տվյալ քիմիական տարրի ատոմների մեկ մոլ քանակը: Օրինակ`
5. տվյալ տարրի մոլային զանգվածը M(H) =1 գ/մոլ, M(C) =12 գ/մոլ:
Քիմիական նշանների և ինդեքսների միջոցով նյութի որակական և քանակական բաղադրության պայմանական գրառումը կոչվում է բանաձև:
Քիմիական բանաձևի կամ նշանի առջև դրած թվերը կոչվում են գործակիցներ և ցույց են տալիս տվյալ բանաձևին համապատասխանող կառուցվածքային միավորների թիվը: Քիմիական նշանի ներքևի աջ մասում գրված թիվը կոչվում է ինդեքս և ցույց է տալիս ատոմների թիվը մոլեկուլում:
Բանաձևը ցույց է տալիս.
1. նյութը, օրինակ, H2O – ջուր, CaCl2 –կալցիումի քլորիդ:
2. տվյալ նյութի մեկ մոլեկուլուլը կամ կառուցվածքային միավորը:
3. որակական բաղադրությունը, այսինքն ի՞նչ տարրերից է բաղկացած: Օրինակ H2O -ն բաղկացած է H և O տարրերից:
4. քանակական բաղադրությունը: Օրինակ H2O մոլեկուլը բաղկացած է 2 ատոմ ջրածնից և 1 ատոմ թթվածնից:
5. հարաբերական մոլեկուլային զանգվածը. Mr (H2O) =18 մոլ:
6. կառուցվածքային միավորների մեկ մոլ քանակը.
7. կառուցվածքային միավորի մեկ մոլ քանակի զանգվածը M(H2O) =18 գ/մոլ:
2.4. Ատոմի զանգված: Հարաբերական ատոմային և մոլեկուլային զանգվածներ
Տարբեր տարրերի ատոմները իրարից տարբերվում են ոչ միայն միջուկի լիցքի մեծությամբ, այլ նաև զանգվածներով: Ատոմների և մոլեկուլների զանգվածները սովորական միավորներով (գ, կգ) չափելը հարմար չէ, որովհետև ստացվում են շատ փոքր թվեր: Օրինակ, ջրածնի ատոմի զանգվածը Այդ պատճառով ատոմի և մոլեկուլի զանգվածները չափելու համար ստեղծվել է նոր, ավելի փոքր միավոր:
Ածխածնի 12C իզոտոպի ատոմի զանգվածի 1/12 մասը կոչվում է զանգվածի ատոմական միավոր:
Այդ դեպքում ջրածնի ատոմի զանգվածը ստացվում է 1.008 զ.ա.մ.: Գործնականում ատոմի զանգածի փոխարեն կիրառվում է հարաբերական ատոմային զանգվածը:
Քիմիական տարրի (Ar) հարաբերական ատոմային զանգվածը ցույց է տալիս,թե տվյալ քիմիական տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ ածխածնի իզոտոպի զանգվածի 1/12 մասից:
Ինչպես երևում է գրվածից, հարաբերական ատոմային զանգվածը չափողականություն չունեցող մեծություն է: Չպետք է շփոթել հարաբերական ատոմային զանգվածը ատոմի զանգվածի հետ
Տարրերի հարաբերական ատոմային զանգվածները բերված են պարբերական համակարգում:
Օրինակ.
Նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը` Mr -ը ցույց է տալիս, թե տվյալ նյութի մոլեկուլի զանգվածը քանի անգամ է մեծ ածխածնի իզոտոպի ատոմի զանգվածի 1/12 մասից:
Նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը նույնպես չափողականություն չունեցող մեծություն է: Նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը այդ մոլեկուլի կազմի մեջ մտնող բոլոր ատոմների հարաբերական ատոմային զանգվածների գումարն է:
2.5. Նյութի մոլ քանակություն
Միավորների SI համակարգում գոյություն ունի «Նյութի քանակ» հասկացությունը: «Քանակ» նշանակում է կառուցվածքային մասնիկների թիվ:
Քիմիայում որպես նյութի քանակի չափ ընդունված է մոլը:
Մոլը նյութի այն քանակն է, որը պարունակում է այնքան կառուցվածքային միավոր (ատոմ, մոլեկուլ, իոն, ռադիկալ, էլեկտրոն), որքան ատոմ կա 0.012 կգ (12 գ) ածխածնի իզոտոպում:
12 գրամ ածխածնի մեջ կա Այդ թիվը (NA) կոչվում է Ավոգադրոյի թիվ: Հետևաբար`
Մոլը նյութի այնպիսի քանակն է, որը պարունակում է կառուցվածքային մասնիկ:
Քանի որ մոլեկուլները և ատոմները մենք չենք տեսնում և հաշվել չենք կարող, մոլը օգտագործելու համար անհրաժեշտ է իմանալ մոլի զանգվածը:
Տվյալ նյութի մեկ մոլի զանգվածը կոչվում է մոլային զանգված (M) և չափվում է գ/մոլ միավորներով:
Մոլային զանգվածը նյութի գրամների այն քանակն է, որը թվապես հավասար է հարաբերական ատոմային կամ մոլեկուլային զանգվածին:
Ցանկաված նյութի NA հատ մոլեկուլների գումարային զանգվածը այնքան գրամ է, որքան այդ նյութի մոլեկուլային զանգվածն է:
Հետևաբար Ավոգադրոյի թիվը փաստորեն ցույց է տալիս, թե գրամը զանգվածի ատոմական միավորից քանի անգամ է մեծ:
Այսպիսով, նյութի քանակը ելնելով զանգվածից, կարելի է հաշվել հետևյալ բանաձևով.
1811 թ. իտալացի գիտնական Ավոգադրոն մտցրեց մոլեկուլի գաղափարը որպես նյութի փոքրագույն մասնիկի և տվեց մի հիպոթեզ, որը այժմ կոչվում է օրենք:
Տարբեր գազերի հավասար ծավալներում միևնույն պայմաններում պարունակվում են հավասար թվով մոլեկուլներ:
Քանի որ տարբեր գազերի մեկական մոլերը պարունակում են նույն թվով (NA) մոլեկուլներ, ապա ըստ Ավոգադրոյի օրենքի` դրանք պետք է գրավեն նույն ծավալը: Այդ ծավալը կոչվում է մոլային ծավալ (V0) և նորմալ պայմաններում հավասար է 22.4 մոլ/լ-ի:
Հետևաբար նյութի քանակը` ելնելով ծավալից կարելի է հաշվել
բանաձևով:
Եթե գազը գտնվում է ոչ նորմալ պայմաններում, ապա մոլային ծավալը կարելի է հաշվել գազային միացյալ հավասարումով`
որտեղ զրո ինդեքսով նշված են ճնշումը, ծավալը և ջերմաստիճանը նորմալ պայմաններում (P0 =101.3 կՊա, T0= 273 Կ):
Քանի որ նյութի մեկ մոլում կա NA հատ մասնիկ, ապա նյութի քանակը կարելի է հաշվել` ելնելով մասնիկների թվից
բանաձևով:
Նկ.2.2-ում ցույց է ընդհանրացված կապը նյութի քանակի զանգվածի (m), ծավալի (V) և մասնիկների թվի (N) միջև հնարավոր տասներկու հաշվարկներով:
Այսպիսով նյութի քանակի, ծավալի, զանգվածի և մասնիկների թվի միջև կա հետևյալ կապը`
Հայտարարում ունենք մեկ մոլին ընկնող մեծություններ` M - 1 մոլի զանգվածը, NA-1 մոլում մասնիկների թիվը, V0-22.4լ/մոլ-1 մոլ գազի ծավալը:
Իմանալով Ավոգադրոյի թվի արժեքը` կարելի է գտնել ցանկացած տարրի մեկ ատոմի զանգվածը գրամներով և գնահատել ատոմի չափերը:
Թեստային ինքնաստուգում
Թեստային հարց Քանի մոլ է կազմում 96գ թթվածինը: Ընտրել ճիշտ պատասխանը
(5 միավոր) 3 մոլ (0 միավոր) 2 մոլ (0 միավոր) 0 մոլ (0 միավոր) -3 մոլ
Թեստային հարց Քանի մոլ է կազմում 33.6լ գազը նորմալ պայմաններում: Ընտրել ճիշտ պատասխանը
(5 միավոր) 1.5 մոլ (0 միավոր) 22.4 մոլ (0 միավոր) 1 մոլ (0 միավոր) 33.6 մոլ
Թեստային հարց Քանի մոլ է կազմում 33.6լ գազը նորմալ պայմաններում: Գրել ճիշտ պատասխանը
(5 միավոր) 1.5
Թեստային հարց Քանի մոլ են կազմում հատ մոլեկուլները նորմալ պայմաններում: Ընտրել ճիշտ պատասխանը
(0 միավոր) 5 մոլ (0 միավոր) 1 մոլ (0 միավոր) 33.6 մոլ (5 միավոր) 2.5 մոլ
Թեստային հարց Քանի մոլ են կազմում հատ մոլեկուլները նորմալ պայմաններում: Գրել ճիշտ պատասխանը
(5 միավոր) 2.5
Թեստային ինքնաստուգման վերջ
2.6. Գազային նյութերի մոլեկուլային զանգվածի որոշումը
Նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածները փորձնականորեն որոշելու համար գտնում են դրանց թվապես հավասար մոլային զանգվածները: Ակնհայտ է, որ գազերի խտությունները, ինչպես նաև որևէ ծավալի զանգվածները, պետք է հարաբերեն իրար այնպես, ինչպես մոլային զանգվածները, քանի որ խտությունները (d) մեկական լիտրերի զանգվածներն են, իսկ մոլային զանգվածները` 22.4-ական լիտրերինը:
Հետևաբար
հարաբերությունը կոչվում է առաջին գազի հարաբերական խտությունը ըստ երկրորդի` հետևաբար` որտեղից այսինքն գազի մոլային (մոլեկուլային) զանգվածը հավասար է մի այլ գազի նկատմամբ դրա հարաբերական խտության և այդ գազի մոլային (մոլեկուլային) զանգվածի արտադրյալին:
Եթե հայտնի գազը ջրածինն է, ապա բանձևը կընդունի հետևյալ տեսքը եթե թթվածինը` ապա և այլն:
Գազային նյութերի մոլային զանգվածը կարելի է որոշել` օգտվելով նաև մոլային ծավալ հասկացությունից: Եթե հայտնի է գազի որևէ ծավալի զանգվածը նորմալ պայմաններում, ապա հաշվում ենք այդ նյութի 22.4 լ-ի զանգվածը:
Ընդհանրապես գազերի ծավալները չափվում են ոչ-նորմալ պայմաններում: Այդ դեպքում, ինչպես նշվեց վերը, նման հաշվարկ կատարելուց առաջ ծավալը պետք է բերել նորմալ պայմանների` օգտվելով Բոյլ-Մարիոտտի և Գեյ-Լյուսակի միացյալ հավասարումից` Մեկ մոլի համար մեծությունը հաստատուն է և նշանակվում է R-ով: Այն կոչվում է գազային ունիվերսալ հաստատուն և հավասար է Այդ դեպքում բանաձևը կընդունի հետևյալ տեսքը PV=RT: Որևէ մոլի համար, ընդունելով, որ բանաձևը կընդունի տեսքը: Այդ բանաձևը կոչվում է Մենդելեև-Կլայպերոնի հավասարում, իմանալով ցանկացած պայմաններում գազի որևէ ծավալի զանգվածը, այդ բանաձևով կարելի է հաշվել դրա մոլի (մոլեկուլի զանգվածը):
Քիմիական տարրը միջուկի միևնույն լիցք ունեցող ատոմների տեսակ է: Տարրերը բնության մեջ գոյություն ունեն պարզ նյութերի ձևով և բարդ նյութերի բաղադրության մեջ: Ատոմը` տարրի, մոլեկուլը` նյութի փոքրագույն մասնիկներն են, որոնք պահպանում են դրանց հատկությունները: Ատոմների և մոլեկուլների զանգվածները չափվում են զանգվածի ատոմական միավորներով (զ.ա.մ.), որը ածխածնի 12C իզոտոպի ատոմի զանգվածի 1/12 մասն է: Նյութի քանակ նշանակում է կառուցվածքային մասնիկների թիվ, դրա միավորը մոլն է: Նյութի մեկ մոլում պարունակվում է 6.02×1023 հատ կառուցվածքային մասնիկ: Մոլի զանգվածը նյութի գրամների այն քանակն է, որը թվապես հավասար է այդ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածին: Գազային նյութերի մեկ մոլը նորմալ պայմաններում գրավում է 22.1 լ ծավալ:
Սովորելու նպատակը
Այս բաժինը սովորելուց հետո դուք պետք է կարողանաք.
1. Ձևակերպել և ճշգրիտ օգտագործել տարր, ատոմ, մոլեկուլ, պարզ և բարդ նյութեր հասկացությունները:
2. Որոշել տարրի կամ նյութի մոլի զանգվածը, կատարել հաշվումներ մոլի զանգվածի, դրանում եղած մասնիկների թվի, գազային նյութերի դեպքում դրանց ծավալի միջև, հաշվել տարրի մեկ ատոմի, նյութի մեկ մոլեկուլի զանգվածը և ծավալը:
Հիմնական հասկացություններ
Քիմիական տարր կոչվում է միջուկի միևնույն լիցք ունեցող ատոմների տեսակը:
Ալոտրոպիան տվյալ տարրի մի քանի պարզ նյութեր առաջացնելու երևույթն է:
Զանգվածի ատոմական միավորը ( Զ.ա.մ.) ածխածնի 12C իզոտոպի ատոմի զանգվածի 1/12 մասն է:
Ատոմի զանգվածը կարող է չափվել գրամներով, կգ-երով և զանգվածի ատոմական միավորներով:
Հարաբերական ատոմական զանգվածը ատոմի զանգվածի հարաբերությունն է զանգվածի ատոմական միավորներին: Այն չունի չափողականություն:
Նյութի քանակ` նշանակում է կառուցվածքային մասնիկների թիվ:
Մոլ կոչվում է նյութի այն քանակը, որը պարունակում է է 6.02.1023 հատ կառուցվածքային մասնիկ:
Մոլի զանգվածը նյութի գրամների այն քանակն է, որը թվապես հավասար է այդ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածին:
3. Ատոմի կառուցվածքը
3.1.Ատոմի միջուկային մոդելը
1911 թ. Ռեզերֆորդն առաջարկեց ատոմի կառույցի փորձով հիմնավորված մոդել: Ըստ նրա ատոմը կազմված է դրական լիցքավորված միջուկից և դրա դաշտում, զգալի հեռավորության վրա, դրա շուրջը պտտվող բացասական լիցքավորված էլեկտրոններից: Միջուկի չափերը (10-13մկմ) շատ փոքր են ատոմի չափերի հետ (10-8մկմ) համեմատած: Միջուկի լիցքը թվապես հավասար է էլեկտրոնների գումարային լիցքին, այսինքն` ատոմը էլեկտրաչեզոք է: Միջուկի զանգվածը շատ մեծ է էլեկտրոնների զանգվածից և միջուկում է կենտրոնացված ատոմի համարյա ամբողջ զանգվածը: Ատոմի կառուցվածքի այս մոդելը նման է արեգակնային համակարգին և հաճախ կոչվում է մոլորակային մոդել:
3.2. Միջուկի բաղադրությունը
Միջուկը կազմված է դրական լիցքավորված պրոտոններից և էլեկտրաչեզոք նեյտրոններից` բացառությամբ ջրածնի թեթև իզոտոպի ատոմի, որի միջուկը կազմված է մեկ պրոտոնից: Պրոտոնները և նեյտրոնները այլ կերպ կոչվում են նուկլոններ: Աղյուսակ 3.1-ում բերված են նուկլոնների և էլեկտրոնների հիմնական բնութագրերը:
Պրոտոնի և նեյտրոնի զանգվածները համարյա նույնն են և մոտ են մեկ զ.ա.մ.-ին: Դրանք համապատասխանաբար մեծ են էլեկտրոնի զանգվածից 1836.12 և 1838.65 անգամ: Քանի որ էլեկտրոնի զանգվածը շատ փոքր է միջուկի զանգվածից, ապա այն պտտվում է միջուկի շուրջը: Նուկլոնների միջև գործում են հզոր ձգողական ուժեր` միջուկային ուժեր: Այդ ուժերը պայմանավորված չեն լիցքով, հազարավոր անգամ գերազանցում են էլեկտրոստատիկ ձգողության ուժերին և գործում են փոքր (10-15մ) հեռավորության վրա: Դրանց բնույթը հայտնի չէ: Միջուկային ուժերով է պայմանավորված միջուկի հսկայական էներգիան: Այն ռեակցիները, որոնց ընթացքում քայքայվում կամ առաջանում են նոր միջուկներ, կոչվում են միջուկային ռեակցիաներ: Այս ռեակցիաների էներգիան հազարավոր անգամ գերազանցում է քիմիական ռեակցիաների էներգիային:
3.3. Զանգվածային թիվ
Միջուկը բնորոշվում է երկու մեծություններով` կարգահամարով (Z) և զանգվածային թվով (A):
Զանգվածային թիվը որոշվում է միջուկում պարունակվող նուկլոնների (պրոտոնների և նեյտրոնների) թվերի գումարով, իսկ կարգահամարը` միջուկում պրոտոնների թվով:
որտեղ N-ը նեյտրոնների թիվն է: Միջուկի բնութագրերը գրանցվում են տարրի քիմիական նշանի ձախ մասում: Ներքևում գրվում է կարգահամարը, վերևում` զանգվածային թիվը: Օրինակ, ածխածնի ատոմի միջուկի բնութագրերը նշանակվում են որը նշանակում է, որ միջուկի լիցքը (հետևաբար և պրոտոնների թիվը) հավասար է +6-ի, իսկ զանգվածային թիվը` 12-ի: Նեյտրոնների թիվը հավասար է զանգվածային թվի և միջուկի լիցքի տարբերությանը: N=A–Z=12-6=6:
Քանի որ պրոտոնի և նեյտրոնի զանգվածները շատ քիչ են տարբերվում իրարից, ապա զանգվածային թիվը մոտավորապես ցույց է տալիս նաև միջուկի հարաբերական զանգվածը և միշտ ամբողջ թիվ է: Պրոտոնի և նեյտրոնի միջև կա որոշակի փոխադարձ կապ: Որոշակի պայմաններում պրոտոնը կարող է վերածվել նեյտրոնի և հակառակը:
3.4. Կարգահամարի ֆիզիկական իմաստը: Իզոտոպներ
Կարգահամարը ցույց է տալիս.
1. Տարրի հերթական համարը պարբերական համակարգում:
2. Միջուկի դրական լիցքի մոծությունը:
3. Պրոտոնների թիվը մրջուկում:
4. Միջուկի շուրջը պտտվող էլեկտրոնների թիվը:
Ելնելով զանգվածային թվի պատկերացումներից` ստացվում է, որ ատոմային զանգվածները պետք է արտահայտվեն ամբողջ թվերով:
1910թ. Սոդիի կողմից հաստատվել է, թր ռադիոակտիվ քայքայման ժամանակ կարող են առաջանալ միևնույն տարրի ատոմներ, որոնք ունենալով միևնույն միջուկի լիցքը, ունեն տարբեր զանգվածներ, այիսինքն` ունեն նույն կարգահամարը, բայց տարբեր զանգվածային թվեր: Այդպիսի ատոմները կոչվեցին իզոտոպներ:
Ատոմների տարատեսակները, որոնք ունեն միևնույն թվով պրոտոններ, այսինքն միևնույն միջուկի լիցքը, բայց տարբեր թվով նեյտրոններ, հետևաբար տարբեր զանգվածային թվեր, կոչվում են իզոտոպներ:
Օրինակ, ջրածին տարրն ունի երեք իզոտոպ:
Բնության մեջ բոլոր տարրերը հանդիպում են իզոտոպների խառնուրդի ձևով:
Հարաբերական ատոմային զանգվածը ցույց է տալիս տարրի` բնության մեջ գոյություն ունեցող բոլոր իզոտոպների զանգվածային թվերի միջին մեծությունը, ուստի չի արտահայտվում ամբողջ թվերով:
որտեղ իզոտոպի զանգվածային բաժինն է, A -ն զանգվածային թիվը:
Լինում են տարբեր տարրերի ատոմներ, որոնք ունեն միևնույն զանգվածային թիվը: Այդպիսի ատոմները կոչվում են իզոբարներ: Օրինակ.
3.5. Սպեկտրոգրաֆի աշխատանքի սկզբունքը
Ատոմների էլեկտրոնային թաղանթների կառուցվածքի պարզաբանման փորձարարական հինքը քիմիական տարրերի սպեկտրների մասին տվյալներն են: Սպեկտրոգրաֆում լույսի փունջը անցնելով իր ալիքի երկարության հետ համաչափելի ճեղքի միջով` ենթարկվում է ցրման (դիֆրակցիայի) և բաղադրիչ ճառագայթները, ընկնելով լուսանկարչային թաղանթի վրա, գրանցվում են ըստ ալիքի երկարության: Տեսանելի և ուլտրամանուշակագույն ճառագայթներն ուսումնասիրելու նպատակով սովորաբար օգտագործում են օպտիկական սպեկտրոգրաֆներ, որոնցում ճառագայթները բաժանում են` անցկացնելով ապակե պրիզմայի միջով` տեսանելի մարզի, կամ կվարցե պրիզմայի միջով` ուլտրամանուշակագույն մարզի համար: Սպեկտրոգրաֆի սկըզբունքային սխեման բերված է նկ. 3.1-ում: Պրիզմայի միջոցով լույսի բաժանումը պայմանավորված է նրանով, որ բեկման ցուցիչը կախված է լույսի ալիքի երկարությունից:
Մարմնի կողմից արձակված լույսի ճառագայթների բաժանման միջոցով ստացված սպեկտրները կոչվում են էմիսիոն սպեկտրներ: Դրանք լինում են անընդհատ, գծային և շերտավոր: Անընդհատ սպեկտրներ առաջացնում են շիկացած պինդ կամ հեղուկ մարմինների արձակած ճառագայթները: Գազերը կարող են ճառագայթել տաքացման կամ էլեկտրական պարպման միջոցով: Դրանց ճառագայթումը տալիս է գծային սպեկտր` կազմված առանձին գծերից, կամ շերտավոր սպեկտր` կազմված շերտերից: Ներկայումս հաստատված է, որ գծային սպեկտրերը ստացվում են ատոմների ճառագայթումից, իսկ շերտավորը` մոլեկուլների: Յուրաքանչյուր տարրի ատոմ և յուրաքանչյուր նյութի մոլեկուլ ունի իր բնորոշ սպեկտրը, որը որոշակի գծերի կամ շերտերի հավաքածու է: Եթե ճառագայթման աղբյուրը տեղադրենք մագնիսական դաշտում, ապա առանձին գիծը վեր է ածվում մի քանի գծի (Զեմանի էֆեկտ): Նման պատկեր է ստացվում, եթե ճառագայթման աղբյուրը տեղավորենք էլեկտրական դաշտում:
3.6. Ջրածնի ատոմի սպեկտրը
Տեսանելի մարզում ջրածնի սպեկտրն ունի ընդամենը չորս գիծ: Դրան հարող ուլտրամանուշակագույն մարզում կան ևս մի քանի գծեր, որոնք միասին կազմում են Բալմերի սերիան (նկ. 3.2):
Բալմերը ցույց է տվել, որ այդ սերիայի գծերի ալիքային թիվը` կարելի է հաշվել հետևյալ բանաձևով`
որտեղ n=3, 4, 5 …
Ալիքային թիվը ալիքի երկարության հակադարձ մեծությունն է, այսինքն` մեկ սանտիմետրի վրա ալիքների թիվը: Հավասարման մեջ մտնող R հաստատունը կոչվում է Ռիդբերգի հաստատուն:
R=109678 սմ-1:
Ջրածնի ատոմի սպեկտրի ուսումնասիրումը ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր մարզում հայտնաբերել է ևս մի քանի գծերի սերիաներ, որոնք կոչվում են Լայմանի, Պաշենի, Բրեկետի, Պֆունցի սերիաներ (նկ. 3.3):
Պարզվել է, որ այդ սերիաների գծերի ալիքային թվերը որոշվում են Բալմերի բանաձևին նման մի ընդհանուր բանաձևով`
որտեղ n1 և n2–ը ամբողջ թվեր են, ընդ որում` n1 > n2 –ից: n1-ին և n2-ին արժեքներ տալով` կարելի է հաշվել բոլոր սերիաների գծերին համապատասխանող ալիքի երկարությունները: n1=1; n2=2,3,4… - Լայմանի սերիան, n1=2; n2=3,4,5… - Բալմերի սերիան և այլն: Եթե հավասարման երկու մասերը բազմապատկենք c-ով (լույսի արագություն) և h-ով (Պլանկի հաստատուն), ապա կստանանք
Այսպիսով ստացվեց, որ ճառագայթված էներգիան միշտ կարելի է արտահայտել n1 և n2 ամբողջ թվերից կախված ֆունկցիաների (T) տարբերությամբ: Այդ ֆունկցիաները կոչվում են թերմեր: R-ի և n-ի ֆիզիկական իմաստը պարզվեց միայն Բորի տեսության ստեղծումից հետո:
3.7. Գաղափար լուսային քվանտների մասին
1900 թ. Պլանկը ցույց տվեց, որ տաքացած մարմինների լույս արձակելու հատկությունը կարելի է քանակապես ճիշտ նկարագրել միայն ենթադրելով, որ ատոմների կողմից էներգիան արձակվում կամ կլանվում է ոչ թե անընդհատ, այլ առանձին փոքրագույն բաժիններով` քվանտներով
որտեղ արձակված կամ կլանված էներգիան է, E-ն մեկ քվանտի էներգիան է, n-ը` ամբողջ թիվ է` 1,2,3,…:
Քվանտի էներգիան ճառագայթված լույսի հաճախության հետ կապված է
հավասարումով, որը կոչվում է Պլանկի հավասարում, որտեղ ν-ն լույսի հաճախությունն է, c-ն` լույսի արագությունը, h-ը` Պլանկի հաստատունը. հ=6.625×10-34 Ջ×վրկ:
3.8. Բորի տեսությունը ջրածնի ատոմի համար
Ոեզերֆորդի մոդելը չէր կարող բացատրել ջրածնի ատոմի սպերտրը, որովհետև այդ մոդելն ուներ հակասություններ:
1. Ըստ էլեկտրադինամիկայի օրենքների պտտվող լիցքը, տվյալ դեպքում` էլեկտրոնը, պետք է ճառագայթեր էներգիա: Ճառագայթելով դրա էներգիան պետք է պակասի, աստիճանաբար պտտման շառավիղը պետք է փոքրանա, էլեկտրոնը պետք է ընկնի միջուկի վրա: Սակայն այս պատկերը չի համընկնում փորձի հետ:
2. Քանի որ էլեկտրոնի էներգիան պետք է անընդհատ նվազի, ապա նրա առաջացրած սպեկտրը պետք է լինի անընդհատ: Փորձը ցույց է տալիս, որ ջրածնի սպեկտրը ընդհատ է:
Այս հակասությունները պարզաբանվեցին Բորի կողմից: Նա տվեց նոր տեսություն ջրածնի ատոմի կառուցվածքի վերաբերյալ (1913թ.):
Բորն իր տեսությունը տվել է երեք կանխադրույթների (պոստուլատների) ձևով:
Առաջին կանխադրույթ. Էլեկտրոնը պտտվում է միջուկի շուրջը ոչ թե կամայական ուղեծրերով, այլ քվանտային տեսությանը բավարարող` որոշակի ուղեծրերով: Այդ ուղեծրերը կոչվում են ստացիոնար կամ “թույլատրված”ուղեծրեր:
Երկրորդ կանխադրույթ. Էլեկտրոնը պտտվելով “թույլատրված” ուղեծրերից որևէ մեկով, չի ճառագայթում և չի կլանում էներգիա: Առաջին ուղեծիրը կոչվում է հիմնական ուղեծիր, մնացածները` գրգռված: Գրգռված վիճակում Էլեկտրոնը մնում է ոչ ավելի, քան t=10-8վրկ:
Երրորդ կանխադրույթ. Էլեկտրոնը կարող է մեկ “թույլատրված” ուղեծրից տեղափոխվել մյուսի վրա: Հեռավոր ուղեծրից ավելի մոտ ուղեծիր տեղափոխվելիս ճառագայթում է էներգիա` մեկ քվանտի ձևով:
Բորի կանխադրույթները խիստ հակասում են դասական էլեկտրադինամիկայի օրենքներին: Ըստ դասական էլեկտրադինամիկայի օրենքների` էլեկտրամագնիսական դաշտում պտտվող լիցքը ճառագայթում է էներգիա: Սակայն այս կանխադրույթներն իրենց արդարացումը ստացան այն արդյունքներում, որոնք Բորը ստացել էր ջրածնի ատոմի սպեկտրը հաշվելիս:
3.9. Բորի տեսության մաթեմատիկական հետևությունները
Ըստ Բորի Էլեկտրոնը պտտվում է ստացիոնար ուղեծրերով, եթե դրա շարժման քանակի մոմենտը բազմապատիկ է
որտեղ me–ն Էլեկտրոնի զանգվածն է, v-ն Էլեկտրոնի արագությունը, r-ը ուղեծրի շառավիղն է:
Շարժման քանակի մոմենտը վեկտորի և վեկտորի վեկտորական արտադրյալն է`
մեծությունն ընդունված է նշանակել Այսպիսով, կստանանք
Էլեկտրոնի արագությունը, ցանկացած պահի համընկնում է շրջանային ուղեծրի շոշափողի հետ (նկ. 3.5) և փոփոխվում է ուղեծրով էլեկտրոնի շարժմանը զուգահեռ:
Դրա համար անհրաժեշտ է Էլեկտրոնի վրա, դեպի միջուկն ուղղված ուժ, որը կառաջացնի դեպի միջուկն ուղղված արագացում: Ըստ ուրվագծի այն հավասար է Այդ ուժը կուլոնյան ձգողական ուժն է: Այսպիսով, կստանանք`
որտեղ K-ն հաստատուն մեծություն է: Փաստորեն ունենք երկու հավասարում երկու անհայտով (r,V): (3.9) և (3.10) հավասարումների համակարգի լուծումը տալիս է Էլեկտրոնի շարժման արագությունը`
և շառավղի արտահայտություններ`
Տեղադրելով մեծությունների արժեքները` կստանսնք
և
Այսպիսով, ջրածնի ատոմում առաջին ուղեծրի շառավիղը a0 = 0.53×10-10 մ է, իսկ արագությունը` v = 2.188×106/ մ/վրկ (նկ. 3.6):
Բորը հաշվել է Էլեկտրոնի էներգիան տարբեր պայմաններում:
Էլեկտրոնի լրիվ էներգիան հավասար է կինետիկ` պոտենցիալ էներգիաների գումարին`
: (3.15)
Տեղադրելով r –ի և V –ի արժեքները` կստանանք
Քանի որ ջրածնի ատոմում Էլեկտրոնի էներգիան քվանտացվում է, ապա ջրածնի ատոմում կան էներգետիկ մակարդակներ (նկ. 3.7):
3.10. Ջրածնի ատոմի սպեկտրի բացատրությունն
ըստ Բորի
1. Որակական բացատրություն. Առաջին` Լայմանի սերիայի գծերն առաջանում են, երբ Էլեկտրոնը մնացած բոլոր ուղեծրերից անցնում է առաջին ուղեծիր (նկ. 3.7):
Յուրաքանչյուր թռիչքին համապատասխանում է որոշակի ալիքի երկարությամբ մեկ ֆոտոն: Երկրորդ (Բալմերի) սերիայի գծերն առաջանում են, երբ Էլեկտրոնը մնացած բոլոր ուղեծրերից (3,4,5) թռչում է երկրորդ ուղեծիր:
2. Քանակական բացատրություն. Ըստ երրորդ պոստուլատի ունենք
Տեղադրելով Eհ և Eմ արժեքները (3.4) հավասարման մեջ և տեղափոխելով հավասարումը` կստանանք.
Ստացվեց նույն բանաձևը ինչ-որ Բալմերինը: n1 –ը Բալմերի բանաձևում մոտակա ուղեծրի համարն է, n2 –ը` հեռավոր ուղեծրի համար, λ -ն ճառագայթված ալիքի երկարությունն է:
այն ալիքի երկարության հակադարձ մեծությունն է, երբ էլեկտրոնը անվերջ հեռու ուղեծրից թռչում է առաջին ուղեծիր:
Այսպիսով ջրածնի ատոմի սպեկտրալ գծերն առաջանում են հետևյալ կերպ.
nմ =1; nh =2,3,4, … - Լայմանի սերիա,
nմ =2; nh =3,4,5, … - Բալմերի սերիա,
nմ =3; nh =4,5,6, … - Պաշենի սերիա:
3.11. Բորի - Զոմերֆելդի տեսության հակասությունները
Բորը բացատրեց ջրածնի ատոմի կառուցվածքի օրինաչափությունները: Հետագայում Զոմերֆելդը զարգացրեց Բորի տեսությունը և մշակեց բազմաէլեկտրոն ատոմների կառուցվածքի տեսությունը: Ըստ այդ տեսության` ատոմների ստացիոնար ուղեծրերը, ոչ միայն շրջանաձև են, այլ նաև էլիպսաձև և դասավորված են տարածության մեջ տարբեր ձևերով: Սակայն Բորի - Զոմերֆելդի տեսությունը չի բավարարում գիտության ներկայիս պահանջներին:
Չնայած Բորի - Զոմերֆելդի տեսությունը բացատրեց ատոմների սպեկտրների շատ առանձնահատկություններ, սակայն այն ունի մի շարք անհաղթահարելի հակասություններ:
Այս տեսության գիխավոր հակասություններն են.
1. Տեսության հիմքը քվանտացման կանոններն են, որոնք չեն բխում մեխանիկայի և էլեկտրադինամիկայի օրենքներից;
2. Այս տեսությունը չի կարողանում բացատրել սպեկտրալ բնութագրերի որոշ նրբությունները;
3. Բազմաէլեկտրոն ատոմների էներգիան հաշվելիս տալիս է փորձի հետ չհամընկնող տվյալներ (նույնիսկ պարզագույն դեպքի` He – ի ատոմի համար);
4. Տեսությունը չի բացատրում քիմիական կապի առաջացումը:
4. Քվանտային մեխանիկայի տարրերը
4.1. Ալիքներ և մասնիկներ
4.2. Լույսի ալիքամասնիկային երկվությունը
Լույսը էլեկտրամագնիսական ալիք է, սակայն տարածվում է առանձին մասնիկիների` ֆոտոնների ձևով: Ըստ Էնշտեյնի հավասարման մեկ ֆոտոնի էներգիան`
E = mc2
որտեղ` m-ը ֆոտոնի զանգվածն է, C –ն` լույսի արագությունը: Մյուս կողմից լույսն ունի ալիքային բնույթ, ենթարկվում է դիֆրակցիայի: Որպես ալիք ֆոտոնի էներգիան որոշվում է Պլանկի բանաձևով.
Վերջին երկու հավասարումներից հետևում է, որ
Մարմնի զանգվածի և արագության արտադրյալը կոչվում է շարժման քանակ կամ իմպուլս: P = mC, տեղադրելով ( 4.1)-ում` վերջնականորեն կստանանք
Այս հավասարումն արտահայտում է ֆոտոնի ալիքամասնիկային երկվությունը, որովհետև հավասարման ձախ մասում ունենք ալիոային բնութագիր - λ, աջ մասում մասնիկային` P=mc:
Լույսի մասնիկային բնույթը հաստատվում է ֆոտոէֆեկտի, իսկ ալիքային հատկությունը` դիֆրակցիայի երևույթով:
4.3. Դե-Բրոյլի տեսությունը
1924 թ Լուի Դե-Բրոյլը (Ֆրանսիա) առաջարկեց, որ ալիքամասնիկային երկվությունը բնորոշ է ոչ միայն ֆոտոններին, այլ նաև ցանկացած նյութական մասնիկներին: Ցանկացած նյութական մասնիկի շարժումը կարելի է դիտել որպես ալիքային պրոցես և ալիքի երկարությունը որոշվում է Դե-Բրոյլի բանաձևով`
որտեղ m–ը նյութի զանգվածն է, v–ն` արագությունը, h–ը` Պլանկի հաստատունը:
Շարժվող մասնիկին համապատասխանող ալիքները ստացել են Դե-Բրոյլի ալիքներ անվանումը:
Հետագայում Դե-Բրոյլի ենթադրությունը հաստատվեց, հայտնաբերվեց էլեկտրոնների դիֆրակցիայի երևույթը, իսկ դիֆրակցիան ալիքային պրոցեսի բնութագիր է: Էլեկտրոնների փունջը դիֆրակցիոն ցանցով անցկացնելիս ֆոտոթաղանթի վրա նկատվում է նույնպիսի դիֆրակցիոն պատկեր, ինչպես ճառագայթների անցման ժամանակ: Որպես դիֆրակցիոն ցանց` օգտագործվել են մետաղների բյուրեղները: Ատոմները բյուրեղում դասավորված են կանոնավոր կարգով` առաջացնելով բնական դիֆրակցիոն ցանց:
1927թ Ջերմերը և Դևիսոնը (ԱՄՆ), Թոմսոնը (Անգլիա) և Տարտակովսկին (ԽՍՀՄ) առաջին անգամ փորձնականորեն հաստատեցին էլեկտրոնների դիֆրակցիան:
Ներկայումս էլեկտրոնների դիֆրակցիան օգտագործում են նյութի կառուցվածքը ուսումնասիրելու նպատակով: Սարքը, որում նկատվում է այդ երևույթը, կոչվում է էլեկտրոնագրաֆ:
Յգտվելով (4.3) հավասարումից օգնությամբ կարող ենք հաշվել λ-ի արժեքը զանազան մարմինների համար (օրինակ 4.1):
Մակրոմարմինների ալիքային հատկությունները ոչնչով չեն արտահայտվում: Եթե ալիքի երկարությունը զգալիորեն փոքր է ատոմի չափերից ապա հնարավոր չէ պատրաստել այդ չափի դիֆրակցիոն ցանց կամ ճեղք: Այլ է պատկերը միկրոմասնիկների համար: (4.3) հավասարման համաձայն էլեկտրոնի ալիքի երկարությունը այսինքն` այն ատոմի չափերի կարգի մեծություն է: Այդ չափի դիֆրակցիոն ցանց պատրաստել անհնարին է: Բարեբախտաբար բնության մեջ կան այդպիսի ցանցեր: Պինդ նյութի, մասնավորապես մետաղների բյուրեղային ցանցում ատոմների հեռավորությունը մի քանի անգստրեմ է այսինքն` բավարարում է դիֆրակցիայի պայմանին:
4.4. Հայզենբերգի անորոշության սկզբունքը
Էլեկտրոնի փունջը նեղ ճեղքով անցկացնելիս էկրանի վրա ստացվում է նույն պատկերը, ինչ որ ալիքների դեպքում:
Իսկ ի՞նչ կարելի է ասել էլեկտրոնի մասին, ո՞ր կետը կընկնի: Մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ կընկնի A կետը, հնարավոր է նաև C կետը, բայց B կետը չի ընկնի:
Այսպիսով էլեկտրոնների փնջի տեղը ճշգրիտ կարող ենք որոշել, սակայն մեկ էլեկտրոնի տեղը և արագությունը միաժամանկ չենք կարող որոշել: Սա քվանտային մեխանիկայի հիմնական սկզբունքներից մեկն է և կոչվում է Հայզենբերգի անորոշության սկզբունք:
Հնարավոր չէ միաժամանակ ճշգրիտ որոշել մասնիկի տեղը և դրա իմպուլսը (p = mv): Որքան ճշգրիտ որոշենք մասնիկի տեղը, այնքան անորոշ է դառնում դրա իմպուլսը, և հակառակը:
Անորոշության առնչությունն ունի հետևյալ տեսքը.
կամ
որտեղ մասնիկի տեղի, կոորդինատի անորոշությունն է, կոորդինատի ուղղությամբ իմպուլսի և արագության անորոշությունն է:
Քանի որ մեծությունը, որը մտնում է անորոշության առնչության մեջ, փոքր մեծություն է, ապա մակրոօբյեկտների համար էլ ավելի փոքր կլինի և հետևաբար կոորդինատի և իմպուլսի անորոշությունը չնչին է: Դրանց տեղը և արագությունը միաժամանակ կարելի է որոշել մեծ ճշտությամբ: Հետևաբար, դրանց նկատմաբ կարելի է կիրառել դասական մեխանիկան:
Անորոշությունը հետևանք է տարրական մասնիկների ալիքային հատկության, այլ ոչ թե մեր սարքերի անճշտության:
4.5. Շրյոդինգերի հավասարումը
1925-26 թթ. Շրյոդինգերը (Ավստրիա) և Հայզենբերգը (Գերմանիա) ստեղծեցին միկրոմասնիկների շարժումը նկարագրող նոր մեխանիկա, որը կոչվեց քվանտային մեխանիկա: Նյուտոնի օրենքների հիման վրա ստեղծված մեխանիկան, որը կիրառվում է մակրոմարմինների համար կոչվեց դասական մեխանիկա: Քվանտային մեխանիկայի հիման վրա ստացված արդյունքները լրիվ համապատասխանում են փորձին:
Քվանտային մեխանիկայում մակրոմասնիկների շարժումը նկարագրվում է Շրյոդինգերի հավասարումով: Այն կատարում է նույն դերը քվանտային մեխանիկայում, ինչ որ Նյուտոնի օրենքները դասական մեխանիկայում:
Ինչպես և Նյուտոնի օրենքները, Շրյոդինգերի հավասարումը չի կարելի դուրս բերել ավելի ընդհանուր, հիմնարար դրույթներից:
Շրյոդինգերի հավասարումը մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ հավասարում է: Ստացիոնար, այսինքն ժամանակից չկախված վիճակի դեպքում մեկ մասնիկի համար այդ հավասարումը ունի հետևյալ տեսքը.
որտեղ m-ը` մասնիկի զանգվածն է, h-ը`Պլանկի հաստատունը, U-ն` պոտենցիլ էներգիան, E-ն` կինետիկ էներգիան, x,y,z-ը` մասնիկի կոորդինատներն են:
փոփոխականը կոչվում է ալիքային ֆունկցիա: Դրա ֆիզիկական իմաստը կբացատրենք ստորև:
Լուծել Շրյոդինգերի հավասարումը նշանակում է գտնել տվյալ մասնիկին համապատասխանող ֆունկցիաները և դրանց համապատասխանող լրիվ էներգիաները` E1, E2, E3:
4.6. Ալիքային ֆունկցիան, դրա ֆիզիկական իմաստը և նկարագրման եղանակները
Քանի որ էլեկտրոնի շարժումն ունի ալիքային բնույթ, քվանտային մեխանիկան այդ շարժումը ատոմում նկարագրում է ալիքային ֆունկցիայի օգնությամբ: Ատոմական տարածության տարբեր կետերում այդ ֆունկցիան ունի տարբեր արժեքներ: Մաթեմատիկորեն այդ ֆունկցիան գրվում է (x,y,z) արտահայտության տեսքով, որտեղ x,y,z-ը` կետի կոորդինատներն են: Ալիքային ֆունկցիայի քառակուսին ունի որոշակի ֆիզիկական իմաստ: ցույց է տալիս դիտարկվող մասնիկի dV ծավալում գտնվելու հավանականությունը: մեծությունը կոչվում է հավանականության խտություն կամ էլեկտրոնային խտություն (էլեկտրոնի դեպքում):
Ալիքային ֆունկցիան պետք է բավարարի հետևյալ պայմաններին, այն պետք է լինի.
1. անընդհատ,
2. վերջավոր,
3. միանշանակ,
4. պետք է դառնա 0 այն կետերում, որտեղ մասնիկը չի կարող գտնվել (օրինակ անվերջ հեռու կետում):
Ալիքային ֆունկցիան, ավելի ճիշտ դրա քառակուսին` () կարելի է ներկայացնել հետևյալ եղանակներով.
1. անալիտիկ եղանակով` =Ae-kr,
2. Գրաֆիկական եղանակով (նկ. 4.4),
3. Աղյուսակի ձևով,
4. Էլեկտրոնային ամպի եղանակով: Տարածության այն մասերում, որտեղ էլեկտրոնի գտնվելու հավանականությունը, այսինքն -ն մեծ է, դրվում են խիտ կետեր, որտեղ փոքր է` նոսր կետեր:
5. Սահմանային մակերևույթի եղանակ: Այս դեպքում գծվում է ծավալ, որտեղ մասնիկի գտնվելու հավանականությունը մոտ 90 % է:
Միջուկաշուրջ տարածության այն մասը, որտեղ էլեկտրոնի գտնվելու հավանականությունը մեծ է կոչվում է օրբիտալ:
4.7. Շրյոդինգերի հավասարման լուծումը: Միաչափ պոտենցիալ տուփ
Ատոմի և մոլեկուլի համար Շրյոդինգերի հավասարման լուծումը բարդ է, և այստեղ չենք քննարկի, կքննարկվեն միայն պատրաստի լուծումները:
Այդ լուծումներն ստանալու համար քննարկենք Շրյոդինգերի հավասարման լուծումը ավելի պարզ օրինակների դեպքում:
Քննարկենք Շրյոդինգերի հավասարման լուծումը միաչափ պոտենցիալ տուփի համար:
Այս մոդելում մասնիկը (օրինակ էլեկտրոնը) կարող է շարժվել միայն մի ուղղությամբ, օրինակ x առանցքի ուղղությամբ x = 0-ից x = a hատվածում:
Այդ հատվածի սահմաններում մասնիկի U պոտենցիալ էներգիան հաստատուն է: Հարմար է այն ընդունել հավասար զրոյի:
Տվյալ հատվածի սահմաններից դուրս մասնիկի վրա ազդող v պոտենցիալը անվերջ մեծ Է: Դա նշանակում է, որ մասնիկը 0 < x < a hատվածից դուրս գալ չի կարող, որովհետև կպահանջվի անվերջ մեծ էներգիա` E:
Շրյոդինգերի հավասարումը միաչափ պոտենցիալ տուփի համար կընդունի հետևյալ տեսքը.
Այս հավասարումը լուծելու համար անհրաժեշտ է գտնել ալիքային ֆունկցիան և E էներգիայի արժեքները, որոնք բավարարում են նշված հավասարմանը: ալիքային ֆունկցիան պետք է լինի վերջավոր, միանշանակ և անընդհատ: Այն պետք է դառնա զրո x = 0 և x=a դեպքում, քանի որ այդ կետերում մասնիկը չի կարող գտնվել, հետևաբար -ն հատվածից դուրս պետք է հավասար լինի զրոյի:
Նշված պայմաններին բավարարում է
որտեղ n =1,2,3, …, իսկ А -ն հաստատուն մեծություն է: n = 0 արժեքը բացառված է, որովհետև դա կնշանակի մասնիկի բացակայությունը տուփում ( = 0): Տեղադրենք (4.7) -ը (4.8) հավասարման մեջ և դիֆերենցենք ձախ մասը
Աջ մասը`
Հավասարեցնելուց և կրճատելուց հետո կստանանք `
որտեղ n = 1, 2, 3:
Այսպիսով, մենք գտանք (4.7) հավասարմանը բավարարող ֆունկցիան և էներգիայի արժեքը, այսինքն` լուծեցինք Շրյոդինգերի հավասարումը միաչափ պոտենցիալ տուփի համար: Քննարկենք ստացված լուծումը:
Նախ ընդգծենք, որ ստացված արդյունքը կտրուկ տարբերվում է նման խնդրից, երբ մասնիկը ենթարկվում է դասական մեխանիկայի օրենքներին:
Ակնհայտ է, որ մակրոմասնիկի էներգիան կարող է ընդունել ցանկացած արժեք, և x առանցքի վրա դրա գտնվելու հավանականությունը նույնը կլինի: Ընդհակռակը, մասնիկը, որի համար ճշգրիտ են քվանտային մեխանիկայի օրենքները, ընդունում է խիստ որոշակի արժեքներ, կախված n -ից (նկ. 4.8):
Այսպիսով, մասնիկի էներգիան միաչափ պոտենցիալ տուփում քվանտացված է:
Քանի որ m զանգվածը (4.9) բանաձևում գտնվում է հայտարարում, ապա մեծ զանգված ունեցող մասնիկների համար, այսինքն` մակրոմարմինների համար, էներգիան կստացվի շատ փոքր և քվանտացում չի նկատվի: (4.9) բանաձևից երևում է, որ տուփի չափը նույնպես գտնվում է հայտարարում: Դա նշանակում է, որ մեծ տուփերում քվանտացումը նորից չի նկատվի:
Այսպիսով, քվանտային մեխանիկան բացատրում է ատոմներում և մոլեկուլներում էլեկտրոնի դիսկրետ էներգետիկ մակարդակների առկայությունը:
Քննարկենք մասնիկի գտնվելու հավանականությունը միաչափ տուփում (նկ.4.9).
-ի կախումը x –ից համանման է երկու կողմից ամրացված լարի տատանումներին, որի դեպքում լարի երկարությամբ տեղավորվում են ամբողջ թվով կիսաալիքներ: Ինչպես երևում է նկ.4.9 –ից, -ն, այսինքն` մասնիկի գտնվելու հավանականությունը տուփի տարբեր մասերում տարբեր է, ի տարբերություն դասական դեպքի: Բացի դրանից, n>1 արժեքների դեպքում, տուփի ներսի որոշ կետերում մասնիկի գտնվելու հավանականությունը զրո է, արդյունք, որը բոլորովին հնարավոր չէ դասական մեխանիկայի տեսանկյունից:
Այն կետերը, որտեղ մասնիկի գտնվելու հավանականությունը զրո է, կոչվում են հանգուցային կետեր, իսկ n-ը` գլխավոր քվանտային թիվ:
Գլխավոր քվանտային թիվը` n-ը, ցույց է տալիս
1. միաչափ տուփ a երկարության մեջ տեղավորված կես ալիքների թիվը,
2. էներգետիկ մակարդակի համարը,
3. դրա յուրաքանչյուր արժեքին համապատասխանում է որոշակի էներգիա, էներգիան կախված է n-ից:
4. հանգուցային կետերի թիվը, այն հավասար է (n+1)-ի:
Մասնիկի էներգիան միաչափ պոտենցիալ տուփում կարելի է հաշվել նաև առանց Շրյոդինգերի հավասարման` օգտագործելով կանգուն ալիքների գաղափարը:
Կանգուն ալիք առաջանում է այն դեպքում, երբ a երկարության մեջ տեղավորվում են ամբողջ թվով կես ալիքներ:
Մյուս կողմից ըստ Դե-Բրոյլի`
Վերջին երկու հավասարումների աջ մասերը հավասարեցնելով իրար` կստանանք
ՈՒնենալով մասնիկի v արագությունը` հաշվենք կինետիկ էներգիան.
4.8. Ջրածնի ատոմի կառուցվածքը ըստ քվանտային մեխանիկայի
Ջրածնի ատոմն ունի ամենապարզ կառուցվածքը: Այն ունի մեկ էլեկտրոն, որը շարժվում է միջուկի դաշտում: Այդ համակարգի պոտենցիալ էներգիայի ֆունկցիան, որը մտնում է Շրյոդինգերի հավասարման մեջ, ունի հետևյալ տեսքը.
r-ը էլեկտրոնի հեռավորությունն է միջուկից:
Տեղադրենք այս արժեքը Շրյոդինգերի հավասարման մեջ:
Հավասարման լուծումը ջրածնի ատոմի համար ստացվում է շատ բարդ, այդ պատճառով լուծում չենք բերի, կքննարկենք միայն պատրաստի լուծումները: Մասնիկը միաչափ տուփում քննարկելիս տեսանք, որ լուծումը պարունակում է մեկ քվնտային թիվ, որովհետև մասնիկն ունի մեկ ազատության աստիճան: Ատոմում էլեկտրոնն ունի երեք ազատության աստիճան և հետևաբար անհրաժեշտ է երեք քվանտային թիվ: Հետագայում պարզվեց, որ էլեկտրոնը կատարում է ևս մի շարժում, որի շնորհիվ ձեռք է բերում շարժման քանակի սեփական մոմենտ: Այդ շարժումը նկարագրելու համար մտցվեց չորրորդ քվանտային թիվ` սպինային քվանտային թիվը: Այսպիսով, էլեկտրոնի վիճակը ատոմում նկարագրելու համար անհրաժեշտ է 4 քվանտային թիվ:
4.9. Չորս քվանտային թվեր
Էլեկտրոնի վիճակը ատոմում նկարագրվում է 4 քվանտային թվերով: Էլեկտրոնի վիճակ ասելով` հասկանում ենք էլեկտրոնի էներգիան, էլեկտրոնային ամպի ձևը, չափերը, տարածական դասավորությունը, էլեկտրոնի շարժման քանակի մոմենտը միջուկի նկատմամբ, սեփական առանցքի նկատմամբ և այլն: Էլեկտրոնի վիճակը ատոմում լրիվ նկարագրվում է չորս թվերով, որոնք կոչվում են քվանտային թվեր` գլխավոր (n), օրբիտալ (l), մագնիսական (m) և սպինային (s):
1. Գլխավոր քվանտային թիվ - n, ընդունում է ամբողջ արժեքներ, նշանակվում է նաև տառերով.
Գլխավոր քվանտային թիվը` n-ը, ցույց է տալիս.
ա) էլեկտրոնի էներգիան: Օրինակ Շրյոդինգերի հավասարման լուծումը ջրածնի ատոմի համար տալիս է.
n-ի մեծացման հետ E-ն աճում է (նկ. 4.10):
բ) էլեկտրոնային ամպի կամ օրբիտալի չափը, օրինակ
գ) հանգուցային մակերևույթների թիվը: Հանգուցային մակերևույթը, տվյալ դեպում գունդ, այն կետերն են, որտեղ = 0, այսինքն` մասնիկը չի գտնվում: Հանգուցային մակերևույթը հասկանալու համար քննարկենք թմբուկի թաղանթի տատանումները.
Պլյուս (+) նշանով նշանակվում է թաղանթի ուռչումը, մինուս (-) նշանով` փոս ընկնելը: n=1 դեպքում կա մեկ, n=2 դեպքում` երկու, n=3 դեպքում` երեք հանգուցային գնդաձև մակերևույթ: Այս տատանումները կոչվում են շառավղային տատանումներ: Այժմ քննարկենք նույն ատոմների, մասնավորապես` ջրածնի ատոմի համար:
Ինչպես արդեն նշել ենք, հավանականությունը, որ էլեկտրոնը գտնվում է dv ծավալում, հավասար Տվյալ դեպքում dv ծավալը dr հաստությամբ գնդային ծավալն է, այսինքն` Բազմապատկելով կստանանք էլեկտրոնի գտնվելու հավանականություն r շառավիղ ունեցող և dr հաստություն ունեցող գնդաձև շերտում Նկ. 4.13-ում բերված է այդ հավանականության կախումը r-ից: n=1 դեպքում գնդային շերտի շառավիղը, որտեղ էլեկտրոնի գտնվելու հավանականությունը առավելագույնն է, Այդ արժեքը համապատասխանում է Բորի տեսությամբ ստացված ուղեծրի շառավղին, երբ n=1: Սակայն օրբիտալի տեսքը խիստ տարբերվում է Բորի ստացված արդյունքից: Ըստ Բորի էլեկտրոնը գտնվում է միայն այդ հեռավորության վրա, ըստ քվանտային մեխանիկայի` ցանկացած կետում, բայց տարբեր հավանականությամբ:
դ) ենթամակարդակների թիվը:
2. Օրբիտալ քվանտային թիվ: Նշանակվում է l տառով:
Օրբիտալ քվանտային թվի` l – ի արժեքները կախված են n-ի արժեքներից: Այն ընդունում է 0-ից մինչև n-1 միջակայքի բոլոր ամբողջ թվերի արժեքները:
Օրբիտալ քվանտային թիվը ցույց է տալիս
ա) ենթամակարդակի էներգիան (նկ. 4.10);
բ) էլեկտրոնային ամպի ձևը;
գ) կենտրոնով անցնող հանգուցային հարթությունների թիվը: Նորից քննարկենք թմբուկի թաղանթի տատանումները, սակայն այս անգամ` անկյունային տատանումները (նկ. 4.15):
Դրական նշանը ցույց է տալիս ուռուցիկ լինելը, բացասական նշանը` փոս լինելը: Թմբուկի տատանումները նշանակենք l = 0, 1, 2, 3, …: l-ի արժեքները ցույց են տալիս թմբուկի կենտրոնով անցնող հանգուցային հարթությունների քանակը: Հանգուցային հարթության վրա տատանում չկա: l=0 (s) տատանման դեպքում հանգուցային հարթությունների քանակը զրո է, l=1 (p) տատանման դեպքում` մեկ, l=2 (d) տատանման դեպքում` երկու:
Ճիշտ նույն կերպ էլեկտրոնը կատարում է անկյունային տատանողական շարժում (նկ. 4.14): Միջուկով անցնող հանգուցային հարթությունների թիվը s ամպի համար զրո է, p ամպի համար` մեկ, d ամպի համար` երկու:
դ) էլեկտրոնի շարժման քանակի մոմենտը միջուկի նկատմամբ (օրբիտալ մոմենտ).
3. Մագնիսական քվանտային թիվ: Նշանակվում է տառով և ընդունում է հետևյալ միջակայքի բոլոր ամբողջ արժեքները, ներառյալ զրոն:
Մագնիսական քվանտային թիվը ցույց է տալիս.
ա) էլեկտրոնային օրբիտալի դիրքը տարածության մեջ: Օրինակ.
բ) Օրբիտալ շարժման քանակի մոմենտի պրոյեկցիան որևէ առանցքի ուղղությամբ, օրինակ` z առանցքի նկատմամբ
Այսպիսով s վիճակին համապատասխանում է մեկ օրբիտալ,p վիճակին` երեք, d վիճակին` հինգ, f վիճակին` յոթ:
4. Սպինային քվանտային թիվ: Նշանակվում է S տառով: Ընդունում է երկու արժեք
Սպինային քվանտային թիվը ցույց է տալիս
ա) էլեկտրոնի շարժման քանակի մոմենտը սեփական առանցքի նկատմամբ
բ) Մագնիսական մոմենտը,
գ) Պարզեցված` էլեկտրոնի պտույտը սեփական առանցքի նկատմամբ:
Քանի որ էլեկտրոնն ունի լիցք, ապա նրա պտույտն առաջացնում է մագնիսական դաշտ` մագնիսական մոմենտ: Էլեկտրոնն ունի երկու մագնիսական մոմենտ, սեփական առանցքի նկատմամբ` սպինային մոմենտ, միջուկի նկատմամբ` օրբիտալ մոմենտ:
Ինչպես և ջրածնի ատոմում, բազմաէլեկտրոն ատոմներում յուրաքանչյուր էլեկտրոնի վիճակը որոշվում է չորս քվանտային թվերի ` n,l,m,s արժեքներով: Այդ թվերը կարող են ընդունել նույն արժեքները, ինչ որ ջրածնի ատոմի համար:
Բազմաէլեկտրոն ատոմներում էլեկտրոնը շարժվում է ոչ միայն միջուկի դաշտում, այլ նաև մնացած էլեկտրոնների դաշտում: Այդ գործոնի ազդեցությունը բերում է նրան, որ միևնույն n, բայց տարբեր l ունեցող էլեկտրոնների էներգիան դառնում է տարբեր: Այսպիսով, բազմաէլեկտրոն ատոմներում էլեկտրոնի էներգիան որոշվում է երկու քվանտային թվերի` n -ի և l -ի արժեքներով: Այսինքն` էներգիան աճում է ինչպես n -ի, այնպես էլ l -ի արժեքների մեծացման հետ:
էլեկտրոնի վիճակը բազմաէլեկտրոն ատոմներում ենթարկվում է Պաուլիի կողմից սահմանված քվանտամեխանիկական սկզբունքին:
Ատոմում չի կարող լինել երկու էլեկտրոն նույն չորս քվանտային թվերով (Պաուլիի արգելման սկզբունքը):
Այդ սկզբունքի ֆիզիկական իմաստն այն է, որ տարածության միևնույն կետում միաժամանակ չի կարող լինել երկու էլեկտրոն: Քանի որ տվյալ օրբիտալում գտնվող էլեկտրոնների համար n–ի, l–ի և m–ի արժեքները նույնն են, ապա դրանք պետք է տարբերվեն գոնե S–ի արժեքով, իսկ վերջինս ունի երկու արժեք, ուստի յուրաքանչյուր օրբիտալում կարող է լինել երկու էլեկտրոն, որոնք պետք է ունենան հակառակ սպիններ, այսինքն` սպինային քվանտային թվերի արժեքները պետք է լինեն տարբեր:
Էլեկտրոնների առավելագույն թիվը n մակարդակում 2n2 է (Աղյուսակ 1):
Ատոմում n –ի նույն արժեքները ունեցող էլեկտրոնների համախումբըը կոչվում է էներգետիկ մակարդակ: Էլեկտրոնները, որոնք ունեն նույն n–ի և l–ի արժեքները, կոչվում են էներգետիկ ենթամակարդակ: Էլեկտրոնների առավելագույն թիվը ենթամակարդակում հավասար է l(2l+1):
Այժմ էներգետիկ մակարդակներն ու ենթամակարդակները նկարագրենք էներգետիկ դիագրամների ձևով: Ատոմական օրբիտալը պայմանականորեն նշանակենք քառակուսի վանդակի ձևով, որի երեք կողմերում նշենք երեք քվանտային թվերը:
Մեկ օրբիտալում կարող են լինել կա՛մ մեկ, կա՛մ երկու էլեկտրոն, բայց տարբեր սպիներով:
Ելնելով քվանտային թվերի հատկություններից` կառուցենք բազմաէլեկտրոն ատոմի էներգետիկ դիագրամը:
4.10. Էլեկտրոնների լրացման հաջորդականությունը բազմաէլեկտրոն ատոմներում
Էլեկտրոնների լրացումը ատոմների էներգետիկական մակարդակներում և ենթամակարդակներում կատարվում է հետևյալ հաջորդականությամբ (աուֆբատ - սկզբունք):
1. Էլեկտրոնը, առաջին հերթին, լրացնում է այն մակարդակը,իսկ մակարդակում նախ այն ենթամակարդակը, որի էներգիան ամենափոքրն է (նվազագույն էներգիայի սկզբունք):
2. Օրբիտալներում էլեկտրոնները լրանում են ըստ Պաուլիի սկզբունքի: Տվյալ օրբիտալում կարող է լինել մեկ էլեկտրոն, կամ երկու էլեկտրոն հակառակ սպիններով:
3. Էլեկտրոնների լրացումը տվյալ ենթամակարդակում կատարվում է ըստ Հունդի կանոնի:
Ատոմական օրբիտալները էլեկտրոններով լրանում են այնպես, որ ատոմը ունենա սպինային թվերի գումարի առավելագույն բացարձակ արժեք:
Դա նշանակում է, որ տվյալ ենթամակարդակում սկզբում լրանում է մեկական էլեկտրոն, սպինների նույն ուղղությամբ, հետո նոր զույգավորվում են:
4. Էլեկտրոնների լրացումը կատարվում է ըստ Կլեչկովսկու երկու կանոնների:
I կանոն Էլեկտրոնը առաջին հերթին լրանում է այն ենթամակարդակում, որի համար n+l գումարը ավելի փոքր է:
II կանոն եթե երկու օրբիտալների համար n+l գումարը նույնն է, ապա էլեկտրոնը առաջին հերթին լրանում է այն ենթամակարդակում, որի n-ը ավելի փոքր է:
Ջրածնի ատոմի համար էլեկտրոնի էներգիան կախված է միայն n-ից, մացած ատոմների համար` նաև l-ից, հետևյալ պատճառով: Էլեկտրոնները, որոնք ձգվում են միջուկի կողմից, նաև վանվում են ներքին շերտերի էլեկտրոնների կողմից, այսինքն` տեղի է ունենում արտաքին շերտի էլեկտրոնների էկրանացում ներքին շերտերի էլեկտրոնների կողմից:
4.11. Էլեկտրոնային բանաձևեր, էլեկտրոնային դիագրամներ
Տարրերի ատոմների էլեկտրոնային կոնֆիգուրացիան կարելի է նկարագրել երեք եղանակով`էլեկտրոնային բանաձևերով, էներգետիկ դիագրամներով և էլեկտրոնային ամպերի տեսքով:
Փոքր պարբերության տարրեր: Պարբերական համակարգի առաջին պարբերությունը կազմված է 2 տարրերից: Էլեկտրոնը ջրածնի ատոմում գտնվում է առաջին էներգետիկ մակարդակի s ենթամակարդակում: s -էլեկտրոնային ամպն ունի գնդի ձև:
Պաուլիի սկզբունքի համաձայն մեկ օրբիտալում կարող է լինել առավելագույնը երկու էլեկտրոն` հակառակ սպիններով: Երկու էլեկտրոն պարունակող օրբիտալը ներկայացնենք նրբագծված տեսքով:
Երկրորդ և երրորդ պարբերությունները պարունակում են ութական տարր:
Երկրորդ պարբերության տարրերի մոտ լրանում է n=2 շերտը, սկզբում 2s – օրբիտալը, հետո երեք p - օրբիտալները: Ստորև բերված են մի քանի օրինակներ:
Նեոնի ատոմում երկրորդ էլեկտրոնային շերտում էլեկտրոնների թիվը հասնում է առավելագույնի: Այսպիսով, տարրերի ընդհանուր թիվը երկրորդ պարբերությունում հավասար է երկրորդ էներգետիկ մակարդակի էլեկտրոնների թվին:
Երրորդ պարբերության տարրերի մոտ լրանում է n=3 շերտը, որը կազմված է 3s-, 3p-, 3d-, օրբիտալներից: Ինչպես և երկրորդ պարբերությունում, առաջին երկու տարրերի (Na, Mg) ատոմներում լրանում են s - օրբիտալները, վերջին վեց տարրերի մոտ (Al – Ar) - p - օրբիտալները, օրինակ.
Na և Ar տարրերում մոտ n=1, n=2 շերտերում կրկնվում է նեոնի ատոմի կառուցվածքը, այդ պատճառով պարզության համար բերված ուրվագծերում ցույց է տրված միայն արտաքին շերտի լրացումը: Երրորդ պարբերության վերջին տարրի` արգոնի Ar (ինչպես նաև Ne) մոտ լրանում են s- և p- օրբիտալները, այսինքն` վերջին շերտը չորս երկէլեկտրոնային ամպերն են (մեկ գնդաձև, երեքը` հանտելաձև): Ի տարբերություն երկրորդ պարբերության երրորդ պարբերությունում մնում են դատարկ 3d- օրբիտալները:
Մեծ պարբերության տարրերը: Չորրորդ և հինգերորդ պարբերությունները պարունակում են 18 տարր: Չորրորդ պարբերության ատոմներում էլեկտրոնների լրացումը սկսվում է n=4 շերտի 4s- օրբիտալներից: Ինչպես արդեն նշել ենք, 4s- օրբիտալներլում էլեկտրոնի լրացումը 3d դատարկ օրբիտալի առկայությամբ, պայմանավորված է 3s23p6 շերտի միջոցով միջուկի էկրանացմամբ: Այդ պատճառով կալիումի 19-րդ էլեկտրոնի և կալցիումի 20-րդ էլեկտրոնի համար ավելի ձեռնտու է 4s- վիճակը: Իսկապես, ըստ Կլեչկովսկու առաջին կանոնի, և՛ կալիումի, և՛ կալցիումի համար n+l գումարը 4s- օրբիտալի համար ավելի փոքր է , քան 3d- օրբիտալի համար:
Ըստ Կլեչկովսկու երկրորդ կանոնի, սկզբում լրանում է 3d- օրբիտալը, իսկ հետո` 4p- օրբիտալը:
Սկանդիումի ատոմում սկսվում է 3d- օրբիտալի լրացումը.
3d- օրբիտալի լրացումը ավարտվում է Zn-ի ատոմում.
Տասը d-տարրերը, սկսած սկանդիումից և վերջացած ցինկով, կոչվում են անցողիկ տարրեր:
Այս տարրերի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքի առանձնահատկությունը նախորդների (s- և p- տարրեր) համեմատությամբ այն է, որ յուրաքանչյուր հաջորդ d- տարրին անցնելիս, նոր էլեկտրոնը լրացնում է ոչ թե արտաքին n = 4, այլ նախավերջին n = 3 էլեկտրոնային շերտը: Կարևոր է նշել, որ տարրերի քիմիական հատկությունները որոշվում են ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքով և քիչ են կախված նախավերջին շերտի կառուցվածքից: Բոլոր անցողիկ տարրերի ատոմների արտաքին թաղանթում կա մեկ s– կամ երկու s– էլեկտրոն: Այդ պատճառով բոլոր d- տարրերը մետաղներ են, և դրանց հատկությունները քիչ են փոխվում կարգահամարի մեծացման հետ պարբերություններում, մինչդեռ p- տարրերի հատկությունները փոխվում են տիպիկ մետաղականից տիպիկ ոչ-մետաղականի:
3d- ենթամակարդակի (n=3, l=2) լրացումից հետո էլեկտրոնները Կլեչկովսկու երկրորդ կանոնի համաձայն, զբաղեցնում են 4p- ենթամակարդակը (n=4, l=1): Այդ պրոցեսը սկսվում գալիումի (Z=31) և վերջանում կրիպտոնի ատոմով (Z=36):
Ինչպես նախորդ ազնիվ գազերի` նեոնի և արգոնի ատոմները, կրիպտոնի ատոմը բնորոշվում է արտաքին էլեկտրոնային շերտի ns2np6 կառուցվածքով, որտեղ n-ը գլխավոր քվանտային թիվն է (նեոն 2s22p6, արգոն 3s23p6, կրիպտոն 4s24p6): Դրանով է մասնավորապես պայմանավորված այդ ատոմների իներտությունը:
Հինգերորդ պարբերությունն սկսվում է Ռուբիդիումով, որի ատոմում լրանում է 5s- ենթամակարդակը: Ստրոնցիումի ատոմի (Z=38) 5s- ենթամակարդակը լրացվում է երկու էլեկտրոնով, որից հետո տեղի է ունենում 4d- ենթամակարդակի լրացում, ընդամենը տասը անցողիկ տարր:
Այնուհետև ինդիումից մինչև քսենոն ազնիվ գազը լրանում է վեց տարրերի P- ենթամակարդակը: Դրանով ավարտվում է հինգերորդ պարբերությունը, որը նման է չորրորդ պարբերությանը:
Վեցերորդ պարբերությունը նախորդների նման սկսվում է երկու S- տարրերով: Այն լրանալուց հետո սկսում է լրանալ 4f- ենթամակարդակը, ըստ Կլեչկովսկու կանոնի:
Բոլոր երեք դեպքերում էլ n + l գումարը հավասար է յոթի, սակայն n–ի ամենափոքր արժեքը համապատասխանում է 4f ենթամակարդակին: Իրականում լանթանի (Z = 57) ատոմում լրանում է ոչ թե 4f, այլ 5d ենթամակարդակը
Սակայն հաջորդ ցերիումի (Z = 58) ատոմում սկսվում է 4f- ենթամակարդակի լրացումը: 5d- էլեկտրոնը, որը կար լանթանի ատոմում, անցնում է 4f-ի վրա: Ցերիումի ատոմի էլեկտրոնային կառուցվածքն է`
Փաստորեն լանթանի ատոմում Կլեչկովսկու կանոնի խախտումը բացառություն է: Այսպիսով, վեցերորդ պարբերությունում տեղավորված են 14 լանթանոիդներ, որոնց ատոմներում վերջին և նախավերջին էլեկտրոնային թաղանթները նույնն են:
Յուրաքանչյուր հաջորդ տարրի ատոմում էլեկտրոնը լրանում է վերջից հաշված երրորդ էլեկտրոնային թաղանթի f- ենթամակարդակում: Դրա շնորհիվ լանթանոիդների հատկությունները քիչ են տարբերվում:
Յոթերորդ անավարտ պարբերությունը նման է վեցերորդին:
Վերը բերված Կլեչկովսկու կանոնի խախտումը միակը չէ:
Այն դեպքերում, երբ d- ենթամակարդակում պակասում է մեկ էլեկտրոն, կիսով չափ կամ լրիվ լրանալու համար, մեկ էլեկտրոն 4S-ենթամակարդակից անցնում է 3d- ենթամակարդակ:
Այդպիսի վիճակը էներգետիկ տեսակետից ավելի կայուն է: Այդ երևույթը կոչվում է “գլորման’’ երևույթ: Օրինակ, քրոմի և պղնձի ատոմներում 4s- ենթամակարդակում կա ոչ թե երկու, այլ մեկ էլեկտրոն: Արտաքին s-էլեկտրոններից մեկը “գլորվում” է նախավերջին d- ենթամակարդակը: Քրոմի ատոմում էլեկտրոնի գլորումը բերում է d- ենթամակարդակի լրացմանը կիսով չափ (d5), իսկ պղնձի մոտ` լրիվ (d10): Գլորման երևույթը հանդիպում է առաջին խմբում Cr, Mo տարրերի մոտ: Բացի նշված դեպքերից, կան ուրիշ բացառություններ ևս:
Այսպիսով, ատոմների էլեկտրոնային կառուցվածքները որոշում են պարբերական համակարգում տարրերի հատկությունների փոփոխման գլխավոր օրինաչափությունները:
1. Առաջին պարբերության տարրերը, որոնց ատոմներում լրացված է առաջին էլեկտրոնային շերտը, շատ հատկություններով բացառիկ են: Ավելին, դրանց որոշ հատկությունները (H+ իոնի հատկությունները, հեղուկ He) չկան այլ տարրերի մոտ:
2. Երկրորդ պարբերության տարրերը, որոնց ատոմներում լրացվում է երկրորդ էլեկտրոնային շերտը, խիստ տարբերվում են մնացած տարրերից: Դա բացատրվում է նրանով, որ էլեկտրոնների էներգիան երկրորդ շերտում զգալի փոքր է հաջորդ շերտերի էլեկտրոնների էներգիայից և նրանով, որ երկրորդ շերտում չի կարող լինել ութից ավելի էլեկտրոն:
3. d- տարրերը, որոնց ատոմներում էլեկտրոնը լրանում է d- ենթամակարդակում, զգալիորեն քիչ են տարբերվում իրարից, քան գլխավոր ենթախմբի տարրերը:
4. Լանթանոիդների հատկությունների տարբերությունն աննշան է, որովհետև էլեկտրոնները լրանում են վերջից հաշված երրորդ f- ենթամակարդակում:
Ամփոփում
Ատոմը կազմված է դրական միջուկից և դրա շուրջը պտտվող էլեկտրոններից: Միջուկը կազմված է դրական լիցքավորված պրոտոններից և չեզոք նեյտրոններից: Էլեկտրոնը ֆոտոնի նման ունի երկակի` մասնիկային և ալիքային բնույթ: Որպես ալիք էլեկտրոնը միջուկի շուրջն առաջացնում է էլեկտրոնային ամպ:
Էլեկտրոնի վիճակը բնութագրվում է չորս քվանտային թվերով: Գլխավոր քվանտային թիվը ցույց է տալիս էլեկտրոնի էներգիայի մեծությունը: Երկրորդական (ուղեծրային) քվանտային թիվը ցույց է տալիս էլեկտրոնային ամպի ձևը: Մագնիսական քվանտային թիվը ցույց է տալիս էլեկտրոնային ամպի դիրքը տարածության մեջ: Սպինային քվանտային թիվը ցույց է տալիս էլեկտրոնի պտտման ուղղությունը սեփական առանցքի շուրջը: Էլեկտրոնային թաղանթների լրացումը կատարվում է էներգիայի նվազագույն լինելու սկզբունքով այսինքն` լրանում է նախ այն շերտը, իսկ շերտում նախ այն ենթա շերտը, որտեղ էլեկտրոնի էներգիան ավելի փոքր է:
Էլեկտրոնային թաղանթների կառուցվածքի արտահայտությունը քվանտային թվերի օգնությամբ կոչվում են էլեկտրոնային բանաձևեր:
Ատոմական օրբիտալների լրացումը կատարվում է Հունդի կանոնի համաձայն, այսինքն` այնպես, որ ատոմում լինեն առավելագույն թվով կենտ էլեկտրոններ:
Այս բաժինը սովորելուց հետո դուք պետք է կարողանաք.
1. Տարբերել տարրական մասնիկները, իմանալ էլեկտրոնի, նեյտրոնի, պրոտոնի զանգվածը, լիցքը:
2. Հասկանալ էլեկտրոնի երկակի բնույթի իմաստը, օգտագործել հարաբերակցությունը:
3. Բացատրել էլեկտրոնային ամպ, ամպի խտություն, էլեկտրոնի տվյալ ծավալում գտնվելու հավանականություն, հավանականության խտություն հասկացությունները:
4. Իմանալ էլեկտրոնի վիճակը բնութագրող չորս քվանտային թվերի իմաստները, արժեքները:
5. Իմանալ էլեկտրոնային թաղանթների լրացման հերթականությունը, կազմել տարրերի էլեկտրոնային բանաձևերը, իմանալ հունդի կանոնը, կազմել ատոմների էլեկտրոնային թաղանթների էներգետիկ դիագրամները:
Հիմնական հասկացություններ
1. Ատոմը կազմված է միջուկից և դրա շուրջը պտտվող էլեկտրոններից:
2. Միջուկը կազմված է պրոտոններից և նեյտրոններից:
3. Էլեկտրոնն ունի երկակի` ինչպես մասնիկի, այնպես էլ ալիքի հատկություններ:
4. Որպես ալիք` էլեկտրոնը միջուկի շուրջը առաջացնում է էլեկտրոնային ամպ:
5. Էլեկտրոնի վիճակը բնութագրվում է չորս քվանտային թվերով.
ա) Գլխավոր քվանտային թիվ (n)` ցույց է տալիս էլեկտրոնի էներգիայի մեծությունը,
բ) Երկրորդական քվանտային թիվ (l)` ցույց է տալիս էլեկտրոնի ամպի ձևը,
գ) Մագնիսական քվանտային թիվ (m)` ցույց է ամպի դիրքը տարածության մեջ,
դ) Սպինային քվանտային թիվ (s)` ցույց է տալիս էլեկտրոնի պտտման ուղղությունը սեփական առանցքի շուրջը:
6. էլեկտրոնային թաղանթների լրացումը էլեկտրոններով կատարվում է էներգիայի նվազագույն լինելու սկզբունքով:
7. Էլեկտրոնային բանաձևերն արտահայտում են էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը քվանտային թվերի օգնությամբ:
8. Ատոմական օրբիտալները էլեկտրոններով լրացվում են այնպես, որ ատոմում էլեկտրոնների սպինային թվերի գումարային բացարձակ արժեքը լինի առավելագույնը` այսինքն լինեն առավելագույն թվով կենտ էլեկտրոններ (Հունդի կանոն):